Գլխավոր տեղեկություն
Номер
N 180-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2012-17.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.200
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2012
Дата вступления в силу
08.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 180-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը և այն տրամադրելու կարգը հաստատելու մասին»
N 335-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման 2-րդ հավելվածը, բացառությամբ 7-րդ կետի, տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 23-ի N 180-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ

Դիվանագիտական աստիճանը

Հավելավճարի չափը՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսով հաշվարկված

1.

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան

50

2.

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան

40

3.

Առաջին դասի խորհրդականի աստիճան

34

4.

Երկրորդ դասի խորհրդականի աստիճան

30

5.

Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

26

6.

Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան

22

7.

Առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան

20

8.

Երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան

18

9.

Երրորդ քարտուղարի աստիճան

14

10.

Կցորդի աստիճան

10

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 23-ի N 180-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ

Դիվանագիտական աստիճանը

Հավելավճարի չափը (դրամ)` միասնական եվրովճարման գոտու երկրներից բացի այլ երկրների համար

Հավելավճարի չափը (դրամ)` միասնական եվրովճարման գոտու երկրների համար

1.

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան

35630

40995

2.

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան

19090

21965

3.

Առաջին դասի խորհրդականի աստիճան

12725

14640

4.

Երկրորդ դասի խորհրդականի աստիճան

10180

11715

5.

Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

9545

10980

6.

Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան

8270

9520

7.

Առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան

7500

8600

8.

Երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան

7000

8055

9.

Երրորդ քարտուղարի աստիճան

5730

6590

10.

Կցորդի աստիճան

4455

5125

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 180-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան