Գլխավոր տեղեկություն
Номер
N 1846-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.01.16/2(415) Հոդ.1739.35
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2011
Дата вступления в силу
29.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1846-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկի «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուսակի «Գլխավոր վարչության պետի տեղակալ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակը լրացնել «ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական» և «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի տեղակալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26
Երևան