«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2005 թվականի N 509-Ն
ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտի ստանդարտները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված աուդիտի ստանդարտները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով աուդիտ իրականացնող անձանց վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԱՈՒԴԻՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՈՒԴԻՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
(որոշման 1-ին կետով հաստատված ստանդարտներն ուժը կորցրել է 29.12.11 N 1931-Ն, բացառությամբ որոշմամբ հաստատված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող ԱՍ 910, ԱՍ 920 և ԱՍ 930 ստանդարտների)
ԱՍ 910 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլուխներ | Կետեր |
1. Ներածություն | 1-2 |
2. Դիտարկման աշխատանքների նպատակը | 3 |
3. Դիտարկման աշխատանքների հիմնական սկզբունքները | 4-7 |
4. Դիտարկման շրջանակները | 8 |
5. Հավաստիացման միջին մակարդակը | 9 |
6. Պարտավորությունների պայմանները | 10-12 |
7. Պլանավորումը | 13-15 |
8. Այլ անձանց կողմից իրականացված աշխատանքները | 16 |
9. Փաստաթղթավորումը | 17 |
10. Ընթացակարգերը և ապացույցները | 18-22 |
11. Եզրահանգումները և եզրակացությունը | 23-28 |
Հավելված 1 Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման կապակցությամբ պատրաստվող նամակ-պարտավորագրի օրինակ |
|
Հավելված 2 Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների կատարման ժամանակ իրականացվող մանրամասն նկարագրված ընթացակարգեր |
|
Հավելված 3 Դիտարկման արդյունքում պատրաստված դրական կարծիք արտահայտող եզրակացության ձև (նմուշ) |
|
Հավելված 4 Դիտարկման արդյունքում դրական կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող եզրակացության օրինակներ |
Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ: |
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում: |
1. Ներածություն
1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների իրականացման ժամանակ աուդիտորի մասնագիտական պարտականությունների, ինչպես նաև աուդիտորի կողմից դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացության ձևի և բովանդակության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:
2. Սույն ստանդարտը անմիջականորեն վերաբերում է ֆինանսական հաշվետվությունների դիտարկմանը: Այնուամենայնիվ, այն պետք է կիրառվի նաև ֆինանսական և այլ տեղեկատվության դիտարկման աշխատանքներում այն չափով, որքանով հնարավոր է: Նշված ստանդարտը պետք է ուսումնասիրվի «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին: Աուդիտի սույն ստանդարտի կիրառման ժամանակ այլ ստանդարտներում բերված ուղեցույցները կարող են օգտակար լինել աուդիտորի համար:
Ինչպես «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ում, սույն ստանդարտում ևս աուդիտոր հասկացությունն օգտագործվում է թե´ աուդիտը և թե´ հարակից ծառայությունները նկարագրելիս: Հասկացությունների օգտագործման նման պարզեցումը չի նշանակում, որ հարակից ծառայություններ մատուցող անձը պետք է անպայման լինի կազմակերպության որակավորված աուդիտոր: 2. Դիտարկման աշխատանքների նպատակը 3. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին՝ դիտարկման ընթացակարգերի միջոցով (որոնք չեն ապահովում աուդիտի անցկացման համար անհրաժեշտ բոլոր ապացույցները) պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն 3. Դիտարկման աշխատանքների հիմնական սկզբունքները 4. Աուդիտորը պետք է ղեկավարվի սահմանված կարգով հաստատված՝
ա) անկախությունը,
բ) ազնվությունը,
գ) օբյեկտիվությունը,
դ) մասնագիտական ունակությունները և պատշաճ վերաբերմունքը,
ե) գաղտնիությունը,
զ) մասնագիտական վարքագիծը, և
է) տեխնիկական ստանդարտների պահպանումը:
5. Աուդիտորը դիտարկման աշխատանքները պետք է կատարի աուդիտի սույն ստանդարտին համապատասխան:
6. Աուդիտորը դիտարկման աշխատանքները պետք է պլանավորի և իրականացնի մասնագիտական կասկածամտության հիման վրա՝ ընդունելով, որ կարող են առկա լինել ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրումների առաջացման հիմք հանդիսացող հանգամանքներ:
7. Դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացության մեջ բացասական հավաստիացում արտահայտելու նպատակով, առաջին հերթին հարցումների կատարման և վերլուծական ընթացակարգերի միջոցով, աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան ապացույցներ, որպեսզի կարողանա գալ որևէ եզրահանգման: 4. Դիտարկման շրջանակները
8. «Դիտարկման շրջանակներ» հասկացությունը վերաբերում է դիտարկման այն ընթացակարգերին, որոնք տվյալ հանգամանքներում համարվում են անհրաժեշտ՝ դիտարկման նպատակներին հասնելու համար: Ֆինանսական հաշվետվությունների դիտարկումն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պետք է որոշվեն աուդիտորի կողմից՝ հաշվի առնելով սույն ստանդարտի, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև դիտարկման աշխատանքների պայմաններն ու եզրակացության պատրաստմանը ներկայացվող պահանջները: 5. Հավաստիացման միջին մակարդակը
9. Դիտարկման աշխատանքները ապահովում են հավաստիացման միջին մակարդակ, որն արտահայտվում է բացասական հավաստիացման տեսքով, առ այն, որ դիտարկման ենթակա ֆինանսական տեղեկատվությունը զերծ է էական խեղաթյուրումներից: 6. Պարտավորությունների պայմանները 10. Աուդիտորը և պատվիրատուն պետք է համաձայնության գան պարտավորությունների պայմանների շուրջ:
11. Նամակ-պարտավորագիրը պետք է օգտագործվի դիտարկման աշխատանքների պլանավորման ժամանակ: Աուդիտորի կողմից պարտավորությունների հիմնական պայմաններն արտացոլող նամակ-պարտավորագրի ուղարկումը բխում է թե´ աուդիտորի և թե´ պատվիրատուի շահերից: Նամակ-պարտավորագիրը հաստատում է աուդիտորի համաձայնությունը աշխատանքները ստանձնելու վերաբերյալ և օգնում է խուսափելու թյուրիմացություններից, որոնք վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են աշխատանքների նպատակները և շրջանակները, աուդիտորի պատասխանատվության չափը և պատրաստվելիք եզրակացության ձևը:
12. Այն հարցերը, որոնք պետք է ընդգրկվեն նամակ-պարտավորագրում, ներառում են.
- մատուցվող ծառայության նպատակը,
- կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար,
- դիտարկման շրջանակները՝ հիմնվելով աուդիտի սույն ստանդարտի վրա (կամ համապատասխան գործնական փորձի վրա),
- դիտարկման իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումներին, փաստաթղթերին և այլ տեղեկատվությանը անարգել ծանոթանալու հնարավորության ապահովումը,
- ներկայացման համար նախատեսվող եզրակացության ձևը (նմուշը),
- այն փաստը, որ դիտարկման աշխատանքները նախատեսված չեն սխալների, անօրինական գործողությունների կամ այլ խախտումների, օրինակ, հնարավոր խարդախության կամ յուրացումների, բացահայտման համար,
- դրույթ այն մասին, որ աուդիտ չի իրականացվում և հետևաբար, աուդիտորական կարծիք չի արտահայտվելու: Այդ պահը շեշտելու և թյուրիմացություններից խուսափելու նպատակով, աուդիտորը կարող է նաև նշում կատարել այն մասին, որ դիտարկման աշխատանքները չեն կարող բավարարել աուդիտին ներկայացվող օրենսդրական կամ երրորդ կողմերի պահանջները:
Սույն ստանդարտին կից հավելված 1-ում բերված է ֆինանսական հաշվետվությունների դիտարկման համար կազմված նամակ-պարտավորագրի օրինակ: 7. Պլանավորումը 13. Աուդիտորը պետք է պլանավորի աշխատանքները այնպես, որ դրանք իրականացվեն արդյունավետորեն: 14. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքները պլանավորելիս աուդիտորը պետք է ձեռք բերի կամ համալրի կազմակերպության գործունեության վերաբերյալ իր գիտելիքները, ներառելով կազմակերպության գործունեության կազմակերպման, հաշվապահական հաշվառման համակարգի, գործառնությունների բնութագրերի, ինչպես նաև կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի բնույթի ուսումնասիրությունը: 8. Այլ անձանց կողմից իրականացված աշխատանքները 16. Այլ աուդիտորի կամ փորձագետի աշխատանքների մեջ ներգրավման ժամանակ աուդիտորը պետք է համոզվի նրանում, որ նրանց կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են դիտարկման նպատակներին: 9. Փաստաթղթավորումը 17. Աուդիտորը պետք է փաստաթղթավորի բոլոր այն հարցերը, որոնք կարևոր են դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացությունը հիմնավորելիս, ինչպես նաև աուդիտի սույն ստանդարտին համաձայն դիտարկումն իրականացվելու վերաբերյալ ապացույցներ տրամադրելիս: 10. Ընթացակարգերը և ապացույցները 18. Դիտարկման ընթացակարգերի յուրահատուկ բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը որոշելիս աուդիտորը պետք է կիրառի մասնագիտական դատողություն:
- նախորդ ժամանակաշրջաններում ֆինանսական հաշվետվությունների աուդիտների կամ դիտարկման աշխատանքների իրականացման արդյունքում ձեռք բերված գիտելիքներով,
- աուդիտի ենթակա կազմակերպության գործունեության վերաբերյալ ձեռք բերված գիտելիքներով, ներառյալ տնտեսության այն ոլորտի հաշվապահական հաշվառման սկզբունքների և գործնական փորձի վերաբերյալ գիտելիքները, որտեղ գործում է տվյալ կազմակերպությունը,
- կազմակերպության հաշվապահական հաշվառման համակարգերով,
- կոնկրետ հարցերի վրա կազմակերպության ղեկավարության դատողության ազդեցության չափով,
- գործարքների և հաշիվների մնացորդների էականությամբ:
19. Աուդիտորն էականությունը պետք է որոշի այնպես, ինչպես ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիք տրամադրելիս: Չնայած այն բանին, որ դիտարկման աշխատանքների իրականացման ժամանակ խեղաթյուրումների չհայտնաբերման ռիսկն ավելի մեծ է, քան աուդիտի անցկացման ժամանակ, էականության վերաբերյալ դատողությունը կախված է այն տեղեկատվությունից, որի վերաբերյալ աուդիտորը եզրակացություն է պատրաստում, ինչպես նաև այդ տեղեկատվությունն օգտագործողների պահանջներից, այլ ոչ թե ապահովվող հավաստիացման մակարդակից:
20. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման ընթացակարգերը որպես կանոն պետք է ներառեն.
- աուդիտի ենթակա կազմակերպության գործունեության, ինչպես նաև տնտեսության տվյալ ոլորտի վերաբերյալ պատկերացումների ձեռքբերումը,
- կազմակերպության հաշվապահական հաշվառման սկզբունքների և գործնական փորձի վերաբերյալ հարցումների կատարումը,
- գործարքների գրանցման, դասակարգման և ամփոփման, ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների կատարման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար կազմակերպության կողմից իրականացվող ընթացակարգերի վերաբերյալ հարցումների կատարումը,
- կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում արտացոլված յուրաքանչյուր էական տեղեկատվությանը վերաբերող հարցումների կատարումը,
- արտասովոր թվացող առանձին հոդվածների և հարաբերությունների հայտնաբերման համար նախատեսված վերլուծական ընթացակարգերը: Այդ ընթացակարգերը պետք է ներառեն.
- ֆինանսական հաշվետվությունների համեմատումը նախորդ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների հետ,
- ֆինանսական հաշվետվությունների համեմատումը կանխատեսված արդյունքների և ֆինանսական վիճակի հետ,
- ֆինանսական հաշվետվությունների այն տարրերի փոխկապակցվածության ուսումնասիրումը, որոնք սպասվում է, որ կհամապատասխանեն նախատեսվածին՝ հիմք ընդունելով կազմակերպության փորձի կամ տնտեսության տվյալ ոլորտի համար սահմանված նորմերը:
Վերոհիշյալ ընթացակարգերը կիրառելիս աուդիտորը պետք է հաշվի առնի այն բնույթի հարցերը, որոնք նախորդ ժամանակաշրջաններում ճշգրտումների կարիք են ունեցել,
- բաժնետերերի ընդհանուր ժողովներում, տնօրենների խորհրդի, վերջինիս հանձնաժողովների նիստերում, ինչպես նաև այլ նիստերում ձեռնարկված այն միջոցների վերաբերյալ հարցումների կատարումը, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա,
- ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրումը՝ աուդիտորի ուշադրությունը գրավող տեղեկատվության հիման վրա որոշելու համար, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են հաշվապահական հաշվառման նշված հիմունքներին,
- կազմակերպության ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկում իրականացրած այլ աուդիտորների կողմից պատրաստված եզրակացությունների ձեռքբերումը, եթե այդպիսիք առկա են և կա դրա անհրաժեշտությունը,
- այն անձանց ուղղված հարցումների կատարումը, որոնք պատասխանատվություն են կրում կազմակերպության ֆինանսական և հաշվապահական բնույթի այնպիսի հարցերի համար, որոնք վերաբերում են օրինակ.
- բոլոր գործարքների գրանցված լինելուն,
- ֆինանսական հաշվետվությունները հաշվապահական հաշվառման նշված հիմունքների համաձայն պատրաստված լինելուն,
- կազմակերպության գործունեության մեջ, հաշվապահական հաշվառման սկզբունքներում և գործնական փորձում տեղ գտած փոփոխություններին,
- վերոնշյալ ընթացակարգերի կիրառման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խնդիրներին,
- անհրաժեշտության դեպքում կազմակերպության ղեկավարությունից գրավոր տեղեկատվության ձեռքբերմանը:
Աուդիտի սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված է հաճախ կիրառվող օրինակելի ընթացակարգերի ցանկը: Այն սպառիչ չէ և չի նշանակում, որ բոլոր առաջարկված ընթացակարգերը պետք է կիրառվեն դիտարկման ցանկացած աշխատանքի համար:
21. Աուդիտորը պետք է հարցումներ կատարի ֆինանսական հաշվետվություների կազմման ամսաթվից հետո տեղի ունեցած այն դեպքերի վերաբերյալ, որոնք ֆինանսական հաշվետվություններում կարող են պահանջել ուղղումների կամ բացահայտումների կատարում: Աուդիտորը դիտարկման արդյունքում պատրաստված եզրակացության կազմման ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերի հայտնաբերման նպատակով ընթացակարգեր իրականացնելու պարտականություններ չունի:
22. Եթե աուդիտորը հիմքեր ունի ենթադրելու, որ դիտարկման ենթակա տեղեկատվությունը կարող է էականորեն խեղաթյուրված լինել, ապա նա պետք է իրականացնի լրացուցիչ կամ առավել ծավալուն այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են աուդիտորին՝ բացասական հավաստիացում արտահայտելու կամ ձևափոխված եզրակացության պատրաստման անհրաժեշտությունը հաստատելու համար: 11. Եզրահանգումները և եզրակացությունը 23. Դիտարկման արդյունքում պատրաստվող եզրակացությունը պետք է պարունակի բացասական հավաստիացման պարզ շարադրված գրավոր արտահայտում: Աուդիտորը պետք է ուսումնասիրի և գնահատի բացասական հավաստիացում արտահայտելու համար հիմք հանդիսացող ձեռք բերված ապացույցների հիման վրա կատարած եզրահանգումները: 24. Հիմք ընդունելով կատարված աշխատանքները՝ աուդիտորը պետք է գնահատի, թե արդյոք դիտարկման ընթացքում ձեռք բերված որևէ տեղեկատվություն վկայում է այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների:
26. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման արդյունքում պատրաստված եզրակացությունը պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը՝ սովորաբար հետևյալ հաջորդականությամբ.
ա) վերնագիրը,
բ) հասցեատերը,
գ) ներածական մաս՝
- տեղեկություններ դիտարկման ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կազմի վերաբերյալ,
- դրույթներ պատվիրատու կազմակերպության ղեկավարության պատասխանատվության և աուդիտորի պատասխանատվության վերաբերյալ,
դ) մաս՝ դիտարկման շրջանակների վերաբերյալ (դիտարկման աշխատանքների բնույթի նկարագրումը)՝ ներառյալ
- դիտարկման աշխատանքներում կիրառելի աուդիտի ստանդարտների, օրենքների կամ այլ իրավական ակտերի հիշատակումը,
- դրույթ այն մասին, որ դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են հարցումների կատարմամբ և վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, ինչպես նաև
- դրույթ այն մասին, որ աուդիտ չի իրականացվել և, որ իրականացված ընթացակարգերն ապահովում են հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի ժամանակ, ինչպես նաև այն մասին, որ աուդիտորական կարծիք չի արտահայտվել,
ե) դրույթ՝ բացասական հավաստիացման արտահայտման վերաբերյալ,
զ) եզրակացության կազմման ամսաթիվը,
է) աուդիտորի հասցեն,
ը) աուդիտորի ստորագրությունը,
թ) աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությունը:
Սույն կետի «ա» ենթակետում կարող է նպատակահարմար համարվել վերնագրում «Անկախ» հասկացության օգտագործումը, որը հնարավորություն կտա տարբերելու աուդիտորի կողմից պատրաստված եզրակացությունն այն եզրակացություններից, որոնք կարող են պատրաստված լինել կազմակերպության պաշտոնատար անձանց, կամ այն աուդիտորների կողմից, որոնց համար հնարավոր է, որ պարտադիր չլինի աուդիտորի վարքագծի կանոնների պահպանումը:
Սույն ստանդարտին կից հավելվածներ 3-ը և 4-ը պարունակում են դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը նկարագրող օրինակներ: Եզրակացություններում ՀՀՀՀՍ-ների փոխարեն հարկ եղած դեպքում հարկավոր է նշել համապատասխան միջազգային կամ այլ երկրի ստանդարտները:
(26-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 29.09.11 N 1387-Ն)
27. Դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը.
ա) հիմք ընդունելով դիտարկման արդյունքները, պետք է հաստատի, որ առկա չէ որևէ փաստ, որը կարող էր վկայել այն մասին, թե ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքների (բացասական հավաստիացում), կամ
բ) նման փաստերի առկայության դեպքում, պետք է նկարագրի այն փաստերը, որոնք բացասաբար են ազդում ճշմարիտ և իրական պատկերի արտացոլման վրա (բոլոր էական առումներով ճշմարիտ ներկայացման վրա)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքների, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում պետք է քանակապես որոշի դրանց հնարավոր ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա, և.
- բացասական հավաստիացումը պետք է արտահայտվի վերապահումներով, կամ
- եթե ֆինանսական հաշվետվությունների վրա այդ փաստերի ազդեցությունը այնքան էական և համատարած է, որ աուդիտորը գալիս է այն եզրահանգմանը, որ վերապահումները բավարար չեն ֆինանսական հաշվետվությունների մոլորեցնող կամ թերի բնույթը բացահայտելու համար, ապա պետք է ներառի բացասական կարծիք այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների կազմման ընդունված հիմունքների, կամ
գ) աշխատանքների շրջանակների էական սահմանափակումների առկայության դեպքում պետք է նկարագրի դրանք, և.
- բացասական հավաստիացումը պետք է արտահայտվի վերապահումներով՝ կապված ֆինանսական հաշվետվությունների այն հնարավոր ուղղումների հետ, որոնք կարող էին անհրաժեշտ համարվել սահմանափակումներ չլինելու դեպքում, կամ
- չպետք է ապահովի որևէ հավաստիացում, եթե սահմանափակումների հնարավոր ազդեցությունը այնքան նշանակալի և համատարած է, որ աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ հավաստիացման ոչ մի մակարդակ հնարավոր չէ ապահովել:
28. Աուդիտորը դիտարկման արդյունքում կազմված եզրակացությունը պետք է թվագրի դիտարկման աշխատանքների ավարտման ամսաթվով, ինչը ներառում է մինչև եզրակացության կազմման ամսաթիվը տեղի ունեցող դեպքերի նկատմամբ կիրառված ընթացակարգերի իրականացում: Այնուամենայնիվ, քանի որ աուդիտորը պատասխանատու է կազմակերպության կողմից կազմված և ներկայացված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ իր կողմից պատրաստված եզրակացության համար, նա չպետք է թվագրի դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը կազմակերպության ղեկավարության կողմից այդ ֆինանսական հաշվետվությունների ստորագրման և հաստատման ամսաթվից ավելի վաղ ամսաթվով:
Հավելված 1
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման կապակցությամբ պատրաստվող նամակ-պարտավորագրի օրինակ
Ստորև բերված նամակ-պարտավորագրի օրինակը հանդիսանում է սույն ստանդարտի 10-րդ կետում ընդհանուր շարադրված դրույթների գործնական կիրառման ուղեցույց, և այն պետք է փոփոխել առանձին պահանջներին և հանգամանքներին համապատասխան:
Տնօրենների խորհրդին (կամ գործադիր մարմնի համապատասխան ներկայացուցչին).
Սույն նամակով հաստատում ենք մեր կողմից իրականացվելիք աշխատանքների պայմանների ու նպատակների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բնույթի և սահմանափակումների վերաբերյալ մեր իրազեկությունը:
Մենք իրականացնելու ենք հետևյալ ծառայությունները:
Մենք պետք է դիտարկենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը առ. 1-ը հունվարի 20X2 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները՝ համաձայն դիտարկման աշխատանքներում կիրառելի աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը): Մենք տվյալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ չենք իրականացնելու և դրանց վերաբերյալ աուդիտորական կարծիք չենք արտահայտելու: Հետևաբար, մենք պատրաստվում ենք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր եզրակացությունը ներկայացնել հետևյալ կերպ.
(տե´ս սույն ստանդարտին կից հավելված 3-ը)
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, ինչպես նաև համապատասխան բացահայտումների կատարման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Այն ներառում է հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցումների և ներքին վերահսկողության ապահովումը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրումն ու կիրառումը: (Որպես դիտարկման աշխատանքների մի մաս, կազմակերպության ղեկավարությանը պետք է խնդրենք մեզ տրամադրել գրավոր տեղեկատվություն՝ դիտարկման կապակցությամբ արտահայտված տեղեկատվության վերաբերյալ (սույն նախադասությունը պետք է օգտագործվի աուդիտորի հայեցողությամբ):
Սույն նամակը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել դրա գործողությունը, այն չի փոփոխվել կամ փոխարինվել (եթե կիրառելի է այս տարբերակը):
Խարդախությունը և սխալները կամ անօրինական գործողությունները հայտնաբերելու հարցում չպետք է հիմք ընդունել մեր աշխատանքների արդյունքները: Այնուամենայնիվ, մենք ձեզ կտեղեկացնենք այն բոլոր էական հարցերի վերաբերյալ, որոնք կգրավեն մեր ուշադրությունը:
Խնդրում ենք, ի նշան ֆինանսական հաշվետվությունների դիտարկման անցկացման պայմաններին Ձեր համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակին կից պատճենը:
Հաստատված է ԴԵԶ աուդիտորական կազմակերպության անունից (ստորագրություն) ____________ _ _ _ _ Անունը, պաշտոնը ամիս-ամսաթիվը |
Հաստատված է ԱԲԳ աուդիտորական կազմակերպության անունից (ստորագրություն) ____________ _ _ _ _ Անունը, պաշտոնը ամիս-ամսաթիվը |
(հավելվածը փոփ. 29.09.11 N 1387-Ն)
Հավելված 2
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների կատարման ժամանակ իրականացվող մանրամասն նկարագրված ընթացակարգեր
1. Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման ժամանակ հարցումների և դիտարկման վերլուծական ընթացակարգերի իրականացումը որոշվում է աուդիտորի դատողությամբ: Ներքոշարադրյալ ընթացակարգերը բերված են միայն նկարագրման նպատակով: Ոչ բոլոր առաջարկված ընթացակարգերը պետք է կիրառվեն յուրաքանչյուր դիտարկման աշխատանքներում: Սույն հավելվածը նախատեսված չէ դիտարկման ժամանակ որպես ծրագիր կամ ստուգման թերթիկ օգտագործելու համար: Ընդհանուր բնույթի ընթացակարգեր
2. Պարտավորությունների պայմաններն ու շրջանակները քննարկեք պատվիրատուի և աշխատանքներում ընդգրկված անձնակազմի հետ:
3. Պատրաստեք նամակ-պարտավորագիր՝ նշելով պարտավորությունների պայմաններն ու շրջանակները:
4. Պատկերացում կազմեք կազմակերպության գործունեության, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ֆինանսական տեղեկատվության գրանցման համակարգի վերաբերյալ:
5. Տեղեկացեք, թե արդյոք ֆինանսական ամբողջ տեղեկատվությունը գրանցվում է.
ա) ամբողջությամբ,
բ) անմիջապես, և
գ) անհրաժեշտ հրահանգավորում ստանալուց հետո:
6. Ձեռք բերեք փորձնական հաշվեկշիռը և որոշեք, թե արդյոք այն համընկնում է գլխավոր գրքի և ֆինանսական հաշվետվությունների հետ:
7. Ուսումնասիրեք նախորդ աուդիտների ու դիտարկման աշխատանքների արդյունքները, ներառյալ անհրաժեշտ ուղղումները:
8. Տեղեկացեք, թե տեղի են ունեցել արդյոք նշանակալի փոփոխություններ կազմակերպությունում՝ նախորդ տարվա համեմատ (փոփոխություններ սեփականատերերի կազմում կամ կապիտալի կառուցվածքում):
9. Տեղեկություններ ձեռք բերեք կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ և որոշեք, թե արդյոք.
ա) այն համապատասխանում է տեղական կամ միջազգային ստանդարտներին,
բ) այն համապատասխանորեն է կիրառվել,
գ) այն հետևողականորեն է կիրառվել, և եթե ոչ, որոշեք, թե բացահայտվել է արդյոք կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ տեղ գտած յուրաքանչյուր փոփոխություն:
10. Ուսումնասիրեք բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի կամ համապատասխան այլ հանձնաժողովների նիստերի արձանագրությունները՝ հայտնաբերելու համար այն հարցերը, որոնք կարող են կարևոր համարվել դիտարկման աշխատանքների իրականացման ժամանակ:
11. Պարզեք, թե արդյոք բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի կամ համապատասխան այլ հանձնաժողովների նիստերի ժամանակ ձեռնարկված այն միջոցառումները, որոնք ազդեցություն են գործում ֆինանսական հաշվետվությունների վրա, ճշգրտորեն են արտացոլված դրանցում:
12. Պարզեք, թե գոյություն ունեն արդյոք գործարքներ կապակցված կողմերի հետ, ինչպես են նման գործարքները հաշվառվում, և ճշգրտորեն են արդյոք բացահայտված կապակցված կողմերը:
13. Ձեռք բերեք չնախատեսված դեպքերի և պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ:
14. Ձեռք բերեք հիմնական ակտիվների կամ սեգմենտների օտարման պլանների վերաբերյալ տեղեկություններ:
15. Ձեռք բերեք կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները և քննարկեք դրանք ղեկավարության հետ:
16. Ուսումնասիրեք ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումների ճշգրտությունը, ինչպես նաև դրանց դասակարգման և ներկայացման համապատասխանությունը:
17. Համեմատեք հաշվետու ժամանակաշրջանի համար պատրաստված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված արդյունքները նախորդ ժամանակաշրջանների համեմատելի ֆինանսական հաշվետվությունների հետ, իսկ հնարավորության դեպքում նաև նախահաշիվների և կանխատեսումների հետ:
18. Կազմակերպության ղեկավարությունից ձեռք բերեք բացատրություններ՝ ֆինանսական հաշվետվություններում առկա արտասովոր փոփոխությունների կամ անհամապատասխանությունների վերաբերյալ:
19. Ուսումնասիրեք բոլոր չուղղված սխալների ազդեցությունը՝ առանձին և ամբողջությամբ վերցրած: Կազմակերպության ղեկավարության ուշադրությունը հրավիրեք այդ սխալների վրա և որոշեք, թե դրանք ինչպիսի ազդեցություն կարող են գործել դիտարկման աշխատանքների արդյունքում պատրաստող եզրակացության վրա:
20. Որոշեք կազմակերպության ղեկավարությունից գրավոր տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը: Դրամական միջոցների հետ կապված ընթացակարգեր
21. Կատարեք բանկային փոխադարձ համադրումներ: Կատարեք հարցումներ և պատվիրատուի անձնակազմից ստացեք տեղեկատվություն նախկինում կատարված կամ արտասովոր բնույթ կրող փոխադարձ բոլոր համադրումների մասին:
22. Կատարեք հարցումներ դրամական միջոցների հաշիվների միջև դիտարկման աշխատանքների ժամկետից առաջ և նրանից հետո ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած փոխանցումների մասին:
23. Կատարեք հարցումներ այն մասին, թե գոյություն ունեն արդյոք դրամական միջոցների հաշիվների հետ կապված որևէ սահմանափակումներ: Դեբիտորական պարտքերի հետ կապված ընթացակարգեր
24. Կատարեք հարցումներ դեբիտորական պարտքերի սկզբնական գրանցման համար նախատեսված հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ և որոշեք, թե ստեղծվել են արդյոք պահուստներ այդպիսի գործարքների համար:
25. Ձեռք բերեք դեբիտորական պարտքերի ժամանակացույցը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:
26. Ձեռք բերեք և ուսումասիրեք նախորդ ժամանակաշրջանների կամ կանխատեսված գումարների նկատմամբ հաշիվների մնացորդների նշանակալի տարբերությունների վերաբերյալ բացատրությունները:
27. Ձեռք բերեք գնորդների դեբիտորական պարտքերի վաղեմության վերլուծությունը: Կատարեք հարցումներ չափազանց մեծ հաշիվների, աստիճանաբար մարվող կրեդիտային մնացորդների և այլ արտասովոր մնացորդների պատճառների, ինչպես նաև դեբիտորական պարտքերի մարման վերաբերյալ:
28. Կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք դեբիտորական պարտքերի դասակարգումը՝ ներառյալ ոչ ընթացիկ մնացորդները, զուտ կրեդիտային մնացորդը, ինչպես նաև բաժնետերերի, տնօրենների կողմից և ֆինանսական հաշվետվություններում արտացոլված այլ կապակցված կողմերից վճարման ենթակա գումարները:
29. Կատարեք հարցումներ «դանդաղ մարվող» հաշիվների հայտնաբերման և կասկածելի հաշիվների համար պահուստների ստեղծման մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև որոշեք դրանց հիմնավորված լինելը:
30. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք կազմակերպության դեբիտորական պարտքերը ենթարկվել են գրավադրման, ֆակտորինգի կամ զեղչման:
31. Կատարեք հարցումներ իրացման գործարքները և իրացումից ստացված հասույթը տարբեր ժամանակաշրջաններին ճշգրտորեն վերագրելու հարցում համոզվելու համար կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ:
32. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք հաշիվները արտացոլում են ըստ ապրանքագրի ճանապարհին գտնվող ապրանքները և, եթե այո, ապա կատարվել են արդյոք համապատասխան ուղղումներ՝ այդ գործարքների ուղղությունը փոփոխելու և ապրանքները պաշարներում հաշվառելու համար:
33. Կատարեք հարցումներ այն մասին, թե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տրվել են արդյոք հաշվառված եկամտի հետ կապված խոշոր վարկեր, և նախատեսվել են արդյոք պահուստներ այդպիսի գումարների համար: Պաշարների հետ կապված ընթացակարգեր
34. Ձեռք բերեք կազմակերպության պաշարների ցանկը և որոշեք, թե արդյոք.
ա) ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի մնացորդի հետ,
բ) այդ ցանկը հիմնված է գույքագրման արդյունքների վրա:
35. Կատարեք հարցումներ պաշարների հաշվառման մեթոդների վերաբերյալ:
36. Այն դեպքերում, երբ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գույքագրում չի իրականացվել, ապա ձեռք բերեք տեղեկություններ, թե արդյոք.
ա) կիրառվում է ընթացիկ գույքագրման համակարգ, և պարբերաբար կատարվում են արդյոք համեմատումներ փաստացի քանակության հետ, և
բ) կիրառվում է ծախսերի կատարման միասնական համակարգ, և այն անցյալում տրամադրել է արդյոք հավաստի տեղեկատվություն:
37. Քննարկեք գույքագրման արդյունքում կատարված ճշգրտումները:
38. Կատարեք հարցումներ այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնք կիրառվել են պաշարների շրջանառությունն ու դրանք տարբեր ժամանակաշրջաններին վերագրումը վերահսկելու համար:
39. Կատարեք հարցումներ այն հիմունքների վերաբերյալ, որոնք կիրառվել են պաշարների յուրաքանչյուր տեսակը գնահատելիս, և մասնավորապես՝ միջճյուղային եկամուտների վերացման վերաբերյալ: Տեղեկացեք, թե արդյոք պաշարները գնահատվել են ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:
40. Ուսումնասիրեք պաշարների գնահատման մեթոդների կիրառման համապատասխանությունը, ինչպես նաև այնպիսի գործոնները, ինչպիսիք են հումքը, աշխատուժը և գերածախսերը:
41. Համեմատեք պաշարների հիմնական տեսակի մեծությունը նախորդ ժամանակաշրջանի նույն մեծության կամ հաշվետու ժամանակաշրջանի համար կանխատեսված մեծության հետ: Կատարեք հարցումներ հիմնական տատանումների և տարբերությունների վերաբերյալ:
42. Համեմատեք պաշարների շրջանառելիությունը նախորդ ժամանակաշրջանների շրջանառելիության հետ:
43. Կատարեք հարցումներ դանդաղ շրջանառող և հնացած պաշարների հայտնաբերման համար կիրառվող մեթոդների վերաբերյալ և համոզվեք, թե արդյոք նման պաշարները հաշվառվում են իրացման զուտ արժեքով:
44. Կատարեք հարցումներ այն մասին, թե կազմակերպության պաշարներում առկա են արդյոք ի պահ հանձնված նյութական ակտիվներ և, եթե առկա են, ապա կատարվել են արդյոք ճշգրտումներ նման ապրանքները պաշարների կազմում հաշվառելու համար:
45. Կատարեք հարցումներ այն մասին, թե կազմակերպության պաշարները ենթարկվել են արդյոք գրավադրման, պահպանվում են այլ վայրերում կամ ի պահ են հանձնված այլ անձանց մոտ և ուսումնասիրեք, թե արդյոք նման գործարքները ճշգրտորեն են հաշվառվել: Ներդրումների հետ կապված ընթացակարգեր (ներառյալ ասոցիացված ընկերություններն ու արագ իրացվելի արժեթղթերը)
46. Ձեռք բերեք ներդրումների ժամանակացույցը՝ հաշվեկշռի ամսաթվի դրությամբ և որոշեք, թե արդյոք այն համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:
47. Կատարեք հարցումներ ներդրումների կատարման նկատմամբ կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ:
48. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարությանը՝ ներդրումների հաշվեկշռային արժեքների վերաբերյալ: Ուսումնասիրեք, թե գոյություն ունի արդյոք իրացումների հետ կապված որևէ խնդիր (պրոբլեմ):
49. Ուսումնասիրեք, թե արդյոք շահույթի և վնասների, ինչպես նաև ներդրումներից ստացված եկամուտների հաշվառումը ճշգրտորեն է իրականացվել:
50. Կատարեք հարցումներ երկարաժամկետ ու կարճաժամկետ ներդրումների դասակարգման վերաբերյալ: Հիմնական միջոցների և մաշվածության հետ կապված ընթացակարգեր
51. Ձեռք բերեք հիմնական միջոցների ինքնարժեքի և կուտակված մաշվածության տվյալների ցուցակը և որոշեք, թե արդյոք այն համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:
52. Կատարեք հարցումներ հաշվապահական հաշվառման կիրառված քաղաքականության մասին, որը վերաբերում է մաշվածության հետ կապված պահուստների ստեղծմանը և կապիտալ ծախսումները ընթացիկից տարբերակմանը: Որոշեք, թե տեղի է ունեցել արդյոք հիմնական միջոցների էական և մշտական արժեզրկում:
53. Քննարկեք կազմակերպության ղեկավարության հետ հիմնական միջոցների հաշիվներում կատարված յուրաքանչյուր լրացման ու պակասեցման, ինչպես նաև դրանց իրացման կամ շրջանառությունից դուրս գալու հետևանքով առաջացած եկամուտների և վնասների հաշվառումը: Կատարեք հարցումներ այն մասին, թե հաշվառվել են արդյոք բոլոր այս գործարքները:
54. Կատարեք հարցումներ մաշվածության հաշվարկման մեթոդների և օգտագործվող դրույքաչափերի կիրառման հետևողականության վերաբերյալ, ինչպես նաև համեմատեք մաշվածության համար ստեղծվող պահուստը նախորդ ժամանակաշրջանների պահուստների հետ:
55. Կատարեք հարցումներ այն մասին, թե հիմնական միջոցների նկատմամբ առկա է արդյոք որևէ արգելանք:
56. Քննարկեք, թե արդյոք երկարաժամկետ վարձակալության համաձայնագրերը ճշգրտորեն են արտացոլված ֆինանսական հաշվետվություններում՝ համաձայն հաշվապահական հաշվառմանը վերաբերող գործող իրավական ակտերին: Գալիք ժամանակաշրջանի ծախսումների, ոչ նյութական և այլ ակտիվների հետ կապված ընթացակարգեր
57. Ձեռք բերեք այս հաշիվների բնույթը բացահայտող ցանկը և քննարկեք կազմակերպության ղեկավարության հետ դրանց փոխհատուցման հեռանկարները:
58. Կատարեք հարցումներ այս հաշիվների գրանցման և մաշվածության հաշվարկման կիրառվող մեթոդների վերաբերյալ:
59. Համեմատեք փոխկապակցված ծախսերի հոդվածները նախորդ ժամանակաշրջանների նույն հոդվածների հետ և նշանակալի տարբերությունները քննարկեք կազմակերպության ղեկավարության հետ:
60. Կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք հիմնական և ժամանակավոր հոդվածների միջև դասակարգումը: Վարկերի հետ կապված ընթացակարգեր
61. Ձեռք բերեք կազմակերպության ղեկավարության կողմից ստացված վարկային միջոցների ցանկը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:
62. Կատարեք հարցումներ այն մասին, թե գոյություն ունեն արդյոք այնպիսի վարկեր, որոնց դեպքում կազմակերպության ղեկավարությունը չի պահպանել վարկային համաձայնագրով սահմանված պահուստների վերաբերյալ պայմանները և, եթե այո, ապա տեղեկություններ ձեռք բերեք ղեկավարության ձեռնարկած գործողությունների վերաբերյալ, և պարզեք, թե արդյոք համապատասխան ուղղումներ են կատարվել ֆինանսական հաշվետվություններում:
63. Քննարկեք վարկային մնացորդների հետ կապված տոկոսների վճարման հիմնավորվածությունը:
64. Կատարեք հարցումներ այն մասին, թե նախատեսվել են արդյոք միջոցներ ստացված վարկերի գծով պարտքերը մարելու համար:
65. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք ստացված վարկերը դասակարգվել են որպես ոչ ընթացիկ և ընթացիկ: Կրեդիտորական պարտքերի հետ կապված ընթացակարգեր
66. Կատարեք հարցումներ կրեդիտորական պարտքերի սկզբնական գրանցման համար կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ և պարզեք, թե արդյոք կազմակերպությունը ունի նման գործարքների հետ կապված արտոնություններ:
67. Ձեռք բերեք և ուսումնասիրեք հաշիվների մնացորդների նշանակալի տարբերությունների վերաբերյալ բացատրությունները՝ նախորդ ժամանակաշրջանների կամ կանխատեսված գումարների նկատմամբ:
68. Ձեռք բերեք կազմակերպության ղեկավարությունից կրեդիտորական պարտքերի ժամանակացույցը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:
69. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք մնացորդները համաձայնեցված են կրեդիտորների մնացորդներից կատարված քաղվածքների հետ և համեմատեք դրանք նախորդ ժամանակաշրջանի մնացորդների հետ: Համեմատեք շրջանառությունը նախորդ ժամանակաշրջանների նույն մեծության հետ:
70. Ուսումնասիրեք, թե կան արդյոք չգրանցված էական պարտավորություններ:
71. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք բաժնետերերին, տնօրեններին կամ կապակցված կողմերին վճարման ենթակա գումարներն առանձին են բացահայտված: Հաշվեգրված և պայմանական պարտավորությունների հետ կապված ընթացակարգեր
72. Ձեռք բերեք հաշվեգրված պարտավորությունների ժամանակացույցը և որոշեք, թե արդյոք ընդհանուր գումարը համընկնում է փորձնական հաշվեկշռի հետ:
73. Համեմատեք փոխկապակցված ծախսային հոդվածների հիմնական մնացորդները նախորդ ժամանակաշրջանների համանման գումարների հետ:
74. Կատարեք հարցումներ հաշվեգրված գումարների, վճարման պայմանների, այդ պայմաններին հետևելու, գրավադրման ու դասակարգման վերաբերյալ:
75. Կատարեք հարցումներ պարտավորությունների հաշվեգրման մեթոդի վերաբերյալ:
76. Կատարեք հարցումներ այն գումարների բնույթի վերաբերյալ, որոնք ընդգրկվում են պայմանական պարտավորությունների մեջ:
77. Կատարեք հարցումներ այն մասին, թե գոյություն ունեն արդյոք փաստացի կամ պայմանական այնպիսի պարտավորություններ, որոնք չեն գրանցվել հաշիվներում: Նման դեպքերում կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք հաշիվներում պահուստների գրանցման կամ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում դրանց բացահայտման անհրաժեշտությունը: Եկամտահարկի և այլ հարկերի հետ կապված ընթացակարգեր
78. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարությանը, թե արդյոք տեղի են ունեցել դեպքեր, ներառյալ վեճերը հարկային մարմինների հետ, որոնք կարող են զգալի ազդեցություն գործել կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերի վրա:
79. Ուսումնասիրեք տվյալ ժամանակաշրջանում հարկերի գծով ծախսերի և կազմակերպության եկամուտների հարաբերակցությունը:
80. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարության հետաձգված և ընթացիկ հարկային պարտավորությունների ճշգրտության վերաբերյալ, ներառյալ պահուստների ճշգրտությունը՝ նախորդ ժամանակաշրջանների նկատմամբ: Հետագա դեպքերի հետ կապված ընթացակարգեր
81. Ձեռք բերեք կազմակերպության ղեկավարությունից վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և համեմատեք դրանք դիտարկման ենթարկվող ֆինանսական հաշվետվությունների հետ կամ նախորդ ժամանակաշրջաների համեմատելի ֆինանսական հաշվետվությունների հետ:
82. Տեղեկություններ ձեռք բերեք հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող այն դեպքերի վերաբերյալ, որոնք կարող են էական ազդեցություն գործել դիտարկման ենթարկվող ֆինանսական հաշվետվությունների վրա և մասնավորապես, տեղակացեք, թե արդյոք.
ա) առաջացել են զգալի պարտավորություններ կամ անորոշություններ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո,
բ) տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ բաժնետիրական կապիտալի կազմում, երկարաժամկետ պարտավորություններում կամ գործող կապիտալում՝ մինչև տեղեկությունների ձեռքբերման ամսաթիվը, և
գ) կատարվել են արտասովոր ուղղումներ՝ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և հարցումների կատարման ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում:
Որոշեք ֆինանսական հաշվետվություններում ուղղումների կամ բացահայտումների կատարման անհրաժեշտությունը:
83. Ձեռք բերեք և ուսումնասիրեք բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և համապատասխան հանձնաժողովների այն նիստերի արձանագրությունները, որոնք տեղի են ունեցել հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո: Դատական գործընթացների հետ կապված ընթացակարգեր
84. Կատարեք հարցումներ կազմակերպության ղեկավարությունից, թե արդյոք կազմակերպությունը մասնակցել կամ մասնակցում է դատական գործընթացներին: Ուսումնասիրեք դրանց ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա: Սեփական կապիտալի հետ կապված ընթացակարգեր
85. Ձեռք բերեք և ուսումնասիրեք սեփական կապիտալի հոդվածներում արտացոլված գործարքների ժամանակացույցը՝ ներառյալ նոր թողարկումները, հետ գնվածները ու շահաբաժինները:
86. Կատարեք հարցումներ այն մասին, թե արդյոք գոյություն ունեն չբաշխված շահույթի կամ սեփական կապիտալի այլ հոդվածների հետ կապված սահմանափակումներ: Գործունեության հետ կապված ընթացակարգեր
87. Համեմատեք արդյունքները նախորդ ժամանակաշրջանների կամ հաշվետու ժամանակաշրջանի համար կանխատեսված արդյունքների հետ: Կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք նշանակալի շեղումները:
88. Քննարկեք, թե արդյոք հիմնական իրացումների ու ծախսումների ճանաչումը կատարվել է համապատասխան ժամանակաշրջաններում:
89. Ուսումնասիրեք արտասովոր հոդվածները:
90. Ուսումնասիրեք և կազմակերպության ղեկավարության հետ քննարկեք եկամուտների հոդվածներում արտացոլված գումարների միջև փոխկապակցվածությունը և գնահատեք դրանց հիմնավորվածությունը՝ նախորդ ժամանակաշրջանների համանման տեղեկատվության փոխկապակցվածության և աուդիտորի ունեցած այլ տեղեկատվության հետ:
Հավելված 3
Դիտարկման արդյունքում պատրաստված դրական կարծիք արտահայտող եզրակացության ձև (նմուշ)
ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ...
Մենք դիտարկման ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ի հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված դիտարկման արդյունքում պատրաստել եզրակացություն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք դիտարկումն անցկացրեցինք դիտարկման համար կիրառելի աուդիտի ստանդարտներին (կամ համապատասխան գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտով պահանջվում է, որ մենք դիտարկումը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին միջին մակարդակի հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են կազմակերպության անձնակազմին հարցումների կատարմամբ, ինչպես նաև ֆինանսական տվյալների նկատմամբ վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, և հետևաբար ապահովվում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի դեպքում: Մենք չենք իրականացրել աուդիտ, և հետևաբար աուդիտորական կարծիք չենք արտահայտում:
Մեր կողմից իրականացված դիտարկման աշխատանքների հիման վրա, մեր ուշադրությունը չի գրավել այնպիսի մի փաստ, որը կվկայեր այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ՀՀՀՀՍ-ների:
ԱՈՒԴԻՏՈՐ | |
Ամսաթիվը Հասցեն |
ՂԵԿԱՎԱՐ |
(հավելվածը փոփ. 29.09.11 N 1387-Ն)
Հավելված 4
Դիտարկման արդյունքում դրական կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող եզրակացության օրինակներ
ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ...
Մենք դիտարկման ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ի հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված դիտարկման արդյունքում պատրաստել եզրակացություն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք դիտարկումն անցկացրեցինք դիտարկման համար կիրառելի աուդիտի ստանդարտներին (կամ համապատասխան գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտով պահանջվում է, որ մենք դիտարկումը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին միջին մակարդակի հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են կազմակերպության անձնակազմին հարցումների կատարմամբ, ինչպես նաև ֆինանսական տվյալների նկատմամբ վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, և հետևաբար ապահովվում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի դեպքում: Մենք չենք իրականացրել աուդիտ, և հետևաբար աուդիտորական կարծիք չենք արտահայտում:
Կազմակերպության ղեկավարությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ պաշարները գրանցվել են ինքնարժեքով, ինչը գերազանցում է նրա իրացման զուտ արժեքը: Մեր կողմից ուսումնասիրված ղեկավարության հաշվարկները ցույց են տալիս, որ եթե պաշարները գնահատվեին ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով՝ ինչպես պահանջվում է ՀՀՀՀՍ-ներով, ապա այն կնվազեր X դրամի չափով, իսկ զուտ շահույթը և բաժնետիրական կապիտալը կնվազեին Y դրամի չափով:
Մեր կողմից իրականացված դիտարկման աշխատանքների հիման վրա, բացառությամբ պաշարների գերագնահատման վերաբերյալ վերը նշված մասում նկարագրված հարցերի ազդեցության, մեր ուշադրությունը չի գրավել այնպիսի մի փաստ, որը կվկայեր այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ՀՀՀՀՍ-ների:
ԱՈՒԴԻՏՈՐ | |
Ամսաթիվը Հասցեն |
ՂԵԿԱՎԱՐ |
Բացասական կարծիքի արտահայտումը՝ ՀՀՀՀՍ-ներից շեղվելու դեպքում
ՄԵնք դիտարկման ենք ենթարկել ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ի հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված դիտարկման արդյունքում պատրաստել եզրակացություն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք դիտարկումն անցկացրեցինք դիտարկման համար կիրառելի աուդիտի ստանդարտներին (կամ համապատասխան գործնական փորձին) համապատասխան: Այդ ստանդարտով պահանջվում է, որ մենք դիտարկումը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին միջին մակարդակի հավաստիացում ձեռք բերելու նպատակով: Դիտարկման աշխատանքները հիմնականում սահմանափակվում են կազմակերպության անձնակազմին հարցումների կատարմամբ, ինչպես նաև ֆինանսական տվյալների նկատմամբ վերլուծական ընթացակարգերի կիրառմամբ, և հետևաբար ապահովվում է հավաստիացման ավելի ցածր մակարդակ, քան աուդիտի դեպքում: Մենք չենք իրականացրել աուդիտ, և հետևաբար աուդիտորական կարծիք չենք արտահայտում:
Ինչպես նշված է ծանոթագրություն X-ում, ֆինանսական հաշվետվություններում համախմբված չեն այն դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնցում կատարված ներդրումները հաշվառված են ինքնարժեքով: Համաձայն ՀՀՀՀՍ-ների՝ դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է համախմբվեն:
Մեր կողմից իրականացված դիտարկման աշխատանքների հիման վրա, վերը նշված մասում նկարագրված հարցերի համատարած ազդեցության պատճառով, ֆինանսական հաշվետվությունները չեն տալիս ճշմարիտ և իրական պատկերը (կամ բոլոր էական առումներով ճշմարիտ չեն ներկայացված)՝ համաձայն ՀՀՀՀՍ-ների:
ԱՈՒԴԻՏՈՐ | |
Ամսաթիվը Հասցեն |
ՂԵԿԱՎԱՐ |
(հավելվածը փոփ. 29.09.11 N 1387-Ն)
ԱՍ 920 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլուխներ | Պարագրաֆներ |
1. Ներածություն | 1-3 |
2. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների նպատակը | 4-6 |
3. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների հիմնական սկզբունքները | 7-8 |
4. Պարտավորությունների պայմանների սահմանումը | 9-12 |
5. Պլանավորումը | 13 |
6. Փաստաթղթավորումը | 14 |
7. Ընթացակարգերը և ապացույցները | 15-16 |
8. Հաշվետվության ներկայացնելը | 17-18 |
9. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը | 19-20 |
Հավելված 1 Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների համար նախատեսված նամակ-պարտավորագրի օրինակ |
|
Հավելված 2 Կրեդիտորական պարտքերի հետ կապված փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվության օրինակ |
Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ: |
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում: |
1. Ներածություն
1. Սույն ստանդարտի նպատակն է աուդիտորի մասնագիտական պարտականությունների վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը այն դեպքում, երբ իրականացվում են ֆինանսական տեղեկատվության հետ կապված համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ, ինչպես նաև այն հաշվետվության ձևի ու բովանդակության վերաբերյալ, որը պատրաստում է աուդիտորը՝ կապված այդպիսի աշխատանքների հետ:
2. Սույն ստանդարտը վերաբերում է այն աշխատանքներին, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության հետ: Այնուամենայնիվ, այն կարող է տրամադրել օգտակար ուղեցույցներ նաև այն աշխատանքների վերաբերյալ, որոնք կապված են ոչ ֆինանսական տեղեկատվության հետ՝ պայմանով, որ աուդիտորն ունենա բավարար գիտելիքներ ուսումնասիրվող հարցերի վերաբերյալ և գոյություն ունենան ընդունելի այնպիսի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ստացված տվյալները: Սույն ստանդարտը պետք է ուսումնասիրվի «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին: Այլ ստանդարտներում պարունակվող ուղեցույցները կարող են օգտակար լինել աուդիտորի համար՝ սույն ստանդարտը կիրառելիս:
Ինչպես «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ում, սույն ստանդարտում ևս աուդիտոր հասկացությունն օգտագործվում է թե´ աուդիտը և թե´ հարակից ծառայությունները նկարագրելիս: Հասկացությունների օգտագործման նման պարզեցումը չի նշանակում, որ հարակից ծառայություններ մատուցող անձը պետք է անպայման լինի կազմակերպության որակավորված աուդիտոր:
3. Համաձայնեցված ընթացակարգեր իրականացնելու աշխատանքներն աուդիտորին կարող են ընդգրկել ֆինանսական տվյալների առանձին տարրերին (օրինակ, կրեդիտորական պարտքը, դեբիտորական պարտքը, կապակցված կողմերից կատարված գնումները, ինչպես նաև կազմակերպության սեգմենտի իրացումներն ու եկամուտները), ֆինանսական հաշվետվություններին (օրինակ, հաշվապահական հաշվեկշիռը) կամ նույնիսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթին վերաբերող որոշակի ընթացակարգերի իրականացման մեջ: 2. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների նպատակը 4. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների նպատակն է աուդիտորի կողմից աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգերի իրականացումը, որոնց շուրջ համաձայնության են եկել աուդիտորը, կազմակերպությունն ու համապատասխան երրորդ անձը կամ անձինք և ստացված փաստացի տվյալների վերաբերյալ հաշվետվության ներկայացումը:
6. Այդ հաշվետվությունը նախատեսված է վերոհիշյալ ընթացակարգերի շուրջ համաձայնության եկած կողմերի համար, մինչդեռ ընթացակարգերի նպատակներին անտեղյակ անձանց կողմից արդյունքները կարող են սխալ մեկնաբանվել: 3. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների հիմնական սկզբունքները 7. Աուդիտորը պետք է ղեկավարվի սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով:
ա) ազնվությունը,
բ) օբյեկտիվությունը,
գ) մասնագիտական ունակությունը և պատշաճ վերաբերմունքը,
դ) գաղտնիությունը,
ե) մասնագիտական վարքագիծը,
զ) տեխնիկական ստանդարտների պահպանումը:
Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների համար անկախության սկզբունքը պարտադիր չի համարվում: Այնուամենայնիվ, պարտավորության պայմանները, նպատակները կամ աուդիտի ստանդարտները կարող են պահանջել աուդիտորից՝ պահպանելու սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով սահմանված անկախության պահանջները: Երբ աուդիտորն անկախ չէ, ապա դրա ազդեցությունը պետք է արտացոլվի փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվության մեջ: 8. Աուդիտորը պետք է կատարի համաձայնեցված ընթացակարգեր իրականացնելու պարտավորությունը՝ սույն ստանդարտի և պարտավորության պայմանների համաձայն: 4. Պարտավորությունների պայմանների սահմանումը 9. Աուդիտորը կազմակերպության ներկայացուցիչների և, որպես կանոն, փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվության պատճենը ստացող նշված այլ կողմերի հետ միասին, պետք է համոզվի, որ գոյություն ունեն պարզ պատկերացումներ համաձայնեցված ընթացակարգերի, ինչպես նաև պարտավորությունների պայմանների վերաբերյալ:
- կատարվող աշխատանքների բնույթը, ներառելով այն փաստը, որ իրականացված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվելու,
- կատարվող աշխատանքների նպատակը,
- այն ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը, որի նկատմամբ պետք է կիրառվեն համաձայնեցված ընթացակարգերը,
- կիրառվելիք առանձնահատուկ ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալները,
- փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստվելիք հաշվետվության նախատեսված ձևը,
- փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվությունը տրամադրելու հետ կապված սահմանափակումները: Այն դեպքերում, երբ այդպիսի սահմանափակումները հակասում են օրենսդրությանը (եթե կան այդպիսինները), ապա աուդիտորը չպետք է ընդունի այդ աշխատանքները կատարելու առաջարկը:
10. Որոշակի հանգամանքներում, օրինակ, երբ ընթացակարգերը համաձայնեցվում են կարգավորող մարմնի, տնտեսության տվյալ ոլորտի ներկայացուցիչների և հաշվապահական հաշվառման մասնագիտության ներկայացուցիչների միջև, աուդիտորը կարող է հնարավորություն չունենալ քննարկելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերը բոլոր այն կողմերի հետ, որոնց ներկայացվելու է հաշվետվությունը: Այդպիսի դեպքերում աուդիտորը կարող է, օրինակ, կիրառվելիք ընթացակարգերը քննարկել ներգրավված կողմերի համապատասխան ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելով նրանց կողմից կատարված թղթակցությունը կամ ուղարկելով նրանց պատրաստվելիք հաշվետվության նախագծի մեկ օրինակը:
11. Աուդիտորի կողմից աշխատանքների հիմնական պայմանները բնութագրող նամակ-պարտավորագրի ուղարկումը պատվիրատուին բխում է թե´ աուդիտորի և թե´ պատվիրատուի շահերից: Նամակ-պարտավորագիրը հաստատում է աշխատանքները սկսելու աուդիտորի համաձայնությունը և օգնում է խուսափելու այնպիսի թյուրիմացություններից, որոնք կապված են այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են՝ այդ աշխատանքների նպատակներն ու շրջանակները, աուդիտորի պարտականությունները, ինչպես նաև պատրաստվելիք հաշվետվության ձևերը:
12. Հարցերը, որոնք պետք է ներառվեն նամակ-պարտավորագրի մեջ, հետևյալն են.
- իրականացվելիք այն ընթացակարգերի թվարկումը, որոնք համաձայնեցված են կողմերի միջև,
- տեղեկություններ այն մասին, որ փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվությունը նախատեսված է միայն այն կողմերի համար, որոնք համաձայնության են եկել իրականացվելիք ընթացակարգերի շուրջ:
Բացի վերը նշվածից, աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել նամակ-պարտավորագրին կցելու փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստվելիք հաշվետվության ձևի նախագիծ: Նամակ-պարտավորագրի մեկ օրինակ բերված է սույն ստանդարտին կից հավելված 1-ում: 5. Պլանավորումը 13. Աուդիտորը պետք է պլանավորի այնպես, որ աշխատանքներն իրականացվեն արդյունավետ: 6. Փաստաթղթավորումը 14. Աուդիտորը պետք է փաստաթղթավորի այն հարցերը, որոնք կարևոր են փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվությանն օժանդակող ապացույցներ տրամադրելիս, ինչպես նաև ապացուցելու համար, որ աշխատանքներն իրականացվել են աուդիտի սույն ստանդարտի և պարտավորությունների պայմանների համաձայն: 7. Ընթացակարգերը և ապացույցները 15. Աուդիտորը պետք է իրականացնի համաձայնեցված ընթացակարգերը և պետք է օգտագործի ձեռք բերված ապացույցները որպես հիմք՝ փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվության պատրաստման գործում:
- հարցումներ և վերլուծություններ,
- վերահաշվարկներ, համեմատումներ և ճշգրտության այլ ստուգումներ,
- ուսումնասիրություններ,
- ստուգումներ,
- հաստատումների ձեռք բերում:
Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված է հաշվետվության օրինակ, որը պարունակում է ընթացակարգերը լուսաբանող ցանկ, որը կարելի է օգտագործել որպես համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների մի մաս: 8. Հաշվետվության ներկայացնելը
17. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների վերաբերյալ պատրաստված հաշվետվությունը պետք է բավականին մանրամասնորեն նկարագրի աշխատանքների նպատակն ու համաձայնեցված ընթացակարգերը, որպեսզի դրանցից օգտվողները հնարավորություն ունենան ըմբռնելու իրականացված աշխատանքների բնույթն ու չափը:
18. Փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներառի.
ա) վերնագիրը,
բ) հասցեատերը (սովորաբար այն պատվիրատուն, որը հրավիրել է աուդիտորին՝ համաձայնեցված ընթացակարգեր իրականացնելու համար),
գ) առանձնահատուկ այն ֆինանսական կամ ոչ ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը, որի նկատմամբ կիրառվել են համաձայնեցված ընթացակարգերը,
դ) դրույթ այն մասին, որ իրականացված ընթացակարգերը համաձայնեցվել են հաշվետվությունը ստացողի հետ,
ե) դրույթ այն մասին, որ աշխատանքներն իրականացվել են համաձայն աուդիտի ստանդարտների, որոնք կիրառելի են համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների դեպքում կամ համաձայն գործնական փորձի,
զ) անհրաժեշտության դեպքում դրույթ այն մասին, որ աուդիտորը անկախ չէ կազմակերպությունից,
է) այն նպատակների հայտանշումը, որոնց համար կիրառվել են համաձայնեցված ընթացակարգերը,
ը) իրականացված հատուկ ընթացակարգերի ցանկը,
թ) աուդիտորի կողմից փաստացի ստացված տվյալների նկարագրությունը, ներառյալ սխալների և բացառությունների մանրամասները,
ժ) դրույթ այն մասին, որ իրականացված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվում,
ի) դրույթ այն մասին, որ եթե աուդիտորն իրականացներ այլ լրացուցիչ ընթացակարգեր, աուդիտ կամ դիտարկում, ապա նրա ուշադրությունը կարող էին գրավել այլ հարցեր, որոնք անհրաժեշտ կլինեին հաշվետվության մեջ ներառելու համար,
լ) դրույթ այն մասին, որ հաշվետվությունը նախատեսված է միայն այն կողմերի համար, որոնք համաձայնության են եկել կիրառվելիք ընթացակարգերի շուրջ,
խ) դրույթ (անհրաժեշտության դեպքում) այն մասին, որ հաշվետվությունը վերաբերում է միայն նշված տարրերին, հաշիվներին, հոդվածներին կամ ֆինանսական ու ոչ ֆինանսական տեղեկատվությանը և այն մասին, որ սա չի տարածվում կազմակերպության՝ ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվությունների վրա,
ծ) հաշվետվության պատրաստման ամսաթիվը,
կ) աուդիտորի հասցեն,
հ) աուդիտորի ստորագրությունը:
Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված է փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվության օրինակ՝ կապված համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների հետ, որը վերաբերում է ֆինանսական տեղեկատվությանը: 9. Հանրային ոլորտում ստանդարտի կիրառելիությունը
19. Հանրային ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ պատրաստված հաշվետվություններից օգտվողների ցանկը չի սահմանափակվում միայն այն կողմերով, որոնք համաձայնության են եկել իրականացվելիք ընթացակարգերի շուրջ՝ դրանք հասանելի են նաև բազմաթիվ կազմակերպությունների կամ անձանց լայն շրջանակների համար (օրինակ, ազգային ժողովի կողմից հանրային ոլորտի որևէ կոնկրետ կազմակերպության կամ կառավարության ստորաբաժանման ուսումնասիրության (հետաքննության) անցկացում):
20. Անհրաժեշտ է նշել, որ հանրային ոլորտում պահանջները զգալիորեն տարբերվում են, և ուշադրություն պետք է դարձնել՝ տարբերելու իրական «համաձայնեցված ընթացակարգերի» աշխատանքներն այն աշխատանքներից, որոնք կարող են լինել աուդիտորական աշխատանքներ, ինչպիսիք են կատարողական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունները:
Հավելված 1
Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների համար նախատեսված նամակ-պարտավորագրի օրինակ
Ստորև բերված նամակը օգտագործվում է որպես ուղեցույց՝ կապված սույն ստանդարտի 9-րդ պարագրաֆի հետ և նախատեսված չէ ծառայելու որպես նամակի ստանդարտ ձև: Նամակ-պարտավորագիրը պետք է փոփոխվի՝ համաձայն առանձին պահանջների և հանգամանքների:
Ամսաթիվը
Տնօրենների խորհրդին կամ պատվիրատուի համապատասխան այն ներկայացուցչին, որը հրավիրել է աուդիտորին աշխատանքների իրականացման համար:
Սույն նամակով հաստատում ենք մեր կողմից իրականացվելիք աշխատանքների պայմանների ու նպատակների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բնույթի և սահմանափակումների վերաբերյալ մեր իրազեկությունը: Մեր աշխատանքները կիրականացվեն համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ժամանակ և այդպես կնշվի մեր հաշվետվության մեջ:
Մենք համաձայնության ենք եկել իրականացնելու հետևյալ ընթացակարգերը և մեր աշխատանքների արդյունքում հաշվետվություն ներկայացնելու Ձեզ՝ փաստացի ստացված տվյալների վերաբերյալ.
(նկարագրեք կիրառվելիք ընթացակարգերի բնույթը, իրականացման ժամկետները և ծավալը, ներառյալ հատուկ հղումները (անհրաժեշտության դեպքում) ընթերցմանը ենթակա փաստաթղթերի կամ գրանցումների իսկության վերաբերյալ, նշեք այն անձանց, որոնց պետք է դիմել կամ այն կողմերին, որոնցից պետք է ստանալ հաստատումները):
Կիրառվելիք ընթացակարգերը նախատեսված են միմիայն Ձեզ օժանդակելու (նշեք նպատակը) համար: Մեր հաշվետվությունը չպետք է օգտագործվի որևէ այլ նպատակներով, և այն ներկայացվում է միմիայն Ձեզ տեղեկատվություն տրամադրելու ակնկալիքով:
Կիրառվելիք ընթացակարգերը իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում՝ համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), և հետևաբար՝ հավաստիացումներ չեն տրվելու:
Մենք հաճույքով կհամագործակցենք Ձեր անձնակազմի հետ և ակնկալում ենք, որ մեզ կտրամադրվեն մեր աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումները, փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը:
Աշխատանքների դիմաց կատարվելիք վարձատրությունը, որը կկատարվի աշխատանքների հաջող ընթացքի դեպքում, հաշվարկված է աշխատանքների իրականացման համար ներգրավված անձանցից պահանջվող աշխատաժամանակի, ինչպես նաև մանր ծախսումների հիման վրա: Ժամավճարների չափերը տատանվում են՝ կախված ներգրավված մասնագետների պարտականություններից, ինչպես նաև նրանց փորձից և պահանջվող որակավորումից:
Խնդրում ենք, ի նշան համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակ-պարտավորագրի վավերացված պատճենը՝ համոզվելու համար, որ այն պատրաստված է համաձայն աշխատանքների անցկացման պայմանների, ներառյալ իրականացվելիք այն առանձնահատուկ ընթացակարգերը, որոնց շուրջ համաձայնության ենք եկել:
Հաստատված է ԱԲԳ աուդիտորական (ստորագրություն) |
Հաստատված է ԴԵԶ աուդիտորական (ստորագրություն) |
(հավելվածը փոփ. 29.09.11 N 1387-Ն)
Հավելված 2
Կրեդիտորական պարտքերի հետ կապված փաստացի ստացված տվյալների վերաբերյալ պատրաստված հաշվետվության օրինակ
Հաշվետվություն փաստացի ստացված տվյալների վերաբերյալ
(նշեք այն անձին, որը հրավիրել է աուդիտորին)
Մենք իրականացրել ենք Ձեզ հետ համաձայնեցված ընթացակարգերը և ստորև ներկայացրել ԱԲԳ կազմակերպության կրեդիտորական պարտքերը (նշեք ամսաթիվը) դրությամբ, ինչպես ներկայացված է այդ պարտքերի մարման ժամանակացույցերում (սույն օրինակում ցույց չեն տրված): Մեր աշխատանքներն իրականացվել են համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների ժամանակ: Ընթացակարգերը, որոնք իրականացվել են միմիայն այն նպատակով, որպեսզի օժանդակեն Ձեզ՝ ճշգրտորեն գնահատելու կրեդիտորական պարտքերի հիմնավորվածությունը, ամփոփված են հետևյալ ձևով.
1. Մենք ձեռք ենք բերել և ստուգել ԱԲԳ կազմակերպության կրեդիտորական պարտքերի փորձնական հաշվեկշռում կատարվող լրացումը (ամսաթիվը) դրությամբ, ինչպես նաև համեմատել ենք ընդհանուր պարտքի գումարը գլխավոր գրքում արտացոլված գումարի հետ:
2. Մենք համեմատել (ստուգել) ենք հիմնական մատակարարների կից ցուցակը (սույն օրինակում ցույց չի տրված) և յուրաքանչյուր անվանման դիմաց (ամսաթիվը) դրությամբ նշված պարտքի գումարը փորձնական հաշվեկշռում արտացոլված տվյալների հետ:
3. Մենք ձեռք ենք բերել մատակարարների հաշվետվությունները կամ խնդրել ենք հաստատելու մնացորդները (ամսաթիվը) դրությամբ:
4. Մենք համեմատել ենք ձեռք բերված այդ հաշվետվությունները կամ հաստատումները 2-րդ կետում նշված գումարների հետ: Այն գումարների համար, որոնք չեն համընկնում, մենք ձեռք ենք բերել բացատրություններ ԱԲԳ կազմակերպությունից: Ձեռք բերված բացատրությունների համար մենք հայտնաբերել ու թվարկել ենք չվճարված հաշիվ-ապրանքագրերը, մուրհակները և չվճարված չեկերը, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում էր xxx գումարը: Մենք ստուգել ենք հետագայում ստացվող նման հաշիվ-ապրանքագրերն ու մուրհակները, ինչպես նաև հետագայում վճարված չեկերը և համոզվել ենք այն բանում, որ դրանք փաստորեն պետք է բացատրություններում թվարկվեն որպես չվճարված:
Մեր կողմից փաստացի հայտնաբերված տվյալները ներկայացնում ենք ստորև.
ա) 1-ին կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ կատարված լրացման առումով անհրաժեշտ է ուղղումներ կատարել, իսկ ընդհանուր գումարը՝ համապատասխանեցնել,
բ) 2-րդ կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ համեմատված գումարները անհրաժեշտ է համապատասխանեցնել,
գ) 3-րդ կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ յուրաքանչյուր մատակարարի համար առկա են բոլոր հաշվետվությունները,
դ) 4-րդ կետի կապակցությամբ մենք եկանք այն եզրահանգման, որ գումարները համընկնում են, կամ կապված այն գումարների հետ, որոնք չեն համընկնում, մենք հայտնաբերեցինք, որ ԱԲԳ կազմակերպությունը պատրաստել է բացատրություններ և այն, որ մուրհակները, հաշիվ-ապրանքագրերը և չվճարված չեկերը, որոնք գերազանցում են xxx գումարը, ճշգրտորեն թվարկված են որպես բացատրության ենթակա հոդվածներ՝ հետևյալ բացառություններով.
(Բացառությունների մանրամասները)
Քանի որ վերը նշված աուդիտի ստանդարտների (կամ նշեք գործնական փորձը) համաձայն իրականացված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, մենք չենք արտահայտում որևէ հավաստիացում (ամսաթիվը) դրությամբ կրեդիտորական պարտքերի վերաբերյալ:
Եթե մենք իրականացնեինք այլ լրացուցիչ ընթացակարգեր, աուդիտ կամ դիտարկում՝ համաձայն աուդիտի ստանդարտների (կամ նշեք գործնական փորձը), ապա մեր ուշադրությունը կարող էին գրավել այլ հարցեր, որոնք անհրաժեշտ կլինեին ներառելու հաշվետվության մեջ:
Մեր հաշվետվությունը նախատեսված է միմիայն ծառայելու այն նպատակներին, որոնք բերված են սույն հաշվետվության 1-ին պարագրաֆում, ինչպես նաև Ձեզ տեղեկատվություն ներկայացնելու համար, և այն չպետք է օգտագործվի ցանկացած այլ նպատակով կամ տրամադրվի այլ կողմերի: Սույն հաշվետվությունը վերաբերում է միայն վերը նշված հաշիվներին ու հոդվածներին և չի տարածվում ԱԲԳ կազմակերպության՝ ամբողջությամբ վերցված ֆինանսական հաշվետվությունների վրա:
ԱՈՒԴԻՏՈՐ | |
Ամսաթիվը՝
Հասցեն՝ |
ՂԵԿԱՎԱՐ |
(հավելվածը փոփ. 29.09.11 N 1387-Ն)
ԱՍ 930 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՄՊԻԼՅԱՑԻԱ»
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլուխներ | Կետեր |
1. Ներածություն | 1-2 |
2. Կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման նպատակը | 3-4 |
3. Կոմպիլյացիոն աշխատանքների հիմնական սկզբունքները | 5-6 |
4. Պարտավորությունների պայմանների սահմանումը | 7-8 |
5. Պլանավորումը | 9 |
6. Փաստաթղթավորումը | 10 |
7. Ընթացակարգերը | 11-17 |
8. Կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը | 18-19 |
Հավելված 1 Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված նամակ-պարտավորագրի օրինակ |
|
Հավելված 2 Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված հաշվետվությունների օրինակներ |
Աուդիտի ստանդարտները պետք է կիրառվեն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելիս: Դրանք պետք է կիրառվեն նաև այլ տեղեկատվության աուդիտ և հարակից ծառայություններ իրականացնելիս՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ: |
Աուդիտի որոշ ստանդարտների վերջում բերված են դրույթներ` հանրային ոլորտում տվյալ ստանդարտի կիրառելիության վերաբերյալ: Նման դրույթների բացակայության դեպքում տվյալ ստանդարտը բոլոր էական առումներով կիրառելի է հանրային ոլորտում: |
1. Ներածություն
1. Սույն ստանդարտի նպատակն է ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիոն աշխատանքներ իրականացնելիս հաշվապահի մասնագիտական պարտականությունների և այդ աշխատանքների կապակցությամբ հաշվապահի կողմից պատրաստվող հաշվետվության ձևի ու բովանդակության վերաբերյալ ստանդարտների սահմանումը և ուղեցույցների տրամադրումը:
2. Սույն ստանդարտը վերաբերում է ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիային: Այնուամենայնիվ, այն պետք է կիրառվի նաև (որքանով որ կիրառելի է) ոչ ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիայի աշխատանքներում, պայմանով, որ հաշվապահը ունենա համապատասխան գիտելիքներ քննարկման ենթակա հարցի վերաբերյալ: Պատվիրատուի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ նրան որոշակի օժանդակություն ցույց տալու հետ կապված աշխատանքները (օրինակ, հաշվապահական հաշվառման համապատասխան քաղաքականության ընտրությունը) ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիայի աշխատանքներ չեն համարվում: Սույն ստանդարտը պետք է ուսումնասիրել «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի հետ միասին: 2. Կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման նպատակը 3. Կոմպիլյացիոն աշխատանքների նպատակը հաշվապահի տեսանկյունից, ոչ թե աուդիտորական, այլ հաշվապահական հաշվառման գիտելիքների ու փորձի օգտագործումն է՝ ֆինանսական տեղեկատվությունը հավաքագրելու, դասակարգելու և ամփոփելու համար:
4. Կոմպիլյացիոն աշխատանքները սովորաբար ներառում են ֆինանսական հաշվետվությունների (որոնք կարող են լինել ֆինանսական հաշվետվությունների թե´ ամբողջական և թե´ ոչ ամբողջական փաթեթի տեսքով) պատրաստումը, սակայն կարող են ներառել նաև այլ ֆինանսական տեղեկատվության հավաքագրումը, դասակարգումը և ամփոփումը: 3. Կոմպիլյացիոն աշխատանքների հիմնական սկզբունքները 5. Հաշվապահը պետք է ղեկավարվի աուդիտորական գործունեությունը կարգավորող մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված աուդիտորի վարքագծի կանոններով:
ա) ազնվությունը,
բ) օբյեկտիվությունը,
գ) մասնագիտական ունակությունը և պատշաճ վերաբերմունքը,
դ) գաղտնիությունը,
ե) մասնագիտական վարքագիծը,
զ) տեխնիկական ստանդարտների պահպանումը:
Կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման համար անկախության սկզբունքը պարտադիր չէ: Այնուամենայնիվ, եթե հաշվապահն անկախ չէ, ապա դա պետք է նշվի նրա հաշվետվության մեջ:
6. Բոլոր այն դեպքերում, երբ հաշվապահի անունը առնչվում է նրա կողմից հավաքագրված տեղեկատվությանը, ապա հաշվապահը պետք է պատրաստի հաշվետվություն: 4. Պարտավորությունների պայմանների սահմանումը 7. Հաշվապահը պետք է համոզվի, որ պարտավորության պայմանների շուրջ իր և պատվիրատուի միջև լիակատար փոխըմբռնում է հաստատվել:
- իրականացվելիք աշխատանքների բնույթը, ներառյալ այն փաստը, որ աուդիտ կամ դիտարկում չի իրականացվելու, հետևաբար որևէ հավաստիացում չի արտահայտվելու,
- այն փաստը, որ այս աշխատանքները չեն կարող հիմնվել սխալներ, անօրինական գործողություններ կամ այլ խախտումներ, օրինակ, հնարավոր խարդախություններ կամ յուրացումներ բացահայտելու վրա,
- պատվիրատուի կողմից տրամադրվելիք տեղեկատվության բնույթը,
- այն փաստը, որ կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահին տրամադրված տեղեկատվության համար, որպեսզի հավաքագրված ֆինանսական տեղեկատվությունը լինի ճշգրիտ և ամբողջական,
- հաշվապահական հաշվառման հիմունքները, որոնց հիման վրա պետք է հավաքագրվի ֆինանսական տեղեկատվությունը և այն փաստը, որ կբացահայտվեն ինչպես հիմունքները, այնպես էլ դրանց հետ կապված ցանկացած շեղումները,
- հավաքագրված տեղեկատվության օգտագործման շրջանակներն ու բաշխումը,
- ֆինանսական տեղեկատվության հավաքագրման հետ կապված ներկայացվելիք հաշվետվության ձևը այն դեպքում, երբ հաշվապահի անունը առնչվում է դրա հետ:
8. Նամակ-պարտավորագիրը կարող է օգտակար լինել կոմպիլյացիոն աշխատանքները պլանավորելիս: Հաշվապահի կողմից աշխատանքների հիմնական պայմանները բնութագրող նամակ-պարտավորագրի ուղարկումը պատվիրատուին բխում է թե´ հաշվապահի և թե´ պատվիրատու կազմակերպության շահերից: Նամակ-պարտավորագիրը հաստատում է հաշվապահի համաձայնությունը և օգնում է խուսափել այնպիսի հարցերի հետ կապված թյուրիմացություններից, ինչպիսիք են այդ աշխատանքների նպատակներն ու շրջանակները, հաշվապահի պարտականությունները, ինչպես նաև հրապարակվելիք հաշվետվության ձևը: Կոմպիլյացիոն աշխատանքների համար կազմված նամակ-պարտավորագրի օրինակը բերված է սույն ստանդարտին կից հավելված 1-ում: 5. Պլանավորումը 9. Հաշվապահը պետք է պլանավորի աշխատանքները՝ պարտավորություններն արդյունավետ իրականացնելու համար: 6. Փաստաթղթավորումը 10. Հաշվապահը պետք է փաստաթղթավորի ապացույցների տրամադրման ժամանակ կարևոր հարցերը՝ ապացուցելու համար, որ աշխատանքներն իրականացվել են աուդիտի սույն ստանդարտի և պարտավորությունների պայմանների համաձայն: 7. Ընթացակարգերը 11. Հաշվապահը պետք է ընդհանուր պատկերացում ունենա կազմակերպության գործունեության ու գործառնությունների վերաբերյալ և պետք է ծանոթանա տնտեսության այն ոլորտում կիրառվող հաշվապահական հաշվառման սկզբունքներին ու փորձին, որտեղ գործում է կազմակերպությունը, ինչպես նաև տվյալ հանգամանքներում անհրաժեշտ համարվող ֆինանսական տեղեկատվության ձևին և բովանդակությանը:
13. Բացառությամբ սույն ստանդարտում նշված պահանջների, հաշվապահից սովորաբար չի պահանջվում.
ա) հարցումներ կատարել կազմակերպության ղեկավարությանը՝ տրամադրված տեղեկատվության արժանահավատությունն ու ամբողջականությունը գնահատելու համար,
բ) գնահատել ներքին վերահսկողությունը,
գ) ստուգել որոշ հարցեր կամ
դ) ստուգել որոշ բացատրություններ:
14. Երբ հաշվապահը իրազեկ է դառնում այն մասին, որ կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ չէ, թերի կամ անբավարար է, ապա նա պետք է քննարկի վերը նշված ընթացակարգերի իրականացման հարցը և կազմակերպության ղեկավարությունից պահանջի լրացուցիչ տեղեկատվություն: Եթե կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց, ապա հաշվապահը պետք է հրաժարվի այդ աշխատանքներն իրականացնելուց՝ կազմակերպության ղեկավարությանը հայտնելով հրաժարման պատճառները:
15. Հաշվապահը պետք է ուսումնասիրի հավաքագրված տեղեկատվությունը և պարզի, թե արդյոք այն համապատասխանում է սահմանված ձևին և զերծ է արդյոք ակներև էական խեղաթյուրումներից: Այս առումով, խեղաթյուրումներ են համարվում.
- ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների կիրառման սխալները,
- ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների և դրանցից ցանկացած շեղումների չբացահայտելը,
- այլ կարևոր այն հարցերի չբացահայտելը, որոնց իրազեկ է դարձել հաշվապահը:
Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները և դրանցից ցանկացած շեղումները պետք է բացահայտվեն ֆինանսական տեղեկատվության մեջ, չնայած որ դրանց ազդեցությունները անհրաժեշտ չէ քանակապես հաշվել:
16. Եթե հաշվապահը իրազեկ է դառնում որևէ էական խեղաթյուրման մասին, ապա նա պետք է փորձի ուղղումներ կատարել՝ դրանք համաձայնեցնելով կազմակերպության հետ: Եթե նման ուղղումներ չեն կատարվում և ֆինանսական տեղեկատվությունը համարվում է ապակողմնորոշող, ապա հաշվապահը պետք է հրաժարվի այդ աշխատանքների հետագա իրականացումից: Կազմակերպության ղեկավարության պատասխանատվությունը 17. Հաշվապահը կազմակերպության ղեկավարությունից պետք է ձեռք բերի ֆինանսական տեղեկատվությունը համապատասխան ձևով ներկայացնելու համար իրենց կողմից պատասխանատվության ստանձնումը և ֆինանսական տեղեկատվության հաստատումը:
8. Կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը 18. Կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ կազմված հաշվետվությունը պետք է ներառի հետևյալը. ա) վերնագիրը, բ) հասցեատերը, գ) դրույթներ այն մասին, որ աշխատանքներն իրականացվել են համաձայն աուդիտի ստանդարտների, որոնք կիրառելի են կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ կամ համաձայն գործնական փորձի, դ) անհրաժեշտության դեպքում դրույթներ այն մասին, որ հաշվապահը անկախ չէ կազմակերպությունից, ե) ֆինանսական տեղեկատվության որոշակիացումը՝ նշելով, որ այն հիմնված է կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվության վրա, զ) դրույթ այն մասին, որ հաշվապահի կողմից հավաքագրված տեղեկատվության համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը, է) դրույթ այն մասին, որ իրականացված աշխատանքներն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվում ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ, ը) անհրաժեշտության դեպքում առանձին մաս՝ ուշադրություն հրավիրելով ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներից էական շեղման բացահայտմանը, թ) հաշվետվության կազմման ամսաթիվը, ժ) հաշվապահի հասցեն, ի) հաշվապահի ստորագրությունը:
Սույն ստանդարտին կից հավելված 2-ում բերված են կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված հաշվետվությունների օրինակներ:
19. Հաշվապահի կողմից հավաքագրված տեղեկատվությունը պետք է ֆինանսական տեղեկատվության յուրաքանչյուր էջի վրա կամ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթի առաջին էջի վրա պարունակի նման հղումներ. «Չի ենթարկվել աուդիտի», «Կոմպիլյացիոն աշխատանքները կատարվել են առանց աուդիտ կամ դիտարկում անցկացնելու» կամ «Տե´ս կոմպիլյացիայի հիման վրա կազմված հաշվետվությունը»:
Հավելված 1
Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված նամակ-պարտավորագրի օրինակ
Ստորև բերված նամակը օգտագործվում է որպես ուղեցույց՝ կապված սույն ստանդարտի 7-րդ կետի հետ և պետք է փոփոխվի՝ համաձայն առանձին պահանջների և հանգամանքների: Սույն օրինակը ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիայի համար է:
(ամսաթիվը)
Տնօրենների խորհրդին կամ բարձրաստիճան ղեկավարության համապատասխան ներկայացուցչին:
Սույն նամակով հաստատում ենք մեր կողմից իրականացվելիք աշխատանքների պայմանների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների բնույթի և սահմանափակումների վերաբերյալ մեր իրազեկությունը:
Դուք առաջարկել եք, որպեսզի մենք մատուցենք հետևյալ ծառայությունները.
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք պետք է կազմենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1 թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունները՝ դրամարկղային մեթոդի հիման վրա՝ համաձայն աուդիտի ստանդարտի (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որը կիրառելի է կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ: Մենք չենք իրականացնելու ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկման ընթացակարգեր: Հետևաբար, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ոչ մի հավաստիացում չի արտահայտվելու: ԱԲԳ կազմակերպության վերաբերյալ պատրաստված մեր հաշվետվությունը այժմ կընդունի հետևյալ տեսքը.
(տե´ս սույն ստանդարտին կից հավելված 2-ը)
Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է մեզ տրամադրած ֆինանսական տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության, ինչպես նաև մեր կողմից հավաքագրված ֆինանսական տեղեկատվության համար՝ օգտագործողների առջև: Դա ընդգրկում է հաշվապահական հաշվառման համապատասխան գրանցումների պահպանումն ու ներքին վերահսկողության իրականացումը, հաշվապահական հաշվառման համապատասխան քաղաքականության ընտրությունն ու կիրառումը: Մեր կողմից իրականացվող աշխատանքները չեն կարող վստահեցնել, որ կբացահայտվեն բոլոր սխալներն ու խեղաթյուրումները կամ հնարավոր անօրինական գործողությունները: Այնուամենայնիվ, մենք Ձեզ կհաղորդենք մեր ուշադրությունը գրաված նման հարցերի մասին:
Տեղեկատվությունը կկազմվի համաձայն (նշեք ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքները): Նշված հիմունքներից ցանկացած շեղում կբացահայտվի ֆինանսական հաշվետվություններում և անհրաժեշտության դեպքում կարտացոլվի կոմպիլացիոն աշխատանքների հիման վրա պատրաստված մեր հաշվետվությունում:
Մենք հասկանում ենք, որ մեր կողմից հավաքագրված տեղեկատվությունը նախատեսված է (նշեք) օգտագործելու և (նշեք ում) տրամադրելու համար, և կարծում ենք, որ դրանցում կատարված էական փոփոխությունների մասին Դուք մեզ կտեղեկացնեք:
Մենք հաճույքով կհամագործակցենք Ձեր անձնակազմի հետ և ակնկալում ենք, որ մեզ կտրամադրվեն կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր գրանցումները, փաստաթղթերը և այլ տեղեկություններ:
Աշխատանքների դիմաց կատարվելիք վարձատրությունը, որը կկատարվի աշխատանքների հաջող ընթացքի դեպքում, հաշվարկված է աշխատանքների իրականացման համար ներգրավված անձանցից պահանջվող աշխատաժամանակի, ինչպես նաև մանր ծախսումների հիման վրա: Ժամավճարների չափերը տատանվում են՝ կախված ներգրավված մասնագետների պարտականություններից, ինչպես նաև նրանց փորձից և պահանջվող որակավորումից:
Սույն նամակը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել դրա գործողությունը, այն չի փոփոխվել կամ փոխարինվել:
Խնդրում ենք, ի նշան ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիայի անցկացման պայմանների վերաբերյալ Ձեր համաձայնության, ստորագրել և մեզ ուղարկել սույն նամակին կից պատճենը:
Հաստատված է ԱԲԳ աուդիտորական (ստորագրություն) |
Հաստատված է ԴԵԶ աուդիտորական (ստորագրություն) |
(հավելվածը փոփ. 29.09.11 N 1387-Ն)
Հավելված 2
Կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա կազմված հաշվետվությունների օրինակներ
Ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիայի վերաբերյալ հաշվետվության օրինակ
ԿՈՄՊԻԼՅԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է.
Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք կազմել ենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի հաշվետվությունները՝ համաձայն աուդիտի այն ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ: Նշված ֆինանսական հաշվետվությունների համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր կողմից չի իրականացվել այդ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար, դրանց վերաբերյալ որևէ հավաստիացում չի տրվում:
ՀԱՇՎԱՊԱՀ |
Ամսաթիվը Հասցեն |
Ֆինանսական հաշվետվությունների կոմպիլյացիոն աշխատանքների հիման վրա պատրաստված հաշվետվության օրինակ՝ ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներից շեղումների վրա ուշադրությունը հրավիրող լրացուցիչ մասի ավելացումով
ԿՈՄՊԻԼՅԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է.
Կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք կազմել ենք ԱԲԳ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը՝ առ 1-ը հունվարի 20X1թ., ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի հաշվետվությունները՝ համաձայն աուդիտի այն ստանդարտների (կամ նշեք համապատասխան գործնական փորձը), որոնք կիրառելի են կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ: Նշված ֆինանսական հաշվետվությունների համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր կողմից չի իրականացվել այդ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար, դրանց վերաբերյալ որևէ հավաստիացում չի տրվում:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ֆինանսական հաշվետվություններին կից X ծանոթագրությանը, որտեղ նշվում է, որ կազմակերպության ղեկավարությունը որոշել է չներառել վարձակալված մեքենաների և սարքավորումների արժեքը ակտիվների կազմում, որը ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքներից շեղում է համարվում:
ՀԱՇՎԱՊԱՀ |
Ամսաթիվը, Հասցեն |
(հավելվածը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 29.09.11 N 1387-Ն, 29.12.11 N 1931-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2019, N 1723-Ն | 26.12.2019, N 509-Ն | |
29.12.2011, N 1931-Ն | 27.02.2012, N 509-Ն | |
29.09.2011, N 1387-Ն | 13.10.2011, N 509-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 509-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|