Գլխավոր տեղեկություն
Номер
N 1824-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.20
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2011
Дата вступления в силу
29.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1824-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի կարգավիճակը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 738-Ն որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի գործունեության կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ և 12.5-րդ կետերով.

«12.1. Ներկայացուցիչն ունի տեղակալ, որի նկատմամբ տարածվում են սույն կարգի 7-9-րդ և 11-րդ կետերը, ինչպես նաև 12-րդ կետի 1-3-րդ ենթակետերի պահանջները:

12.2. Ռուսաստանի Դաշնությունում ներկայացուցչի տեղակալի գործունեության տարածաշրջանը որոշում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ:

12.3. Ներկայացուցչի տեղակալը Ռուսաստանի Դաշնության համապատասխան տարածաշրջանում, ոստիկանության շահերը ներկայացնելիս, իրականացնում է սույն կարգով ներկայացուցչի համար սահմանված խնդիրներն ու գործառույթները:

12.4. Ներկայացուցչի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներկայացուցչի պարտականությունները կատարում է ներկայացուցչի տեղակալը:

12.5. Ներկայացուցչի տեղակալն իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացուցչին է ներկայացնում հաշվետվություն, որն արտացոլվում է ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին ներկայացվող հաշվետվություններում:».

2) կարգի 13-րդ կետը «Ներկայացուցչի» բառից հետո լրացնել «և ներկայացուցչի տեղակալի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
Երևան