Գլխավոր տեղեկություն
Номер
N 1584-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.12.2011-10.07.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1069
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2002
Дата вступления в силу
12.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1584-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ՝ հարկային ծառայության մարմին) կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին (այսուհետ՝ տեղեկություն ստացող մարմիններ) հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների (այսուհետ՝ տեղեկություն) տրամադրումը։

2. Տեղեկություն ստացող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն օրենքով սահմանված տեղեկությունները հարկային ծառայության մարմնից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են պահանջվող տեղեկության տեսակը, ժամանակահատվածը։ Եթե պահանջվող տեղեկությունը վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նշվում են իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ ֆիզիկական անձի անկետային տվյալները, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնց հիման վրա տվյալ տեղեկություն ստացող մարմնին նման տեղեկություն ստանալու իրավասություն է վերապահված։

2.1. Օրենքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ներկայացվող դիմումը կարող է չներառել իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերող` սույն կարգի 2-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ հարկ վճարողի հաշվառման համարի:

(2.1 կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե տեղեկություններ է ներկայացնում սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ` ռիսկերի վրա հիմնված ստուգումների պլանավորման և անցկացման համար: Փոխադարձ տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ հրամանով:

(2.2 կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն)

3. Տեղեկություն ստացող մարմնի կողմից ներկայացված դիմումում սույն որոշման 2-րդ կետով սահմանված որևէ վավերապայմանի բացակայության (անճշտության) դեպքում, բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետի՝ հարկային ծառայության մարմնի կողմից դիմումն ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստացող մարմին է ներկայացվում գրավոր մերժում՝ համապատասխան պատճառաբանությամբ։

(3-րդ կետը լրաց. 10.11.11 N 1637-Ն)

4. Հարկային ծառայության մարմինը սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում հարկային ծառայության մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա գրավոր տրամադրում է դիմումում նշված տեղեկությունը կամ պահանջվող տեղեկության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում է դիմողին։

5. Տեղեկություն ստացող մարմնի կողմից երկրորդ և ավելի անգամ նույն տեղեկությունը պահանջվելու դեպքում տեղեկությունը հարկային ծառայության մարմնի կողմից տրամադրվում է, եթե դրանում կատարվել է փոփոխություն։

6. Հարկային ծառայության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքում՝ փոփոխության ենթակա տեղեկություններ տրամադրելիս տեղեկություն ստացողին տեղյակ է պահվում դրա մասին։

7. Հարկային ծառայության մարմինն իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա։

8. Տեղեկություն ստացող մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան