Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 273-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.01/27(410).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.10.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.10.2011
Дата вступления в силу
29.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

 25 հոկտեմբերի 2011 թվականի

 թիվ 273-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Մ. Խորենացու փողոց, 6 շենքի թիվ 1 և 15 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. հոկտեմբերի 28
Երևան