Գլխավոր տեղեկություն
Номер
N 1815-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2011
Дата вступления в силу
24.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1815-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/13 միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթողներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/13 չափաբաժին 1 Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր կմ0+000-կմ22+900 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Մոստովիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ա.Ա.Բ Պրոյեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 1,606,974,000 դրամ պայմանագրային գումարով և CW-ICB-AF2-2011/13 չափաբաժին 2 Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր կմ 22+900 – կմ32+520 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Արգիշտի-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ախուրյանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը` 856,999,999 դրամ պայմանագրային գումարով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան