Գլխավոր տեղեկություն
Номер
N 1685-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2011
Дата вступления в силу
06.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1685-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի N 192 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Անվանի պետական գործիչ Անատոլի Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2011 թվականին հատկացնել 1700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. դեկտեմբերի 5
Երևան