Գլխավոր տեղեկություն
Номер
N 2122-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.01.2012-02.12.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ.1584
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2005
Дата вступления в силу
07.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.12.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2122-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 10
Երևան

Հավելված 
ՀՀ  կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 24-ի N 2122-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ


 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը:

2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմեր ներմուծող և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիազորված մարմնի կողմից հաշվառվում են հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական աշխատանքների, սորտափորձարկումների և անձնական կարիքների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի վրա:

4. Անձնական կարիքների համար մշակաբույսերի սերմեր կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծվել և Հայաստանի Հանրապետությունից արտահանվել`  գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակներին համապատասխան։


II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ


5. (կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1876-Ն)

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են դրոշմված (կնքված) և պիտակավորված փաթեթներով (տարաներով) սերմերը:

7. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մշակաբույսերի սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրված հետևյալ փաստաթղթերով`

ա) մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելության և որակական ցուցանիշների հավաստագրեր,

բ) ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:

8. Մշակաբույսերի սերմերի խմբաքանակը ներմուծման սահմանակետում ենթարկվում է բուսասանիտարական ստուգման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԴՐԱ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ


9. Վերջնական նշանակման վայր հասնելուց հետո մշակաբույսերի սերմերի խմբաքանակն անմիջապես բեռնաթափվում է և բաժանվում առանձին մշակաբույսերի սերմերի խմբաքանակների, ստուգվում է դրանց առանձին փաթեթների պիտակների վրա նշված հերթական համարի համապատասխանությունը հավաստագրում (կամ հավաստագրերում) նշված հերթական համարներին:

10. Փոխադրման ընթացքում վնասված, ոչ ճիշտ պիտակավորված, չկնքված փաթեթներն առանձնացվում են։ Դրանցում պարունակվող մշակաբույսերի սերմերը Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայահանման ենթակա չեն:

11. Հայաստանի Հանրապետություն ներկրված մշակաբույսերի սերմերի խմբաքանակից վերցվում է նմուշ` լաբորատոր փորձաքննության և ստուգիչ տեղամասերում ցանքի նպատակով:

12. Մշակաբույսերի սերմերի խմբաքանակից նմուշառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ


13. Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաստագրված մշակաբույսերի սերմերի խմբաքանակները:

14. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է հետևյալ փաստաթղթերով`

ա) մշակաբույսերի սերմերի հավաստագիր,

բ) բուսասանիտարական հավաստագիր:

15. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիր տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 29.12.11 N 1876-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան