Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2012-02.01.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.05.17/12(160) Հոդ.146
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
14.04.2004
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
14.04.2004
Дата вступления в силу
27.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004104


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 ապրիլի 2004 թ.
ք. Երևան

N 41-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան» (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի մասին» N 6 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ

Ռ. Նազարյան


 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշման


Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Սույն մեթոդիկան սահմանում է էլեկտրամատակարարող ընկերության (այսուհետև` մատակարար) կողմից սպառողի էլեկտրակայանքներով այլ սպառողներին (ենթասպառողներ կամ մատակարարի այլ ցանցեր) սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարների ամսական չափի (այսուհետև` ծառայության վճարի չափ) հաշվարկման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Մատակարարի կողմից հատուցման ենթակա են սպառողի կատարած այն լրացուցիչ ծախսերը, որոնք առաջանում են այլ սպառողների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով տվյալ սպառողի սեփականությունը հանդիսացող կամ տնօրինության տակ գտնվող էլեկտրակայանքների շահագործման ընթացքում:

Մատակարարի կողմից սպառողին փոխհատուցում չի տրվում և սույն մեթոդիկայի 2.1 կետի համաձայն հաշվարկվող C գումարն ընդունվում է հավասար զրոյի, եթե մատակարարը նախորդ ամսվա ընթացքում դիմել է սպառողին` ենթասպառողի էլեկտրամատակարարման դադարեցման համար:

(1.1 կետը խմբ. 16.11.11 N 539-Ն)

1.2 Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկված ծառայության վճարի չափին անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ այլ սպառողների էլեկտրամատակարարման դադարեցման համար:

 

2. ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

2.1 Այլ սպառողներին սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

C=A+K (1)

 

որտեղ`

C

ծառայության վճարի չափն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
A այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողի էլեկտրակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի մեծությունն է (դրամ/ամիս),
K այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող ամսական գումարն է (դրամ/ամիս):

2.2 Այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողի էլեկտրակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

A = a1 x (n1+n2/2)+a2 x (n3+n4/2)+Wենթ x (a3+a4+a5+a6+a7)

(2)

 

որտեղ`
a1 1 բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, սպառողին փոխհատուցվող ծառայության վճարի չափն է (6547 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
n1 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների գումարային քանակն է,
n2 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում սպառողի և այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների ընդհանուր քանակն է,
a2 1 միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, սպառողին փոխհատուցվող ծառայության վճարի ամսական չափն է (355 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
n3 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի քանակն է,
n4 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում սպառողի և այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման կետերի քանակն է,
Wենթ սպառողի կողմից այլ սպառողներին հաղորդված ամսական էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է այլ սպառողների առևտրային հաշվառքի սարքերով,
a3 110 կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (0,657 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a4 35 կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (1,177 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a5 6(10) կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (1,323 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a6 սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարի չափն է (0,634 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a7 սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարի չափն է (1,125 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի):

(2.2 կետը փոփ. 16.11.11 N 539-Ն)

2.3 Սպառողի կողմից այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն մեթոդիկայի 2.2 կետով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.

 

N 1 աղյուսակ

դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)

 

Սպառողի
սպառման համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծություն

Սպառողի էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծություն

6(10) կՎ

73 656

13 640

35 կՎ

294 624

23 188

110 կՎ

589 248

24 552

(2.3 կետը խմբ. 16.11.11 N 539-Ն)

2.4 Այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը (K) հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակության մեջ: Այն որոշվում է հետևյալ բանաձևով.


K = Wենթ x T x (a8+a9)/(100-a8-a9) (3)

 

որտեղ`
T սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a8 կորուստներն են տրանսֆորմատորներում (%), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե սպառողը հանդիսանում է 6(10) կՎ ուղիղ բջջով սնվող, կամ սնվում է 35 կՎ և բարձր լարումով,
a9 կորուստներն են գծերում (%), որոնք ընդունվում են հավասար 1-ի, երբ ենթասպառողը սնվում է 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, երբ ենթասպառողը սնվում է 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից:

(2.4 կետը փոփ. 16.11.11 N 539-Ն)

2.5 (2.5 կետն ուժը կորցրել է 16.11.11 N 539-Ն)

(Հավելվածը խմբ., փոփ. 16.11.11 N 539-Ն)