Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 304-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.9
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.11.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
24.11.2011
Дата вступления в силу
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011520

 

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

 

 22 նոյեմբերի 2011 թ.

 թիվ 304-Ն

 

ո ր ո շ ու մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՄԵՆԱՄԱՐՏԻ ԱՐՎԵՍՏԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ «ՁՅՈՒԴՈ» ԵՎ «ՈՒՇՈՒ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Ուշու» և «Ձյուդո» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. նոյեմբերի 24
Երևան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի նոյեմբերի 22-ի
թիվ 304-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. «Ձյուդո» հուշադրամի նկարագրությունը.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ձյուդո» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից վերև և ներքև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC ՕF ARMENIA 1000 DRAM»: Դիմերեսին եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են չորս մարզիկներ, որոնք կատարում են ձյուդո մարզաձևին հատուկ հնարքներ: Դարձերեսի աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է «ՁՅՈՒԴՈ» և «JUDՕ»:

 

Հուշադրամը հատվել է «International Coin House» (Շվեյցարիա) ընկերության կողմից:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  1000 դրամ
Մետաղը և հարգը  արծաթ, 9250  
Քաշը  28,28 գ
Տրամագիծը  38,61 մմ
Որակը  պրուֆ
Դրամաշուրթը  ատամնավոր
Տպաքանակը  մինչև 5000 հատ

 

1.1 «Ձյուդո» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_1536

 

2. «Ուշու» հուշադրամի նկարագրությունը.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ուշու» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC ՕF ARMENIA 1000 DRAM»: Դիմերեսին եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք ցուցադրում են ուշու մարզաձևին հատուկ շարժումներ: Դարձերեսի աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է «ՈՒՇՈՒ» և «WUSHU»:

 

Հուշադրամը հատվել է «International Coin House» (Շվեյցարիա) ընկերության կողմից:

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը  1000 դրամ
Մետաղը և հարգը  արծաթ, 9250 
Քաշը  28,28 գ
Տրամագիծը  38,61 մմ
Որակը  պրուֆ
Դրամաշուրթը  ատամնավոր
Տպաքանակը  մինչև 5000 հատ

 

2.1 «Ուշու» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_1538