Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 289-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.5
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.10.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
31.10.2011
Дата вступления в силу
29.12.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011510

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

 

 25 հոկտեմբերի 2011 թ.

 թիվ 289-Ն

 

ո ր ո շ ու մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը» հաստատելու մասին» թիվ 339-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկում» (այսուհետ` Ցանկ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ՝ համաձայն Հավելված 1-ի,»:

2) Ցանկի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների գույքագրման արդյունքները,»:

3) Ցանկի 1-ին կետը լրացնել 12-րդ և 13-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«12) այլ էական տեղեկատվություն, որը կարտացոլի լուծարման առանձնահատկությունները,

13) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` բանկի ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:»:

4) Ցանկի 2-րդ կետի առաջին պարբերությունը, 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո անմիջապես բանկը ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) լուծարման թույլտվություն ստանալու հայտ՝ համաձայն Հավելված 2-ի,

2) բանկի լուծարման մասին ընդհանուր ժողովի որոշումը և ժողովի արձանագրությունը,»:

5) Ցանկի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սույն ցանկի 1-ին կետով սահմանված տեղեկություններում տեղի ունեցած փոփոխությունները: Ընդ որում` սույն ցանկի 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված որևէ հաշվետվությունում փոփոխության դեպքում ներկայացվում է տվյալ հաշվետվությունը` առանց անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության,»:

6) Ցանկի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) տեղեկություններ բանկի ինքնալուծարման նախնական համաձայնությունից մինչև լուծարման թույլտվություն ընկած ժամանակահատվածում պարտատերերի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ` համաձայն Հավելված 3-ի: Ընդ որում` հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ինքնալուծարման նախնական համաձայնության տրամադրման մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելու օրը, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օր է համարվում բանկի ընդհանուր ժողովի կողմից լուծարման մասին որոշման ուժի մեջ մտնելու օրը: Պարտատերերի պահանջների բավարարման հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը,»:

7) Ցանկի 2-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:»:

9) Ցանկը լրացնել 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«3. Սույն ցանկով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն բանկի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»։

10) Ցանկը լրացնել Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. հոկտեմբերի 31
Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 289-Ն որոշմամբ

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի

 լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»

 

ՀԱՅՏ

 

(Ինքնալուծարման նախնական համաձայնության ստանալու)

Հարգելի --------------------

 

---------------------------------------------------------------------------------------------------------

Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` Ձեզ ենք ներկայացնում ինքնալուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտը, կից փաստաթղթերը և տեղեկությունները:

 

Կից՝------- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Դիմումը ներկայացնող անձ՝

(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________

 «____» ______________________ 20—թ.

 

 

Հավելված 2

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 289-Ն որոշմամբ

 

Հավելված 2

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի

 լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»

 

ՀԱՅՏ

 

ինքնալուծարման թույլտվություն ստանալու

Հարգելի --------------------

-----------------------------------------------------------------------------------------------------

(Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

 

Համաձայն Ընդհանուր ժողովի --/--/20—թվականի թիվ – որոշման դիմում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար:

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` կից ներկայացնում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:

Կից՝------- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

 

Դիմումը ներկայացնող անձ՝

(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)

_______________________________________________________________

 «____ » _____________________ 20—թ.

 

 

Հավելված 3

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 289-Ն որոշմամբ

ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բանկի անվանումը

_______________________

Ամսաթիվը

_____________________ թ-ից

մինչև

______________________ թ.

 

Պահանջների բավարարման
հերթականությունը

Պարտատերերի անունները, ազգանունները
/անվանումներն ըստ պահանջների բավարարման հերթականության

Հաշվեկշռային հաշվի համարը

Պարտքի չափը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ

Պարտքի մարման
ամսաթիվը

Հաշվետու ժամանաշրջանում
մարված պարտքը, որից

Հաշվետու ժամանակա-հատվածում ներված պարտքը

Պարտքի չափը
հաշվետու ժամանակաշրջանի վերջի օրվա դրությամբ

Դրամական միջոցների
հաշվին

Հաշվանցման միջոցով

Գրավի իրացման
հաշվին

1

2

3

4

5

6

7

9

10

11

1-ին հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 1-ին հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

2-րդ հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 2-րդ հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

3-րդ հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 3-րդ հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

4-րդ հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 4-րդ հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

5-րդ հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 5-րդ հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

6-րդ հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 6-րդ հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

7-րդ հերթին բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը 7-րդ հերթի պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

Արտահերթ բավարարվող
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը արտահերթ

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը պահանջներ
(1+2+3+4+5+6+7+արտահերթ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_____________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անուն, ազգանուն)