ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2005 թվականի N 941-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
Հաստատել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Ավագյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Հ. Հակոբյան |
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Աղաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ա. Աշոտյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Մ. Զաքարյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Լ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ս. Մկրտչյան |
- Երևանի N 1 բազային բժշկական ուսումնարանի տնօրեն |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Երիցյան |
- ՀՀ Նախագահի խորհրդական |
Մ. Մուրադյան |
- «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր |
Վ. Այվազյան |
- Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոնի տնօրեն |
Կ. Բարոյան |
- ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ |
Ա. Ազնաուրյան |
- ԵՊԲՀ-ի բջջաբանության և սահմանաբանության ամբիոնի վարիչ |
Տ. Մելիքյան |
- ԵՊԲՀ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ |
Ջ. Գևորգյան |
- ԵՊԲՀ-ի ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր |
Մ. Ակոպովա |
- ԵՊԲՀ-ի արտասահմանցի ուսանողների ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Աբրահամյան |
- ԵՊԲՀ-ի մանկաբարձության (պերինատալոգիայի), գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության ամբիոնի վարիչ |
Գ. Ադամյան |
- ԵՊԲՀ-ի ուսումնական մասի վարիչ |
Մ. Միրիջանյան |
- ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան |
Դ. Մխիթարյան |
- ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ |
Ա. Շաքարյան |
- ԵՊԲՀ-ի ակնաբուժական կլինիկայի ղեկավար |
Վ. Շեկոյան |
- ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Գ. Պողոսյան |
- ԵՊԲՀ-ի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Ա. Հարությունյան |
- ԵՊԲՀ-ի բուժական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Գ. Զախարյան |
- ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի |
Հ. Հակոբյան |
- ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի |
Ա. Ավագյան |
- ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատոր |
Ա. Հարությունյան |
- ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի |
Ա. Ղարիբյան |
- ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի |
Ս. Սմբաթյան |
- ԵՊԲՀ-ի դեղագործական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի |
Կ. Դիլբարյան |
- ԵՊԲՀ-ի դեղագործության ամբիոնի ասպիրանտ |
Լ. Հարությունյան |
- ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի |
(Հավելվածը փոփ. 03.02.07 N 83-Ա)