«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011519
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
22 նոյեմբերի 2011 թ. |
թիվ 301-Ն |
ո ր ո շ ու մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՒՌ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի դեկտեմբերի 28-ից շրջանառության մեջ դնել «Նուռ» ոսկե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Հավելված |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Նուռ» հուշադրամի նկարագրությունը.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 500 դրամ անվանական արժեքով «Նուռ» ոսկե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ: Դիմերեսի վերևի և ներքևի կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC ՕF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով «ՆՈՒՌ» և «PUNICA GRANATUM» գրառումներն են: Դարձերեսի եզրագծով տեղադրված են զարդանախշեր:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 500 դրամ |
Մետաղը և հարգը | ոսկի, 999,90 |
Քաշը | 1,24 գ |
Չափը | 13,92 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 5000 հատ |
1.1 «Նուռ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|