Գլխավոր տեղեկություն
Номер
N 1163-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (25.04.2015-02.01.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.95
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
26.12.2014
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
25.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32015099

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

______________________ Կ. Ճշմարիտյան

______________________ Ա. Մովսեսյան

  

26 դեկտեմբերի 2014 թ. N 1163-Ն

3 դեկտեմբերի 2014 թ. N 296-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «թ» և «ժա» ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետի 5.2-րդ ենթակետի «ե» պարբերությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել «Ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգը»-ը՝ համաձայն հավելվածի:

2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված ավիափոխադրողի մասնագրերը գործում են դրանցում նշված ժամկետներով:

3. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված ավիափոխադրողի մասնագրերի գործողության ժամկետների երկարացման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:

4. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված ավիափոխադրողի մասնագրերը գործում են դրանցում նշված ժամկետներով:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 26-ի N 1163-Ն և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թ. դեկտեմբերի 3-ի N 296-Ն
համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ պահանջների և դրա տալու կարգը» (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների և Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության համապատասխան պահանջների հիման վրա:

2. Քաղաքացիական օդանավերով Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) ուղևորային օդային փոխադրումներ կարող են իրականացնել օդանավ շահագործող այն կազմակերպությունները, որոնք սույն կարգին համապատասխան ստացել են ավիափոխադրողի մասնագիր:

Այն օտարերկրյա օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հարապետության համապատասխան լիազորված մարմնի կողմից կստանան միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով ճանաչված օդի ազատության լրացուցիչ ազատություններ` Հայաստանի Հանրապետությունից ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով, պետք է առնվազն բավարարեն սույն կարգով ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար ներկայացվող պահանջներին:

3. Ավիափոխադրողի մասնագիր ստացած իրավաբանական անձը կամ մարմինը չեն կարող որևէ կերպ ավիափոխադրողի մասնագրի իրենց վկայականը փոխանցել/տալ մեկ այլ անձի: Ավիափոխադրողի մասնագիրը պետք է պահպանվի կազմակերպությունում, իսկ դրա պատճենը` օդանավում:

4. Ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունի գնահատել առևտրային փոխադրումների կատարման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

5. Ավիափոխադրողի մասնագիրը տրվում է Գլխավոր վարչության կողմից:

 

II. ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ավիափոխադրողի մասնագիր ստանալու հայտ ներկայացնող իրավաբանական անձի կամ մարմնի (այսուհետ՝ հայտատու) հիմնական գործունեության վայրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:

7. Հայտատուն պետք է ապահովի Հայսատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրության պահանջները:

8. Ավիափոխադրողի մասնագիր առաջին անգամ ստանալու, դրա գործողության ժամկետի երկարացման, դրա մեջ փոփոխություններ կատարելու համար Հայտատուն իր գործունեության նախատեսված օրվանից առնվազն 30 աշխատանքային օր առաջ Հայտը (Ձև 1) ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն` հայտին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի և երրորդ անձանց նկատմամբ ապահովագրության/վերաապահովագրության վկայականների պատճենները,

2) ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները,

3) ֆինանսական փաստաթուղթ այն մասին, որ

ա. ցանկացած պահի կարող է ապահովել իր իրական և հնարավոր պարտավորությունները, որոնք ձևավորվել են իրատեսական կանխատեսումներով, շահագործման օրվանից 24 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղևորային օդային փոխադրումների դեպքում հայտում նշված ժամկետի ընթացքում,

բ. կարող է բավարարել ֆիքսված և գործառնական ծախսեր, որոնք կառաջանան շահագործման ընթացքում համաձայն իր բիզնես ծրագրի, և որոնք ձևավորվել են իրատեսական կանխատեսումներով, շահագործումը սկսելուց հետո 3 ամսվա ընթացքում, առանց հաշվի առնելու ցանկացած եկամուտ իր գործունեությունից, իսկ ոչ կանոնավոր ուղևորային օդային փոխադրումների դեպքում հայտում նշված ժամկետի ընթացքում,

4) բիզնես ծրագիր առնվազն առաջիկա երեք տարվա գործունեության համար, իսկ ոչ կանոնավոր ուղևորային օդային փոխադրումների դեպքում հայտում նշված ժամկետի ընթացքում: Բիզնես ծրագիրը պետք է մանրամասնի նաև հայտատուի ֆինանսական կապը ցանկացած այլ կոմերցիոն գործունեության հետ, որում հայտատուն ուղղակի կամ մասամբ ներգրավված է: Բիզնես ծրագիրը տնտեսական գնահատումների համար պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

ա. Հայաստանի Հանրապետության տնտեսության խթանումը՝ ներառյալ զբոսաշրջությունը,

բ. թռիչքի մեկնման վայրում կամ նպատակակետում տրանսպորտային այլ հաղորդակցությունների առկայությունը,

գ. օդային հաղորդակցությունների ակնկալվող կայունությունը և երաշխիքներ հաղորդակցությունների շարունակականության առնչությամբ,

դ. օդային հաղորդակցությունների համար սպառողների տարբեր պահանջների առնչությամբ ընդունված մոտեցումը,

ե. օդանավի աղմուկից պաշտպանվելու գործոնները (շահագործող օդանավերից առաջացող աղմուկի համեմատություն):

9. Հայտը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և Էկոնոմիկայի նախարարության կողմից մուտքագրվելուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Գլխավոր վարչություն):

10. Ավիափոխադրողի մասնագրի տրման կամ ավիափոխադրողի մասնագրի տրման մերժման (գործողության ժամկետի երկարացման, փոփոխություններ կատարելու) վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվանից երեսուն (30) աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հայտը Էկոնոմիկայի նախարարության կողմից մուտքագրվելուց հետո Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական ցուցանիշների և կանխատեսումների մասով 14 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1022-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ), որը ներառում է նաև գնահատումներ հետևյալի մասին.

1) սպառողներին առաջարկվող ծառայությունների համար գին-շահ հարաբերակցությունը,

2) ծրագրի ազդեցությունը մրցակցության վրա՝ այդ թվում հաշվի առնելով նոր շահագործողների մուտքը շուկա և շահագործողների դիվերսիֆիկացիան՝ օդային փոխադրումներ իրականացնողների միջև մրցակցությունը խթանելու նպատակով,

3) ծրագրի ազդեցությունը երթուղիների և տարածաշրջանային համակցումների ընդլայնման (նոր երթուղիների բացում, նոր/այլընտրանքային օդանավակայանների օգտագործում և համակցելիության բարելավում, և այլն) վրա՝ նոր երթուղիների, չվերթների հաճախականությունների ավելացման և/կամ չվերթների և համակցումների ժամերի բարելավման միջոցով.

4) օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրերի դրույթները և այլ պետությունների հետ բանակցությունների փոխըմբռնման հուշագրերը կամ արձանագրությունները,

5) շահագործման ցանկացած ազդեցությունն, ուղղակի կամ անուղղակի ձևով, Հայաստանի Հանրապետությունում օդային տրանսպորտի ոլորտում աշխատատեղերի ստեղծման վրա:

12. Հայտը և սույն Կարգի 8-րդ կետով ներկայացված փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո իրականացվում է Հայտի և Հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում:

13. Հայտի և ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատումից հետո Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից կազմվում է նախնական գնահատման ամփոփ եզրակացություն հայտավորված գործունեության իրականացման հնարավորության վերաբերյալ:

14. Սույն Կարգի 13-րդ կետում նշված ամփոփ եզրակացությունը կազմելուց հետո Հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկա ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակների մասին:

15. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար Հայտատուի մոտ իրականացվում են ուսումնասիրություններ:

16. Ավիափոխադրողի մասնագրի տրման գործընթացի ժամանակ Հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառույցների Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում Հայտատուն օդանավերը, գրասենյակային համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն` ուսումնասիրությունը ապահովելու նպատակով, կամ իր ցանկությամբ դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացը ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:

17. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան եզրակացությունը` Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 14 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Խորհուրդ:

 

III. ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

18. Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության և Գլխավոր վարչության կողմից ներկայացված եզրակացությունները մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն, որը նշված եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ Գլխավոր վարչության պետի հրամանով տալիս է համապատասխան ավիափոխադրողի մասնագիր (Ձև 2) կամ հայտը մերժվում է: Գլխավոր վարչության պետի հրամանի նախագծին կցվում են ամփոփ եզրակացությունը, Խորհրդի եզրակացությունը և ավիափոխադրողի մասնագիրը:

19. Ավիափոխադրողի մասնագիր ստանալու հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ ավիափոխադրողի մասնագրի թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:

20. Ավիափոխադրողի մասնագիրը տրվում է մինչև 2 տարի գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան ավիափոխադրողի մասնագիր կրողի օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի ավարտը:

21. Գլխավոր վարչության պետի հրամանը և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևաթղթով տրված ավիափոխադրողի մասնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է Հայտատուին:

22. Ավիափոխադրողի մասնագրի կորստի կամ վնասման դեպքում Գլխավոր վարչության կողմից նրան տրամադրվում է դրա կրկնօրինակը` այդ մասին Գլխավոր վարչությանը գրավոր դիմում ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ավիափոխադրողի մասնագրի կրկնօրինակի վերևի աջ մասում նշվում է «Կրկնօրինակ» բառը:

 

IV. ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՐ ԿՐՈՂԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

23. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ առևտրային փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով ավիափոխադրողի մասնագիր կրողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն` ուսումնասիրությունների միջոցով:

24. Օդանավ շահագործողի վկայականի կասեցման կամ դադարեցման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործման նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման կամ դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը:

25. Ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման առաջարկությունը կարող է ներկայացվել նաև հետևյալ դեպքերում, եթե.

1) ավիափոխադրողի մասնագիր կրողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է ավիափոխադրողի մասնագիր,

2) ավիափոխադրողի մասնագիր կրողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները,

3) ավիափոխադրողի մասնագիր կրողը Գլխավոր վարչության աշխատակիցներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո:

26. Ավիափոխադրողի մասնագրի գործունեությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

27. Ավիափոխադրողի մասնագրի գործունեությունը կարող է վերսկսվել Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով, երբ ավիափոխադրողի մասնագիր կրողը իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները: Նշված հրամանը համաձայնեցվում է Խորհրդի հետ՝ 24-րդ կետում նշված ընթացակարգով:

28. Ավիափոխադրողի մասնագրի գործողության դադարեցման առաջարկությունը կարող է ներկայացվել հետևյալ դեպքերում.

1) ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման ժամկետը լրանալու պահին ավիափոխադրողի մասնագիր կրողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները/պատճառները,

2) ավիափոխադրողի մասնագիր կրողը` իր ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային փոխադրումներ, կամ չթույլատրված այլ թռիչքներ,

3) լրացել է ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետը,

4) ավիափոխադրողի մասնագիր ստացած իրավաբանական անձը կամ մարմինը ցանկացած կերպ ավիափոխադրողի մասնագրի իրենց վկայականը փոխանցել/տվել է մեկ այլ անձի:

29. Ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման կամ դադարեցման մասին Գլխավոր վարչության պետի համապատասխան հրաման ընդունելուց հետո, տվյալ հրամանը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարությանը, որը հրամանը ստանալուց հետո, այն 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է օդանավ շահագործողին:

30. Ավիափոխադրողի մասնագրի գործողության դադարեցման դեպքում ավիափոխադրողի մասնագիր կրողը Գլխավոր վարչություն է հանձնում ավիափոխադրողի մասնագրի բնօրինակը:

31. Ավիափոխադրողի մասնագրի ժամկետի երկարացումը, դրա մեջ լրացումները և/կամ փոփոխությունները կատարվում են սույն կարգով սահմանված ավիափոխադրողի մասնագրի տրման ընթացակարգին համապատասխան:

32. Ավիափոխադրողի մասնագիր կրողների և ավիափոխադրողի մասնագրի տրման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ)

 

ԲԱԺԻՆ 1 ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Էկոնոմիկայի նախարարություն) նախատեսված շահագործման գործունեության օրվանից (գործողության ժամկետի ավարտից) առնվազն երեսուն (30) օր առաջ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլ. փոստ` gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:

2. Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն

ա) Իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը`
բ) Գտնվելու վայրը`
գ) ՀՎՀՀ`
դ) Կապի բոլոր միջոցների համարներն ու գտնվելու վայրերը`
ե) Հայտատուի ֆիրմային անվանումը (առկայության դեպքում)`
զ) Հայտատուի գործունեության իրականացման վայրը`
է) Հայտատուի շահագործման հիմնական գտնվելու վայրը`
ը) Հայտատուի փոստային հասցեն`
թ) Շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապվելու նպատակով կապի վերաբերյալ տեղեկությունները օդանավում գտնվող ինչ փաստաթղթ(եր)ում և որ մաս(եր)ում են ներկայացված`
ժ) Օդանավ շահագործողի վկայականի համարը,
ի) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից տրված եռանիշ կոդը`
լ) Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) երկնիշ կոդը (առկայության դեպքում`
3. Սույն կետի ժ), ի) և լ) ենթակետերում նշված տեղեկատվությունները լրացվում են միայն ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետի երկարացման կամ դրանում փոփոխություններ կատարելու դեպքում:

4. Ավիափոխադրողի մասնագիր կրողի կապի բոլոր միջոցները

ա) Հեռախոս (աշխատանքային ժամերին)`
բ) Հեռախոս (ոչ աշխատանքային ժամերին)`
գ) Հեռախոս (բջջային)`
դ) Ֆաքս`
ե) Էլ. փոստ`
զ) Ինտերնետային կայք (առկայության դեպքում)`

5. Շահագործումը սկսելու նախատեսված օրը

Նախատեսված շահագործման օրը պետք է լինի ոչ շուտ, քան Հայտի և սույն Կարգով նախատեսված Հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ներկայացման օրը`
(օր, ամիս, տարի)

ԲԱԺԻՆ 2 Ավիացիոն գործունեության նկարագրությունը

6. Սույն բաժնում պետք է արտացոլված լինի Հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես` շահագործման վայր(եր)ը (Գրանցման երկրի ներսում (Ա-ից Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-ից Բ), գրանցման երկրից դուրս (Բ-ից Բ)), փոխադրումների տեսակները (ուղևորային և/կամ բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավ(եր)ի տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Խնդրում ենք սույն բաժնում նշված «Նկարագրություն» դաշտերը լրացնել հակիրճ և բովանդակալից:

7. Ավիացիոն գործունեություն (ավիացիոն գործունեության տեսակները, շահագործման տիպերը և տեսակները

Նկարագրություն
ա) Շահագործման վայրերը`
բ) Ա-ից Ա շահագործումներ`
գ) Ա-ից Բ շահագործումներ`
դ) Բ-ից Բ շահագործումներ
ե) Փոխադրումների տեսակները`
զ) Ուղևորային`
է) Բեռնային`
ը) Փոստային`
թ) Համակցված (ուղևոր, բեռ, փոստ)`
ժ) Գործունեության տեսակները`
ի) Առևտրային`
լ) Աերոտաքսի`
խ) Ընդհանուր ավիացիա`
ծ) Շահագործման տեսակները`
կ) Կանոնավոր օդային հաղորդակցություն`
հ) Ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն`

8. Այլ նշումներ`

9. Շահագործման նախատեսված տարածաշրջաններ

ա) Խնդրում ենք տրամադրել հակիրճ նկարագրություն յուրաքանչյուր օդանավի համար շահագործման/երթուղիների տարածաշրջանների վերաբերյալ`
բ) Օդանավի տիպ`
գ) Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`
դ) Օդանավի տիպ`
ե) Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

10. Օդանավերի և շահագործման բազավորման մասին տեղեկատվություն

Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուր օդանավի և նրա բազավորման վերաբերյալ:

11. Օդանավերի մասին տեղեկատվություն

ա) Օդանավ արտադրող ընկերություն

բ)
Տիպ/Մոդել

գ) Գրանցման նիշ

դ) Տեսչական ստուգման համար պատրաստ է (ամսաթիվ)

ե) ԹՊ վկայական պահանջվում է
(այո, ոչ)

12. Շահագործման բազա

Նախատեսված շահագործման բազա

ԲԱԺԻՆ 3 Ստորագրում

Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները ճիշտ են և որ Գլխավոր վարչությունը կտեղեկացվի բերված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Խնդրում եմ`
ա) տրամադրել ավիափոխադրողի մասնագիր`
բ) երկարացնել ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետը`
գ) ավիափոխադրողի մասնագրում կատարել համապատասխան փոփոխություններ`
համաձայն ներկայացված տեղեկատվության:
Ստորագրություն` ________________________________
Անուն, Ազգանուն`
Պաշտոն`
Ամսաթիվ`

 

Ներմուծեք նկարագրությունը_7225