Գլխավոր տեղեկություն
Номер
N 1239-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2011 թվականի N 1239-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող լրացուցիչ 14.6 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 դեկտեմբերի 21-ի N 1239-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Արամյան

 - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
   (հայկական պատվիրակության ղեկավար)
 

Հ. Դավթյան

 - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
 

Հ. Գասպարյան

 - ՀՀ ֆինանսների նախարարության
   աշխատակազմի արտաքին աղբյուրներից
   ստացվող նպատակային վարկային և
   դրամաշնորհային միջոցների ֆինանսական
   ծրագրավորման վարչության պետ
 

Ա. Մարության

 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
   պետական պարտքի կառավարման վարչության
   արտաքին պետական պարտքի կառավարման բաժնի
   պետ-վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան