Գլխավոր տեղեկություն
Номер
N 177-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2012
Дата вступления в силу
28.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 177-Ա

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացված «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ կենսապատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները՝ որպես Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Բիո Ունիվերսալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև N ՀՀԳՆ-ՇՀԱՊՁԲ-11/5-2-ԱԱՎ-4 ծածկագրով, 373060834 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան