Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 35-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.03.01/6(419) Հոդ.69
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.02.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
10.02.2012
Дата вступления в силу
01.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 փետրվարի 2012 թ.

թիվ 35-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգը դարձնել առավել արդյունավետ և իրականացնել այն միասնական ձևով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 61-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) առաջին պարբերությունից հանել «կամ հեռախոսով» բառերը,

2) 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հերթագրվելու համար թեկնածուները հայտնում են հետևյալ տեղեկությունները.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար,

ե. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,

զ. էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) հասցեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան