Գլխավոր տեղեկություն
Номер
N 1259-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2012-27.10.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1034
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2006
Дата вступления в силу
27.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.10.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1259-Ն

ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ տարի հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված` ներմուծվող կոշկեղենի համար նախատեսված պահանջի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1259-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է սպառողներին վաճառելու համար նախատեսված կոշկեղենի` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 6406 ծածկագրին համապատասխան հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշմանը ներկայացվող պահանջների վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում`

ա) օգտագործված և մաշված կոշկեղենի վրա,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ նախատեսված` ոտքերի պաշտպանության միջոցների վրա,

գ) խաղալիք կոշկեղեն:

(2-րդ կետը լրաց. 04.08.11 N 1103-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

կոշկեղեն (կոշիկ)` արտաքին ներգործություններից ոտքերի պաշտպանության համար նախատեսված ներբանով արտադրատեսակ, որն ունի գործնական և գեղագիտական գործառույթներ: «Կոշկեղեն» հասկացությունը կարող է ներառել սանդալներից մինչև բարձրաճիտք կոշիկները` սկսած սովորական թելիկով ու ժապավենով կոշիկներից մինչև երկարաճիտք կոշիկներ, որոնք ծածկում են ոտքն ու ազդրը: Դրանք են`

տափակ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնք նախատեսված են ներսում կամ դրսում հագնելու համար,

կարճաճիտք, կիսաճիտք, երկարաճիտք և ազդրը ծածկող կոշիկներ,

տարբեր տեսակի սանդալներ, «եսպադրիլներ» (վերնամասը կտորից և արտաքին ներբանը հյուսածո բուսական նյութերից կոշիկ), թենիս խաղալու և վազքի համար նախատեսված և այլ սպորտային կոշիկներ, լոգարանային սանդալներ և այլ առօրյա կոշկեղեն (հողաթափեր և այլն),

հատուկ սպորտային կոշիկներ, որոնք նախատեսված են սպորտում գործունեության համար և (կամ) ունեն հարմարանքներ` արտաքին ներբանի վրա կցելու համար, սեպեր, մեխեր, արգելակներ, երկաթներ կամ համանման մասեր, ինչպես նաև դահուկավազքի, ըմբշամարտի, բռնցքամարտի և հեծանվավազքի համար նախատեսված և խառը համադրություններով` կոշիկին միացված մասերով (սառույցի կամ անվավոր չմուշկի) կոշիկներ,

պարային հողաթափեր,

կոշիկներ` կազմված մեկ կտորից, մասնակի ռետինե կամ պլաստմասսայե նյութից, սակայն բացառելով անհիմն նյութերի (թուղթ, պլաստմասսայե ծածկույթ և այլն) օգտագործումը,

կրկնակոշիկներ, որոնք հագնվում են այլ կոշկեղենի վրայից և որոշ դեպքերում` առանց կրունկի են,

քայքայվող կոշկեղեն` կպցված արտաքին ներբանով, որոնք սովորաբար նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար,

օրթոպեդիկ կոշիկներ.

կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մաս`  կոշիկի վերնամաս, աստառ և միջատակ, արտաքին ներբան.

վերնամաս` կոշիկի ներբանին ամրացված կառուցվածքային տարրի արտաքին մաս.

աստառ և միջատակ`  կոշիկի ներքին մասը կազմող` վերնամասի և ներքին ներբանի միջադիր.

աստառ`  կոշիկի երեսի ներքին մանրակների լրակազմ` առողջապահական, ջերմապաշտպանական հատկությունները, ձևակայունությունը բարձրացնելու և ոտքը կոշիկի երեսի արտաքին մանրակների կարերից մեկուսացնելու համար.

միջատակ` կոշիկի ներքին մանրակ, որը տեղադրված է ոտնաթաթի ամբողջ մակերևույթի տակ.

արտաքին ներբան` կոշիկի ներքևի մաս, որն ամրացվում է վերին մասին և շփման արդյունքում կարող է մաշվել.

ներբան` կոշիկի տակի արտաքին մանրակ, որը տեղադրված է ոտնաթաթի ամբողջ մակերևույթի տակ.

կաշի` կաշի կամ մորթի իր յուրահատուկ թելքային կառուցվածքով, որը լրիվ կամ մասամբ վնասված չէ և դաբաղված է քայքայմանը դիմադրելու նպատակով: Մազածածկը կամ բուրդը կարող է հեռացվել կամ չհեռացվել: Կաշին կարող է պատրաստվել նաև մորթուց կամ կաշվե հումքից, որը մինչև դաբաղումը կամ դաբաղումից հետո բաժանվել է շերտերի կամ առանձին մասերի:

Արտաքին երեսապատում ունեցող ամրացված կամ սոսնձված կաշվի մակերեսային շերտերի հաստությունը չպետք է գերազանցի 0,15 մմ-ը:

Կաշի չեն համարվում մեխանիկական և (կամ) քիմիական ճանապարհով թելքային մասնիկների, փոքր մասերի կամ փոշու մասնատված և այնուհետև կապակցող նյութով կամ առանց դրա թերթերի (կտորների) կամ այլ ձևերի վերածված դաբաղված մորթին կամ կաշվե հումքը:

երեսապատված կաշի` կաշի, որի վրա կպցված մակերեսային պատվածքը չի գերազանցում արտադրանքի ընդհանուր հաստության մեկ երրորդը, բայց 0,15 մմ-ից ավելի է:

(3-րդ կետը խմբ. 04.08.11 N 1103-Ն)

 

III. ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ
ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Կոշկեղենի երեք հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 1 աղյուսակում:

Աղյուսակ N 1

 

Կոշկեղենի հիմնական
բաղկացուցիչ մասի
անվանումը

Գրավոր նշումը

Գծապատկերը

Կոշիկի վերնամաս

AM Վերնամաս

F       Tige

D      Obermaterial

IT      Tomaia

NL     Bovendeel

EN    Upper

DK    Overdel

GR    ΕΠΑΝΩΜΕΡΟΣ

ES    Empeine

P       Parte superior

CZ     Vrch

EST   Pealne

LV     Virsa

LT     Viršus

HU    Felsőrйsz

M     Wiċċ

PL    Wierzch

SI     Zgornji del

SK   Vrch

BG лицева част

RO Faţă

Ներմուծեք նկարագրությունը_1658 

Կոշիկի աստառ և միջատակ

AM Աստառ և միջատակ

F      Doublure et semelle
        de propretй

D      Futter und Decksohle

IT      Fodera e Sottopiede

NL    Voering en inlegzool

EN    Lining and sock

DK    Foring og bindsеl

GR    ΦΟΔΡΕΣ

ES    Forro y plantilla

P       Forro e Palmilha

CZ    Podšнvka a stйlka

EST  Vooder ja sisetald

LV    Odere un ieliekamā
         saistzole

LT    Pamušalas ir įklotė

HU   Bйlйs йs
        fed
őtalpbйlйs

M     Inforra u suletta

PL    Podszewka z
        wy
ściуłką

SI     Podloga in vložek

        (steljka)

SK    Podšнvka a stielka

BG подплата и стелка

RO Căptuşeală şi acoperiş de branţ

 Ներմուծեք նկարագրությունը_1660

Կոշիկի արտաքին ներբան

AM Արտաքին ներբան

F       Semelle extйrieure

D       Laufsohle

IT      Suola esterna

NL     Buitenzool

EN    Outer sole

DK    Ydersеl

GR    ΣΟΛΑ

ES    Suela

P       Sola

CZ     Podešev

EST   Vдlistald

LV     Ārējā zole

LT     Padas

HU    JàrÓtalp

M      Pett ta' barra

PL     SpÓd

SI      Podplat

SK     Podošva

BG външно ходило

RO Talpă exterioară

Ներմուծեք նկարագրությունը_1661 

(4-րդ կետը փոփ., լրաց. 04.08.11 N 1103-Ն)

5. Կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի համար պետք է օգտագործվեն հետևյալ նյութերը`

ա) կաշի, որի գծապատկերը պետք է համապատասխանի 1-ին նկարում ներկայացված պատկերին`

 

Ներմուծեք նկարագրությունը_1662

AM Կաշի

F Cuir

D     Leder

IT    Cuoio

NL   Leder

EN   Leather

DK Læder

GRΔ ΕΡΜΑ

ES    Cuero

P  Couros e peles curtidas

CZ    Useň

EST  Nahk

LV      Āda

LT      Oda

HU      Bőr

 M Ġilda

PL SkÓra

SI    Usnje

SK   Useň

BG кожа

RO Piei cu faţă Naturală

 

բ) երեսապատված կաշի, որի գծապատկերը պետք է համապատասխանի 2-րդ նկարում ներկայացված պատկերին`

 

Ներմուծեք նկարագրությունը_1663

AM Երեսապատված կաշի

F      Cuir enduit 

D Beschichtetes Leder

IT     Cuoio rivestito

NL    Gecoat leder

EN    Coated leather

DK Overtrukket læder

GR    ΕΠΕΝ Δ Ε D Υ-
          ΜΕΝΟ
ΔΕΡΜΑ

ES     Cuero untado

P       Couro revestido

CZ    Povrstvenб useň

EST   Kaetud nahk

LV     Pārklāta āda

LT     Padengta oda

HU    Bevonatos bőr

M Ġilda miksija

PL SkÓra pokryta

SI      Krito usnje

 SK Povrstvenà usen

BG кожа с покритие

RO Piei cu faţă corectată

                                                                                              

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնական մանածագործական նյութեր և արհեստական (սինթետիկ) կամ չգործված մանածագործական նյութեր, որոնց գծապատկերը պետք է համապատասխանի 3-րդ նկարում ներկայացված պատկերին`

 

Ներմուծեք նկարագրությունը_1664

AM Մանածագործվածք

F Textile

D     Textil

IT     Tessili

NL Textiel

EN   Textile

DK   Tekstil-materialer

GR   ΥΦΑΣΜΑ

ES   Textil

P      Tйxteis

CZ    Textilie

EST  Tekstiil

LV    Tekstilmateriāls

LT    Tekstilė

HU   Textil

M     Tessut

PL Material WłÓkienniczy

SI     Tekstil

SK    Textil

BG текстил

RO Textile

 

դ) այլ նյութեր, որոնց գծապատկերը պետք է համապատասխանի 4-րդ նկարում ներկայացված պատկերին`

 

Ներմուծեք նկարագրությունը_1665

AM Այլ նյութեր

F Autres matйriaux

D     Sonstiges Material

IT     Altre materie

NL    Overige materialen

EN   Other materials

DK   Andre materialer

GR   ΑΛΛΑ ΥΛΙΚΑ

ES   Otros materiales

P     Outros materiais

CZ Ostatni Materiàly

EST  Teised materjalid

LV    Citi materiāli

LT    Kitos medžiagos

HU   Egyйb anyag

M Materjal ieħor

PL    Inny materiał

SI     Drugi materiali

SK Iný  material

BG всички други материали

RO Alte materiale

(5-րդ կետը փոփ., լրաց. 04.08.11 N 1103-Ն)

6. Կոշկեղենի վերնամասի ու աստառի և միջատակի նյութերի դասակարգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ և 7-րդ կետերի դրույթների հիման վրա` հաշվի չառնելով օժանդակ պարագաները և ամրություն ապահովող միջոցները, ինչպիսիք են կոճի մասի ներսում կարվող կտորները, եզրազարդերը, զարդանախշերը, ճարմանդները, հանգույցները, քուղերի անցքերը կամ նմանատիպ այլ մասեր:

Արտաքին ներբանի նյութերի դասակարգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով ներբանում պարունակվող նյութերի ծավալը:

7. Մականշվածքում պետք է նշվեն համապատասխան տեղեկություններ կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի այն նյութերի վերաբերյալ, որոնք կազմում են կոշկեղենի վերնամասի ու աստառի և միջատակի արտաքին մակերեսի առնվազն 80 տոկոսը և արտաքին ներբանի ծավալի առնվազն 80 տոկոսը: Եթե նյութերից և ոչ մեկը չի կազմում առնվազն 80 տոկոս, ապա տեղեկությունները պետք է նշվեն կոշկեղենի երկու հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մասին:

8. Տեղեկությունները նշվում են անմիջապես կոշկեղենի վրա: Արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված տեղեկությունները կարող է մակնշել ինչպես գծապատկերների տեսքով, այնպես էլ գրավոր նշումների տեսքով, որոնք տրվում են հայերենով կամ հայերենով և այլ լեզվով (լեզուներով):

Կոշկեղենի վրա նյութերի գծապատկերները պետք է զետեղված լինեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված երեք բաղկացուցիչ մասերի գծապատկերների հետ համատեղ:

9. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին՝ հայերենով։

10. Մակնշումը կատարվում է յուրաքանչյուր կոշիկի զույգի առնվազն մեկ կիսազույգի վրա:   

(10-րդ կետը խմբ. 04.08.11 N 1103-Ն)

11. Մականշվածքը պետք է լինի չջնջվող, տեսանելի, իսկ գծապատկերների չափսերը պետք է լինեն բավականաչափ մեծ` այնտեղ պարունակվող տեղեկությունները պարզ ըմբռնելու համար: Մականշվածքը չպետք է թյուրիմացության մեջ գցի սպառողին:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի վրա նշված հիմնական բաղկացուցիչ մասերի մականշվածքների առկայության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 04.08.11 N 1103-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2023, N 1853-Ն 27.10.2023, N 1259-Ն
04.08.2011, N 1103-Ն 17.02.2012, N 1259-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան