Գլխավոր տեղեկություն
Номер
N 178-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (11.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.08.01/17(496) Հոդ.198
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
03.07.2014
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
03.07.2014
Дата вступления в силу
11.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714288

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2014 թ.          N 178-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիսի 2014 թ.        N 386-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետը.

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել շինարարության ոլորտում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմերի ղեկավարներին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ քաղաքաշինության նախարար

Ն. Սարգսյան

ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թ. հուլիսի 3-ի

N 178-Ն հրամանի

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թ. հունիսի 23-ի

N 386-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան՝ սույն կարգով կանոնակարգվում են շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, սույն կարգի N 1 ձևով վերադաս հարկային մարմին է ներկայացնում եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` «Micrоsоft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:

 

Ձև N 1

 

 

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թ. հուլիսի 3-ի N 178-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թ. հունիսի 23-ի N 386-Ն

հրամաններով հաստատված կարգի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20  թ. ____ եռամսյակի համար

Հ/հ

Շինարարական կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Օբյեկտի գտնվելու վայրը

Օբյեկտի տեսակը

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը (հազ. դրամ)

Եռամսյակում կատարված աշխատանքների արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7