Գլխավոր տեղեկություն
Номер
N 373-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2012
Дата вступления в силу
06.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2012 թվականի N 373-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերելու մասին» N 874-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերվում են «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևան քաղաքում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով, և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժծառայությանը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ՝ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին: «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».

3) 4-րդ կետից հանել «և առաջարկել Երևանի քաղաքապետին» բառերը.

4) N 2 հավելվածի բաշխացուցակի առաջին սյունակի երրորդ տողում «Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան