Գլխավոր տեղեկություն
Номер
N 228-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.03.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.03.2012
Дата вступления в силу
20.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2012 թվականի N 228-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի N 48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված շենքում քաղաքացիների բնակվելու իրավական հիմքերը.

2) ներկայացնել շենքի ու դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ առաջարկություն (բացառությամբ շենքի այն բնակարանների, որոնց նկատմամբ արդեն իսկ գրանցված է սեփականության իրավունքը, կամ առկա է սեփականության իրավունքի ճանաչման մասին դատավճիռ).

3) ներկայացնել շենքն ավարտին հասցնելու հնարավորության վերաբերյալ առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 19-ի N 228-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Սարգսյան

   

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

   

Ա. Հակոբյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

   

Ա. Մուսայան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի անդամ)

   

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (հանձնաժողովի անդամ) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան