Գլխավոր տեղեկություն
Номер
N 602-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.06.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.30/27(901) Հոդ.677
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2012
Дата вступления в силу
09.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2012 թվականի N 602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, և 3 հավելվածների:

2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ոչ ավելի, քան 55,629.1 հազ. դրամ, որից` 1-ին կիսամյակում՝ 28894.1 հազ. դրամ, ինն ամիսում՝ 42261.6 հազ. դրամ, տարեկան՝ 55629.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով` 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 926.7 հազ. դրամ, և 2012 թվականի գործունեության արդյունքներով տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 32,500.0 հազ. դրամ.

2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար` 1.232.4 հազ. դրամ, և 2012 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 20.970.0 հազ. դրամ:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2011, 2012 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2011, 2012 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ընկերությունների կողմից, որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու վերաբերյալ տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

6. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2011, 2012 թվականների պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.

4) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքներով ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան 2012 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 4 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 3-ի N 602-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

9 ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.00

0.00

0.00

     

այդ թվում`

     

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(28894.10)

(42261.60)

(55629.10)

   

այդ թվում`

     

05

 

Գործազրկություն

(28523.30)

(41719.20)

(54915.20)

 

այդ թվում`

     

01

Գործազրկություն

(28523.30)

(41719.20)

(54915.20)

այդ թվում`

     

05. Գործազրկության նպաստ

(28523.30)

(41719.20)

(54915.20)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(28523.30)

(41719.20)

(54915.20)

     

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

     
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(28523.30)

(41719.20)

(54915.20)

     

այդ թվում`

     
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(28523.30)

(41719.20)

(54915.20)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(28523.30)

(41719.20)

(54915.20)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

(28523.30)

(41719.20)

(54915.20)

     

այդ թվում`

     
     

-Գործազրկության նպաստներ բյուջեից

(28523.30)

(41719.20)

(54915.20)

 

09

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում`

     
   

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում`

     
     

01. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ

(370.80)

(542.40)

(713.90)

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

     
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում`

     
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում`

     
     

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում`

     
     

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

(370.80)

(542.40)

(713.90)

     

այդ թվում`

     
     

 - Կապի ծառայություններ

(370.80)

(542.40)

(713.90)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

28894.10

42261.60

55629.10

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

28894.10

42261.60

55629.10

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

28894.10

42261.60

55629.10

     

այդ թվում`

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

28894.10

42261.60

55629.10

     

ՀՀ կառավարություն

28894.10

42261.60

55629.10

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 3-ի N 602-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1.1 Ծառայություններ

 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումը՝ բացասական)

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական

ցուցանիշներ

Զբաղվածության ծրագրերի իրականացման ապահովում

         

1088

ԱԾ03

Նկարագրությունը   

   

Գործազուրկների տվյալների «Գործ» համակարգի շահագործում և սպասարկում, գործազուրկների տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, գործազրկության նպաստի տրամադրում, վճարման ծառայություններ   

Չափորոշիչներ

առաջին կիսամյակ

9 ամիս

տարի

առաջին կիսամյակ

9 ամիս

տարի

Քանակական

Գործազրկության նպաստների վճարման ծառայություններ` նպաստառուների թիվը

     

X

X

X

 

Գործազուրկների տվյալների տեղեկատվական համակարգի
(«Գործ» համակարգ) շահագործում և սպասարկում, սպասարկվող բազայի թիվը

     

X

X

X

Որակական 

Մշակված չէ

     

X

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

     

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը(հազ. դրամ)

 

X

X

X

(370.80)

(542.40)

(713.90)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը003-Զբաղվածության ծառայություններ      

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում      

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ   

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրի դասիչը

Տրանսֆերտի անվանումը

   

Գործազրկության նպաստ

Նկարագրությունը

1088

ԾՏ01

Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին

Չափորոշիչներ

առաջին կիսամյակ

9 ամիս

տարի

առաջին կիսամյակ

9 ամիս

տարի

Շահառուների քանակը

Նպաստառու գործազուրկների թիվը

(132)

(193)

(254)

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

(28,523.3)

(41,719.2)

(54,915.2)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

ամիսը մեկ անգամ

X

X

X

Շահառուների ընտրության չափանիշները

 

Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1088- Զբաղվածության ծրագրեր       

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում      

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 3-ի N 602-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափման միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

քանակը

գումարը

(հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

     

(713.9)

Բաժին N 10

Խումբ N 09

Դաս N 02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
(այլ դասերին չպատկանող)

01. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ

(713.9)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

(713.9)

Փոստային կապի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

(713.9)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 3-ի N 602-Ն որոշման

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՒԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN ը/կ

Ընկերությունների
անվանումները

2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով ընկերությունների կողմից մուծված, սակայն չփոխհատուցված գումարները

Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեներից ավելի ֆինանսավորված և 2012 թվականին փոխհատուցվելիք գումարներից նվազեցվող գումարները

ավելացված արժեքի հարկի գծով

պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

ավելացված արժեքի հարկի գծով

պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով

1.

ՀԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ

623.3

36.9

 -

 -

2.

ՀԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ

7.5

362.8

 -

 -

3.

ՀԿՄ «Հրատարակչություն» ՍՊԸ

128.2

507.5

 -

 -

4.

ՀԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ

 -

 -

10.2

61.1

5.

ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ

41.7

11.8

 -

 -

6.

ՀԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ

14.1

5.3

 -

 -

7.

ՀԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

0.0

1046.4

125.9

8.

ՀԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ

12.9

14.6

 -

 -

9.

ՀԿՄ «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ

31.3

44.0

 -

 -

10.

ՀԿՄ «Սևանի ՈՒԱՁ» ՍՊԸ

51.0

0.2

 -

 -

11.

ՀԿՄ «Երաժշտական կոլեկտիվ» ՍՊԸ

 -

118.9

39.2

 -

12.

ՀԿՄ «Մշակույթի տուն» ՍՊԸ

16.7

130.4

 -

 -

 

Ընդամենը

926.7

1232.4

1095.8

187.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան