Գլխավոր տեղեկություն
Номер
N 1295-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2011-17.01.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
30.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1295-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի հունվարի 10-18-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելություն՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցովուղղ.:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1295-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 թվականի հունվարի 10-18-ը Ղազախստանի Հանրապետություն մեկնող դիտորդական առաքելության ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

Հ. Ղազարյան -  ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու
Ռ. Սաֆրաստյան -  Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Աղամալյան - Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ
Ա. Ազնաուրյան -  ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության խորհրդական
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական
Ս. Բեջանյան -  ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական
Տ. Օհանյան -  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ
Վ. Պապիկյան - «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Տ. Հովհաննիսյան - «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Զ. Թաթուլյան -  «Բարեփոխում և արդիականացում» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հ. Մարտիրոսյան -  «Երիտասարդ գվարդիա» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան -  «Անկախության կրողները» իրավապաշտպան» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - «Երիտասարդ դեմոկրատների միություն» ՀԿ, ծրագրի համակարգող (համաձայնությամբ)
Լ. Ամիրբեկյան -  «Խաղաղության կորպուս» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1295-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ

Գործունեության/տեղափոխման ծախսերը

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)

 

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների

խորհրդակցության վայր և հետ)

 

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

 

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

 

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

30

 

 

15

 

315

 

10

 

205

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո

575 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

 

Բնակություն (9 գիշեր * առավելագույնը 110 եվրո/գիշեր)

 

Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 9 օր)

 

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր * 4

գիշեր, դիտորդի կողմից)

 

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր * 4 գիշեր,

դիտորդի կողմից)

150

 

75

 

150

 

15

 

990

 

 450

 

 

 

140

 

 

140

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից

2110 եվրո

Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար

2685 եվրո

1. Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 2685 եվրո, որից`

1) յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2110 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Աստանա մեկնելուց առաջ.

2) յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 575 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

2. Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս

Երևան-Մոսկվա-Աստանա-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը

 400,000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան