Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 364-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.02.01/3(416).1 Հոդ.40.4
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.12.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
23.12.2011
Дата вступления в силу
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 364-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմիններին կամ անձանց տրամադրելու գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի ««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 135-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում (այսուհետ` Կանոնակարգ 12) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 12-ը լրացնել 4.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են կանոնակարգով համապատասխան գործընթացի համար սահմանված փաստաթղթերը հերթական դասավորությամբ:»:

2) Կանոնակարգ 12-ի 5-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

բ. 6-րդ ենթակետը «(ՀՎՀՀ)» բառից հետո լրացնել «պատճենը» բառով:

3) Կանոնակարգ 12-ի 9-րդ կետը «լիցենզիայի ներդիր (հավելված 6)» բառերից հետո լրացնել «, որը հանդիսանում է լիցենզիայի անբաժանելի մասը» բառերով:

4) Կանոնակարգ 12-ի գլուխ 4-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ»:»

 

5) Կանոնակարգ 12-ի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի փոփոխության դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման նպատակով դիմում ներկայացնել Կենտրոնական բանկ, դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) Լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման հայտ (հավելված 9),

2) Աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

3) Տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 3),

4) Պետական տուրքի վճարման անդորրագիրը,

5) Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,

6) Աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի պատճենը:»:

6) Կանոնակարգ 12-ի 26-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Լիցենզիայի վերաձևակերպված ներդիրի տրամադրումը կամ տրամադրման մերժումը կատարվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից:»:

7) Կանոնակարգ 12-ը լրացնել 32.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«32.1. Որակավորման վկայական ունեցող և որևէ արժութային բրոքեր-դիլերի լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի փոփոխության դեպքում անձը պետք է 15-օրյա ժամկետում դիմի Կենտրոնական բանկ` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու համար:»:

8) Կանոնակարգ 12-ը լրացնել 32.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«32.2. Արժութային բրոքեր-դիլերի լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի փոփոխության դեպքում արժութային բրոքեր-դիլերը սույն կանոնակարգի 32.1 կետով սահմանված ժամկետում դիմում է Կենտրոնական բանկ լիցենզիայի ներդիրում համապատասխան փոփոխություն կատարելու և ներդիրը վերաձևակերպելու համար` դիմումին կից ներկայացնելով ներդիրի բնօրինակը, լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, աշխատակցի (աշխատակիցների) հին և նոր անձնագրերի պատճենները:»:

9) Կանոնակարգ 12-ը լրացնել 37.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«37.1. Արժութային դիլեր-բրոքերի կողմից մեկ տարի անընդմեջ գործունեություն չիրականացնելու դեպքում, Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում արժութային դիլեր-բրոքերին տրամադրած լիցենզիան:»:

10) Կանոնակարգ 12-ի 44-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել:

11) Կանոնակարգ 12-ի Հավելված 11-ը ուժը կորցրած ճանաչել։

12) Կանոնակարգ 12-ի Հավելված 1-ից և 4-ից հանել «Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը).

1. _________________

2. _________________

3. _________________ » տողերը:

13) Կանոնակարգ 12-ի Հավելված 1-ը «Գործունեության վայրը» տողից հետո լրացնել «Պետական գրանցման համարը___________________________» տողով:

14) Կանոնակարգ 12-ի Հավելված 2-ի 1-ին կետի 1.4. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «

1.4. Գրանցման ամսաթիվը_______________վայրը______________համարը____________ 
   օր/ամիս/տարի

 »:

 

15) Կանոնակարգ 12-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

16) Կանոնակարգ 12-ը լրացնել Հավելված 13-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 364-Ն որոշմամբ

 

Հավելված 9

««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության

լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12»-ը հավելվածի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

 պարոն ————————————

 

Խնդրում եմ վերաձևակերպել լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` կապված

 

———————————————————————————————— - ին ներդիրում ընդգրկելու

 (աշխատակցի անունը, ազգանունը)

 

———————————————————————————————— - ին ներդիրից հանելու հետ:

 (աշխատակցի անունը, ազգանունը)

 

—————————————————————————————————

 (արժութային դիլեր-բրոքերի անվանումը)

 

—————————————————————————————————

 (լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը)

 

—————————————————————————————————————————

 (անուն, ազգանուն և ստորագրություն)

 

Կ. Տ.

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 364-Ն որոշմամբ

 

Հավելված 13

««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության

լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12»-ը հավելվածի

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

N

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

2.

1.

 

2.

 

3.

 

 

_____________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան