Գլխավոր տեղեկություն
Номер
N 465-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2012-31.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.615
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2007
Дата вступления в силу
26.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 465-Ն

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 629 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններին հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաuտատել հողի uեփականատերերի և պետական uեփականություն հանդիuացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի «Հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 629 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են խմբավորված` ըստ հողամասերի գտնվելու վայրի համապատասխան վարչական շրջանների:

(3-րդ կետը լրաց. 23.07.09 N 826-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 21
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 465-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով uահմանվում է հողի uեփականատերերի և պետական uեփականություն հանդիuացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների (այսուհետ` օգտագործողներ) հողերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելու կարգը:

2. Տեղեկություններ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

(2-րդ կետը խմբ. 16.02.12 N 149-Ն)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.02.12 N 149-Ն)

4.  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նշված տեղեկատվությունը տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում և յուրաքանչյուր համայնք իր վարչական սահմաններում գտնվող հողամասերի վերաբերյալ տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անունի ու գաղտնաբառի միջոցով:

(4-րդ կետը խմբ. 16.02.12 N 149-Ն)

5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն`

1) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա հողի հարկ վճարողներին uեփականության կամ անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը` համաձայն N 1 ձևի.

2) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 5-ը` համաձայն N 2 ձևի,

3) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 5-ը` համաձայն N 3 ձևի:

(5-րդ կետը փոփ. 16.02.12 N 149-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկություններից օգտվելու նպատակով տրամադրել համապատասխան մուտքի անուններ և գաղտնաբառեր:

(6-րդ կետը լրաց. 16.02.12 N 149-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահանջի դեպքում` 5-օրյա ժամկետում տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունների թղթային տարբերակը:

(7-րդ կետը լրաց. 16.02.12 N 149-Ն)

(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 16.02.12 N 149-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձևաթղթի դիմային մաս

Ձև N 1


Ձև

Մարզ`

 
(անվանում)

 
(ծածկագիր)
 
Համայնք`
 
(անվանում)
 
(ծածկագիր)
 

Գնահատում
 
դրությամբ
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանում)

տարածքային ստորաբաժանում

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

NN
ը/կ

Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի Հողամասի

Սեփականության կամ
օգտագործման
իրավունքների

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման)
կամ կազմակերպության գտնվելու վայրի
Ֆիզի-կական անձի ազգա-նունը
կամ կազմա-կեր-պության
անվա-նումը
Ֆիզի-կական անձի անունը Ֆիզի-կական անձի
հայրա-նունը
Ֆիզի-կական անձի սոցիա-լական
ապա-հո-վության քարտի
հա-
մարը
կամ կազմա-կեր-պության
ՀՎՀՀ
Կադաս-տրային ծածկա-գիրը

Գտնվելու
վայրի

Հողա-մասի
նպա-
տա-կային
նշա-
նա-կու-թյունը
Հողա-մասի
գոր-
ծառ-
նական
նշանա-կու-
թյունը
(հողա-տեսքը)
Հողա-կադաս-տրային շրջանը
կամ
գոտին
Հողա-
տեսքի
գնա-հատ-ման
խումբը
Հողա-մասի չափը
(հեկ-տար)
Հողա-մասի
գտնվելու
վայրի
վերա-բերյալ
լրա-ցուցիչ
տվյալ-ներ
Կադաս-տրային
զուտ
եկա-մուտը
(դրամ
/հա)
Կադաս-տրային
արժեքը
(դրամ
/հա)
Պետա-կան
գրանց-ման
ամսա-թիվը
Սեփա-կա-
նու-
թյան
ձևը (ամ-բողջը
կամ ընդ-հա-նուր
բաժ-
նային
կամ
ընդ-հա-նուր
համա-տեղ)
Գրանց-ման
սուբ-յեկտի
լրա-ցուցիչ
տվյալ-ներ
Մարզը Համայնքը Փողոցը, նրբանցքը,
փակուղին և այլն
Տուն/ Շենք (համարը) Բնակա-րան
(համա-րը)
(փողոցը, նրբանցքը,
փակուղին և այլն)
Տուն/ Շենք (հա-մարը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
                                               
                                               
                                               
                                               
                                               

 

______ __________ 20___ թ.


Ձևաթղթի դարձերես

 

ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար ամփոփ ցուցակի ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:
2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամփոփ ցուցակում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Ամփոփ ցուցակի 1-ին և 11-ից 22-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
3. Ամփոփ ցուցակի 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:
4. Ամփոփ ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում` մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան կադաստրային ծածկագրերը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում: Եթե հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա ամփոփ ցուցակի 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:
5. Ամփոփ ցուցակի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Ամփոփ ցուցակի 11-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:
7. Ամփոփ ցուցակի 12-րդ և 13-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսային նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:
8. Ամփոփ ցուցակի 14-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9:
9. Ամփոփ ցուցակի 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8:
Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1 հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4:
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4:
Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4:
10. Ամփոփ ցուցակի 16-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է հողամասի համապատասխան հողակադաստրային շրջանը կամ գոտին:
11. Ամփոփ ցուցակի 17-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է համապատասխան հողատեսքի գնահատման համապատասխան խումբը:
12. Ամփոփ ցուցակի 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:
13. Ամփոփ ցուցակի 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:
14. Ամփոփ ցուցակի 20-րդ և 21-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը (1 հեկտարի համար): Ամփոփ ցուցակում լրացվում է 20-րդ և 21-րդ սյունակներից միայն մեկը:
15. Ամփոփ ցուցակի 22-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07):
16. Ամփոփ ցուցակի 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5):
17. Ամփոփ ցուցակի 24-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գրանցման սուբյեկտը: Ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, այլ սուբյեկտի դեպքում` 3:

(Ձևը փոփ., լրաց. 23.07.09 N 826-Ն, փոփ. 16.02.12 N 149-Ն)

Ձևաթղթի դիմային մաս

Ձև N 2


Ձև

Մարզ`

 
(անվանում)

 
(ծածկագիր)
 
Համայնք`
 
(անվանում)
 
(ծածկագիր)
 


 

Փոփոխում`
 
ընթացքում
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանում)

տարածքային ստորաբաժանում


Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ
օգտագործողի
Նախկին սեփականատիրոջ (համասեփականա-
տիրոջ) կամ
օգտագործողի
Հողամասի

Սեփականության կամ
օգտագործման
իրավունքների

ֆիզիկական անձի
հաշվառման (գրանցման)
կամ կազմակերպության
գտնվելու վայրի

Ֆի-
զի-
կա-
կան
անձի
ազ-
գա-
նունը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-թյան
անվա-
նումը
Ֆի-
զի-
կա-կան
անձի
ա-նունը
Ֆիզի-
կական
անձի
հայրա-
նունը
Ֆի-
զի-
կա-կան
անձի
սո-ցիա-
լա-կան
ապա-հո-
վու-թյան
քար-
տի
հա-
մարը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-թյան
ՀՎՀՀ
Ֆի-
զի-
կա-
կան անձի
ազ-գա-
նունը
կամ
կազ-
մա-
կեր-պու-թյան
ան-վա-նումը
Ֆի-
զի-
կա-
կան անձի ա-նունը
Ֆիզի-կական անձի
հայրա-նունը
Ֆի-
զի-
կա-
կան անձի սո-
ցիա-
լա-
կան
ապա-հո-
վու-թյան քար-
տի
հա-
մարը
կամ կազ-
մա-
կեր-պու-թյան
ՀՎՀՀ
Կա-դաս-տրա-յին ծած-կա-գիրը

Գտնվելու
վայրի

Հողա-մասի
նպա-
տա-կային
նշա-
նա-կու-թյունը
Հո-
ղա-
մա-
սի
գոր-
ծառ-
նա-կան
նշա-նա-կու-թյունը
(հո-ղա-տես-քը)
Հո-
ղա-
կա-դաս-տրա-յին շրջա-նը
կամ
գո-տին
Հողա-
տեսքի
գնա-հատ-ման
խում-բը
Հողա-մասի չափը
(հեկ-տար)
Հողա-մասի
գտնվելու
վայրի
վերա-բերյալ
լրա-
ցու-
ցիչ
տվյալ-ներ
Կա-դաս-տրա-յին
զուտ
եկա-մու-տը
(դրամ
/հա)
Կա-դաս-տրա-յին
ար-ժեքը
(դրամ
/հա)
Պետա-կան
գրանց-ման
ամսա-թիվը
Սեփա-կա-
նու-
թյան
ձևը (ամ-բողջը
կամ ընդ-հա-նուր
բաժ-
նային
կամ
ընդ-հա-նուր
համա-տեղ)
Գրանց-ման
սուբ-յեկտի
լրա-ցու-
ցիչ
տվյալ-ներ
Մարզը Հա-մայնքը Փո-
ղոցը,
նրբանց-քը,
փա-կուղին
և այլն
Տուն/
Շենք
(հա-մարը)
Բնա-կա-
րան
(հա-մա-
րը)
(փո-
ղոցը, նրբանց-քը,
փա-կուղին և
այլն)
Տուն/ Շենք (հա-մարը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       

 

______ __________ 20___ թ.


Ձևաթղթի դարձերես

 


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:
2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Տեղեկությունների 1-ին և 15-ից 25-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում` մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան կադաստրային ծածկագրերը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում: Եթե հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի և նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:
7. Տեղեկությունների 16-րդ և 17-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսային նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:
8. Տեղեկությունների 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9:
9. Տեղեկությունների 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8:
Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1 հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4:
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4:
Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4:
10. Տեղեկությունների 20-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է հողամասի համապատասխան հողակադաստրային շրջանը կամ գոտին:
11. Տեղեկությունների 21-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է համապատասխան հողատեսքի գնահատման համապատասխան խումբը:
12. Տեղեկությունների 22-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:
13. Տեղեկությունների 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:
14. Տեղեկությունների 24-րդ և 25-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը (1 հեկտարի համար): Ամփոփ ցուցակում լրացվում է 24-րդ և 25-րդ սյունակներից միայն մեկը:
15. Տեղեկությունների 26-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07):
16. Տեղեկությունների 27-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5):
17. Տեղեկությունների 28-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գրանցման սուբյեկտը: Ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, այլ սուբյեկտի դեպքում` 3:

(Ձևը փոփ., լրաց. 23.07.09 N 826-Ն, փոփ. 16.02.12 N 149-Ն)

Ձևաթղթի դիմային մաս

Ձև N 3


Ձև

Մարզ`

 
(անվանում)

 
(ծածկագիր)
 
Համայնք`
 
(անվանում)
 
(ծածկագիր)
 

Փոփոխում`
 
ընթացքում
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանում)

տարածքային ստորաբաժանում

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ
օգտագործողի
Հողամասի

Սեփականության կամ
օգտագործման
իրավունքի

Կարգա-
վիճակը

ֆիզիկական անձի
հաշվառման (գրանցման)
կամ կազմակերպության
գտնվելու վայրի

Ֆի-
զի-
կա-
կան
անձի
ազ-
գա-
նունը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-թյան
անվա-
նումը
Ֆի-
զի-
կա-
կան
անձի
ա-
նունը
Ֆիզի-
կական
անձի
հայրա-
նունը
Ֆի-
զի-
կա-
կան
անձի
սո-
ցիա-
լա-
կան
ապա-
հո-
վու-
թյան
քար-
տի
հա-
մարը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-
թյան
ՀՎՀՀ
Կա-
դաս-
տրա-
յին
ծած-
կա-
գիրը

Գտնվելու
վայրի

Հողա-
մասի
նպա-
տա-
կային
նշա-
նա-
կու-
թյունը
Հո-
ղա-
մա-
սի
գոր-
ծառ-
նա-
կան
նշա-
նա-
կու-
թյունը
(հո-
ղա-
տես-
քը)
Հո-
ղա-
կա-
դաս-
տրա-
յին
շրջա-
նը
կամ
գո-
տին
Հողա-
տեսքի
գնա-
հատ-
ման
խում-
բը
Հողա-
մասի
չափը
(հեկ-
տար)
Հողա-
մասի
գտնվելու
վայրի
վերա-
բերյալ
լրա-
ցու-
ցիչ
տվյալ-
ներ
Կա-
դաս-
տրա-
յին
զուտ
եկա-
մու-
տը
(դրամ
/հա)
Կա-
դաս-
տրա-
յին
ար-
ժեքը
(դրամ
/հա)
Պետա-
կան
գրանց-
ման
ամսա-
թիվը
Սեփա-
կա-
նու-
թյան
ձևը
(ամ-
բողջը
կամ
ընդ-
հա-
նուր
բաժ-
նային
կամ
ընդ-
հա-
նուր
համա-
տեղ)
Գրանց-
ման
սուբ-
յեկտի
լրա-
ցու-
ցիչ
տվյալ-
ներ
Մարզը Հա-
մայնքը
Փո-
ղոցը,
նրբանց-
քը,
փա-
կուղին
և այլն
Տուն/
Շենք
(հա-
մարը)
Բնա-
կա-
րան
(հա-
մա-
րը)
(փո-
ղոցը,
նրբանց-
քը,
փա-
կուղին
և
այլն)
Տուն/
Շենք
(հա-
մարը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 

 

______ __________ 20___ թ.


Ձևաթղթի դարձերես

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:
2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Տեղեկությունների 1-ին և 15-ից 25-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում` մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան կադաստրային ծածկագրերը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում: Եթե հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի և նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:
7. Տեղեկությունների 12-րդ և 13-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսային նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:
8. Տեղեկությունների 14-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9:
9. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8:
Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1 հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4:
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4:
Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4:
10. Տեղեկությունների 16-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է հողամասի համապատասխան հողակադաստրային շրջանը կամ գոտին:
11. Տեղեկությունների 17-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է համապատասխան հողատեսքի գնահատման համապատասխան խումբը:
12. Տեղեկությունների 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:
13. Տեղեկությունների 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:
14. Տեղեկությունների 20-րդ և 21-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը (1 հեկտարի համար): Ամփոփ ցուցակում լրացվում է 20-րդ և 21-րդ սյունակներից միայն մեկը:
15. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07):
16. Տեղեկությունների 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5 և այլն):
17. Տեղեկությունների 24-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գրանցման սուբյեկտը: Ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, այլ սուբյեկտի դեպքում` 3:
18. Տեղեկությունների 25-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի նկատմամբ իրավունքների դադարման դեպքում լրացվում է 1, իրավունքների ծագման դեպքում` 2, օրենքով նախատեսված այլ դեպքերում` 3: Սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փոփոխությունները սույն հավելվածի տեղեկություններում չեն ներառվում:

(Ձևը փոփ., լրաց. 23.07.09 N 826-Ն, փոփ. 16.02.12 N 149-Ն)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.2017, N 388-Ն 01.09.2017, N 465-Ն
17.07.2014, N 733-Ն 31.07.2014, N 465-Ն
16.02.2012, N 149-Ն 10.03.2012, N 465-Ն
23.07.2009, N 826-Ն 06.08.2009, N 465-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան