ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 216-Ա
ԴԵՂՈՐԱՅՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կազմակերպված դեղորայքի գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև N ՇՀԱՊՁԲ-11/4-7–ԱՆ ծածկագրով, 913612740 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|