Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.22/9(883) Հոդ.129
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.02.2012
Дата вступления в силу
23.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2012 թվականի N 120-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 73-րդ, 102-րդ, 119-րդ և 144-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «միջնակարգ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին կետով միջնակարգ հանրակրթական դպրոցի կարգավիճակ ստացած ուսումնական հաստատությունների կանոնադրություններում և ապահովել դրանց պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 13
Երևան