Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-321-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2012.03.28/4(35) Հոդ.324.4
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.03.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
19.03.2012
Дата вступления в силу
08.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 Վավերացնել 1970 թվականի մարտի 18-ին Հաագայում ստորագրված «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիան (կից վերապահումով և հայտարարությունով)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1006 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ս. Նիկոյան

 

19 մարտի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումը.

 

‑Հայաստանի Հանրապետությունը լիովին բացառում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության կիրառումը։

 

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է`

 

- Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ մյուս Պայմանավորվող պետության հայցող մարմնի դատական անձնակազմի անդամները ներկա կլինեն Հարցման գրությունը կատարելու ընթացքին միայն Հայաստանի Հանրապետության նշանակած իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ։

- Կոնվենցիայի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն՝ դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսար նշանակված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է վերցնել կամավոր վկայություն միայն իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ և նրա սահմանած պայմաններով։

- Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսարը, որը լիազորված է վկայություն վերցնել 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն, կարող է դիմել անհրաժեշտ աջակցության համար Հայաստանի Հանրապետության նշանակած իրավասու մարմին` հարկադիր կարգով վկայություն վերցնելու համար։

- Կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը չի կատարի մինչդատական փաստաթղթերի տրամադրման նպատակով ուղարկված Հարցման նամակները, ինչպես դա ընդունված է Ընդհանուր իրավունքի երկրներում։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան