Գլխավոր տեղեկություն
Номер
N 1724-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.27
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.12.2011
Дата вступления в силу
24.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1724-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանում «5-րդ հոդվածին» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ հոդվածներին» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում՝

ա. 1-ին կետում «5-րդ հոդվածի» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ հոդվածների» բառերով,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն ներկայացվելուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտը` համաձայն N 12 ձևի, այնուհետև ՀԴՄ-ն ապաֆիսկալավորվում է և վերադարձվում կազմակերպությանը: ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտն ստորագրելուց անմիջապես հետո ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ:

Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ: Նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:

Հսկողական աշխատանքների ընթացքում (ստուգում, ուսումնասիրություն, երրորդ անձանցից ստացված տվյալներ և այլն) առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներն ապաֆիսկալավորվում և գրանցումից հանվում են հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:»,

գ. կարգը լրացնել նոր՝ N 12 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 12
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1724-Ն որոշման

 

Ձև N 12

Հ Ա Յ Տ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

_________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն)

 

Գրանցումից հանման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակը` ___ հատ:

NN
ը/կ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի

 

մոդելը

արտադրության տարեթիվը

գործարա-
նային համարը

հարկային տեսչությունում գրանցման համարը

ֆիսկալային հիշողության տվյալները

շահագործման վայրը

             
             
             

Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը _________ __________________ 20 թ.

 

Հարկային տեսչության պետ

Կազմակերպության լիազոր անձ
  (անհատ ձեռնարկատեր)

_______________________

______________________

 (անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)

_______________________

_______________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան