Գլխավոր տեղեկություն
Номер
N 563-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.05.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2012
Дата вступления в силу
11.05.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2012 թվականի N 563-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1700-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին գույք հանձնելու մասին» N 1700-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի` 71951733 դրամ հաշվեկշռային արժեքով, 2763.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները (1842.2 քառ. մետր մակերեսով շենքը, 921.1 քառ. մետր մակերեսով շինությունները, այդ թվում` տնտեսական մասնաշենք՝ 828.7 քառ. մետր, ենթակայան` 19.0 քառ. մետր, ջրի մաքրման կայան՝ 63.0 քառ. մետր, տաղավար N 1՝ 5.2 քառ. մետր, և տաղավար N 2՝ 5.2 քառ. մետր), դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.0 հեկտար մակերեսով հողատարածքը` 12070864 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա ցանկապատի հետ միասին (այսուհետ՝ գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետության կողմից գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 10

Երևան