ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1703-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՂՄՈՍԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.0813 հեկտարը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրընդունիչ սանիտարական գոտիների կառուցման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոփոխված՝ Հայաստանի Հանրապետության Սաղմոսավանի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0.0813 հեկտար հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքի պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 7
Երևան
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՂՄՈՍԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |