Գլխավոր տեղեկություն
Номер
N 1702-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2011
Дата вступления в силу
15.12.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1702-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597-Ն որոշմամբ  հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում` համաձայն N 1 հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 14,91 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների սպասարկման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 280-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն N 2 հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,112 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի սպասարկման համար:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն N 3 հավելվածի, և համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,14963 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի սպասարկման համար:

4. Ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը`

1) Հայաստանի Հանրապետության Հրազդանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ մաքրման կայանի զբաղեցրած ու դրա սպասարկման համար անհրաժեշտ՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիայի 6.36 հեկտար, և սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոփոխված 14,91 հեկտար հողամասերը.

2) սույն որոշման 2-րդ կետով նպատակային նշանակությունը փոփոխված Հայաստանի Հանրապետության Սոլակի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0.112 հեկտար հողամասը.

3) սույն որոշման 3-րդ կետով նպատակային նշանակությունը փոփոխված Հայաստանի Հանրապետության Քաղսիի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,14963 հեկտար հողամասը:

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) ապահովել սույն որոշման 4-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1702-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1702-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1702-Ն որոշման

Ս Խ Ե Մ Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան