Գլխավոր տեղեկություն
Номер
N 1802-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.04.2012-17.05.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.23/70(873).1 Հոդ.1697.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2011
Дата вступления в силу
24.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1802-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «սուբսիդիաներ ոչ ֆինանսական ոչ պետական կազմակերպություններին» հոդվածով):

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով տրամադրել «Կոտայքի Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով:

(3.1 կետը լրաց. 29.12.11 N 1877-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 22
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում, նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 1 մլրդ դրամ է հատկացնում մատակարարին՝ 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4% ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար:

(2-րդ կետը փոփ. 22.03.12 N 352-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մարզերում պարարտանյութի վաճառքն իրականացնելու համար հիմք ընդունել մարզպետների կողմից ներկայացված հայտը` համաձայն աղյուսակի:

(3-րդ կետը փոփ. 02.02.12 N 88-Ն)

3.1. Աղյուսակով հաստատված պարարտանյութը Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում մարզպետը 5-օրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ:

3.2. Չիրացված պարարտանյութի խմբաքանակի` ըստ մարզերի վերաբաշխման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3.3. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները և հավաքագրված գումարները տրամադրվում են «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակների մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

(3.3 կետը լրաց. 02.02.12 N 88-Ն)

4. Հայաստանի Հանրապետության համայնքներում պարարտանյութի վաճառքն իրականացնել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի՝ հիմք ընդունելով համայնքներում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը:

4.1. (4.1 կետն ուժը կորցրել է 02.02.12 N 88-Ն)

4.2. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց կողմից հաստատված ցանկերը մատակարարին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում մինչև 2012 թվականի հունվարի 10-ը:

4.3. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում մարզպետի կողմից հաստատվում է չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին ներկայացնելու համար:

5. Մատակարարը պարտավոր է՝

 5.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծել 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» 34,4% ազոտի պարունակությամբ (այսուհետ` պարարտանյութ):

5.2. Պարարտանյութի վաճառքն իրականացնել 1 կիլոգրամը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով 1 պարկը 6000 դրամ):

5.3. Պարարտանյութը համայնքներում վաճառել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի:

5.4. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնել համապատասխան մարզպետարան չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար:

5.5. Պարարտանյութի վաճառքն իրականացնելիս լրացնել, վավերացնել և համայնքների ղեկավարների կողմից վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններ ներկայացնել տեղեկատվություն պարարտանյութ ձեռք բերած տնտեսավարողների մասին` համաձայն N 1 ձևի:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 25000 տոննա պարարտանյութի վաճառքը ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

(5.6 կետը փոփ. 22.03.12 N 352-Ն)

5.5.1. տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և մատակարարի կողմից հաստատված, համայնքների ղեկավարների կողմից ստորագրված,

5.5.2. հաշվետվություն ծրագրի կատարման մասին:

(Հավելվածը փոփ., լրաց. 02.02.12 N 88-Ն, փոփ. 22.03.12 N 352-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

 համայնքի ղեկավար

ՀՀ …………………….....… մարզի ………………..…..….. համայնքում

ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով

պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութ գնած շահառուների ցանկ

……………………….

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձնագրի տվյալները

Գնված պարարտանյութի քանակը

Ստորագրությունը

         
         
         

Ընդամենը

     

Մատակարար կազմակերպության անվանումը

 ……………………….……….

 

 (ստորագրությունը)

 

 Ձև N 2

 

Հաստատում եմ

մարզպետ

……………..……………

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ……………......… մարզի համայնքներին նախատեսված, փաստացի վաճառված ազոտական պարարտանյութի քանակության ԵՎ շահառուների մասին 2012թ. ……....……..-ի դրությամբ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը

Համայնքին նախատեսված քանակությունը

Համայնքում փաստացի վաճառված քանակությունը

Պարարտանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Մատակարար կազմակերպության անվանումը

 ……………………….……….

 

 (ստորագրությունը)

 

 Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութի քանակությունը

 

Մարզի

անվանումը

Պարարտանյութի

հատկացվող քանակությունը

(տոննա)

Արագածոտն

2450,0

Արարատ

4200,0

Արմավիր

4500,0

Գեղարքունիք

3500,0

Լոռի

2000,0

Տավուշ

350,0

Շիրակ

3500,0

Կոտայք

1500,0

Սյունիք

2500,0

Վայոց ձոր

500,0

Ընդամենը

25000,0

(Աղյուսակը խմբ. 02.02.12 N 88-Ն)

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

  (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները՝ փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 -

     

այդ թվում`

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 (1,000,000.0)

     

այդ թվում`

 
 

07

 

Պետական պարտքի գծով գործառնություններ

 (1,000,000.0)

     

այդ թվում`

 
   

01

Պետական պարտքի գծով գործառնություններ

 (1,000,000.0)

     

01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)

 (1,000,000.0)

     

ՀՀ ֆինանսների նախարարություն

 (1,000,000.0)

     

 այդ թվում`

 
     

Ներքին տոկոսավճարներ

 (1,000,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

 1,000,000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

 1,000,000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 1,000,000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 1,000,000.0

     

ՀՀ կառավարություն

 1,000,000.0

     

 այդ թվում`

 
     

Պահուստային միջոցներ

 1,000,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան