Գլխավոր տեղեկություն
Номер
N 201-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.284
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2012
Дата вступления в силу
22.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

13 մարտի 2012 թվականի N 201-Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 11-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) վերնագիրը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

2) 1-ին կետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

3) որոշման հավելվածի վերնագիրը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

4) որոշման հավելվածի 1-ին կետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

5) որոշման հավելվածի 4-րդ կետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերով, իսկ «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.

6) որոշման հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ծրագրի` հաստատված տարեկան բյուջեի և գնումների պլանի հիման վրա ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների (խորհրդատվության) գնման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ` հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների.».

7) որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում հիմնարկի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը՝ ներառյալ տեխնիկական առաջադրանքը, ներկայացված մրցութային առաջարկների գնահատման մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, առաջարկվող լրացուցիչ ծավալների հիմնավորումները, հիմնարկի կողմից հաղթող ճանաչվելու մասին որոշման նախագիծը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ՝ հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների։»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 13

Երևան