Գլխավոր տեղեկություն
Номер
N 70-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.02.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2012
Дата вступления в силу
09.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2012 թվականի N 70-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական ու համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրների կանոնակարգման նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների գծով միջազգային փորձագետի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 8

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 8-ի N 70-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Դանիելյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

      

Ա. Գիլոյան

 - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Կ. Ենոքյան

 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, մաքսային քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ

   

Ն. Ստեփանյան -

 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ, տեղեկատվայնացման բաժնի պետ

 Ն. Բակունց

 - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ

   

Ա. Պատրիկյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Օհանյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ

     

 Ս. Ավետիսյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գույքի տնօրինման բաժնի պետ

     

Հ. Մխիթարյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման տեղեկատվության կառավարման բաժնի պետ

   

Գ. Գևորգյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)

     

Դ. Սանդուխչյան

- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ)

   

Մ. Մանուկյան

 - «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության առաջատար իրավաբան, փաստաթղթերի իրավաբանական ձևակերպման ստորաբաժանման ղեկավար

   

Ա. Բաղդասարյան

 - «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նոր կայանների ձեռքբերման գծով ղեկավար (համաձայնությամբ)

     

Ա. Մելիքյան

 - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան