Գլխավոր տեղեկություն
Номер
N 1299-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
30.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1299-Ա

 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ֆրանսիայի Հանրապետության համագործակցության հարցերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 20-22-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «24. Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի գծով տնտեսագիտական դասակարգման 4638 «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան