Գլխավոր տեղեկություն
Номер
N 347-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2011.12.21/13(30) Հոդ.36
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
09.12.2011
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
09.12.2011
Дата вступления в силу
31.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

9 դեկտեմբերի 2011 թ.

N 347-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դ) և ե) կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում աղբահանությունը կազմակերպելու համար աղբահանության վճարի 2012 թվականի հետևյալ դրույքաչափերը.

1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 ՀՀ դրամ,

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ:

2. Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012 թվականի դրույքաչափը սահմանել
500 դրամ:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան