Գլխավոր տեղեկություն
Номер
N 231-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.242
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.2012
Дата вступления в силу
20.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԱՊԱՐԱՆԻ ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՊԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Ապարան քաղաքի Գայի 19 հասցեում գտնվող` 2004.13 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 7358.71 հազ. դրամ սկզբնական արժեքով ուսումնական մասնաշենքը, 264.93 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 1314.066 հազ. դրամ սկզբնական արժեքով մարզադահլիճը, 230.22 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 383.682 հազ. դրամ սկզբնական արժեքով ճաշարանը, 21.08 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահակատունը, 10.48 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 2720.0 հազ. դրամ սկզբնական արժեքով էլեկտրաենթակայանն ու պետական սեփականություն հանդիսացող` 2.236 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման (2009 թվականի մայիսի 4) N 2507944 վկայական) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի N 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Ապարան քաղաքի ուսումնական համալիրի (Մ. Բաղրամյան 2-րդ փակուղու 1) ձախ կողմում գտնվող` 1206.66 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 7104.75 հազ. դրամ սկզբնական արժեքով 2-րդ մասնաշենքն ու դրան հարակից 4500 քառ. մետր մակերեսով հողատարածքը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային օգտագործման համար:

 3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 4. Սահմանել, որ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածի ավագ և հիմնական դպրոցների ցանկի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դպրոցների ցանկի 51-րդ կետը «Ապարանի» բառից հետո լրացնել «ֆիզիկամաթեմատիկական» բառով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել`

 1) փոխանցման ակտով նախատեսված` սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

 2) «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` այն իրականացնելով «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

 3) սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենք-շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`

1) «Ապարանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.

 2) «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողների հետագա ուսումնառությունը:

 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 5

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան