Գլխավոր տեղեկություն
Номер
N 1389-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (27.03.2014-12.11.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.03.17/5(484).1 Հոդ.87.5
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
13.12.2013
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
13.12.2013
Дата вступления в силу
27.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2013 թ.     N 15-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

 

13 դեկտեմբերի 2013 թ.    N 1389-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման

նախարար

 

Ա. Գևորգյան

ՀՀ կրթության և գիտության

նախարար

 

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 15-Ն

և ՀՀ  կրթության և գիտության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 1389-Ն

համատեղ հրամանով

 

Վարչական Հսկողության Հարցաշար

Կրթության բնագավառ

 

1. Գործառույթը`

1) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

2) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

3) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.

4) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը։

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 54 արձանագրային որոշում», «ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 10 արձանագրային որոշում, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ. 416-Ն հրաման:

 

Դրույթների անվանումը

Պահպան-ված է

Թերի է պահպանված

Պահպան-ված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություն-ներ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Հաշվառում - Տվյալ տարածքում բնակության վայրի մասին տեղեկանքների և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տվյալների հավաքագրում /ծննդյան վկայական, անձնագիր/

           

Ընդգրկում - Հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրի հիման

վրա հրամանագրված երեխաների ֆինանսավորում

           

Ծրագրերի մշակում և իրականացում - համայնքի իրավիճակի վերլուծություն, կարիքների ճշգրտում, համայնքի համախմբում, ծրագրի առաջարկի մշակում և ներկայացում, ծրագրի առաջարկում նախատեսված ներդրումների ապահովում

           

Նախադպրոցական հաստատության ղեկավար աշխատողների ընտրու-թյունը, նշանակումը և պաշտոնից ազատումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան