Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.01.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2012
Дата вступления в силу
17.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2012 թվականի N 11-Ա

 

«ՆՈՐ ԳԻՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՆՈՐ ԳԻՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մերժել «ՆՈՐ ԳԻՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն` քաղ. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փող., N 70ա) կողմից ներկայացված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը հետևյալ պատճառով`

1) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմամբ հաստատված` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետի՝ հայտատուն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, մինչդեռ «ՆՈՐ ԳԻՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականը սեփականության իրավունքով տրված է «ՆՈՐ ԳԻՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավանախորդ հանդիսացող «Օմեգա ֆայն քեմիքլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման, իսկ համաձայն նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից, այսինքն, հայտատուի կողմից հայտ ներկայացնելիս չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմամբ հաստատված` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 16

Երևան