Գլխավոր տեղեկություն
Номер
N 69-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2003
Дата вступления в силу
22.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 21 փետրվարի 2003 թվականի N 69-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 488 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Լ. Յոլյանի, Հ. Ստեփանյանի և Ա. Բիշարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Ս. Հայրապետյանին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Վ. Վարդանյանին (հանձնաժողովի քարտուղար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան