Գլխավոր տեղեկություն
Номер
N 1715-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.20
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2011
Дата вступления в силу
15.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1715-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1059-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1059-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Արտակ Ղազարյանին (անձնագիր՝ AH 0258962, տրված` 19.01.2007 թ., 020-ի կողմից):».

2) որոշման 4-րդ կետից հանել «(գույքային ներդրման եղանակով)» բառերը.

3) որոշման հավելվածի`

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամի շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման բնագավառում գործող պետական կառավարման մարմինների), Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտները, աշխատողները, ուսանողները, կենսաթոշակառուները:»,

բ. 26-րդ կետը «մարմինը» բառից հետո լրացնել «9 անդամից կազմված» բառերով,

գ. 33-րդ կետից հանել «Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 9
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան