Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.01.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.01.2012
Дата вступления в силу
18.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2012 թվականի N 19-Ա

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի փետրվարի 1-4-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողովի կողմից կազմակերպվող Անվտանգության ֆորումի հերթական նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 17

Երևան