«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 փետրվարի 2012 թ. |
թիվ 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգը դարձնել առավել արդյունավետ և իրականացնել այն միասնական ձևով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Թեկնածուները (բացառությամբ խորհրդի նախագահի և խորհրդի անդամի թեկնածուների) քննությանը մասնակցելու համար կարող են հերթագրվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով:
1) Քննություններ անցկացնելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
2) Հերթագրվելու համար թեկնածուները հայտնում են հետևյալ տեղեկությունները.
1) անուն, ազգանուն,
2) որակավորման տեսակ,
3) քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),
4) հեռախոսահամար,
5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
6) էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) հասցեն:
3) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում Տեստավորման ծառայության աշխատակիցը Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է թեկնածուին քննության անցկացման հնարավոր այլ օրվա և (կամ) ժամի մասին:
4) Թեկնածուները քննությանը կարող են մասնակցել՝ քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|