Գլխավոր տեղեկություն
Номер
N 204-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.03.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.211
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.02.2012
Дата вступления в силу
08.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման`

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «` բացառությամբ Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցի» բառերը,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման հավելվածի`

ա. 7-րդ կետում «ավագ» բառը փոխարինել «միջնակարգ» բառով,

բ. 58-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 59-րդ կետով.

«59. Աբովյանի կրթահամալիր»:

 2. Սահմանել, որ «Աբովյանի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ավագ դպրոցի ծրագրով ուսուցում կիրականացվի 2012/2013 ուսումնական տարվանից:

3. «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ ապահովել սույն որոշմամբ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստացած «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) հաստատել սույն որոշմամբ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստացած «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

3) մինչև 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված աշխատանքների ավարտը՝ ապահովել «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 09 բաժնի 01 խմբի 02 դասի «Տարրական ընդհանուր կրթություն», 09 բաժնի 02 խմբի 01 դասի «Միջնակարգ ընդհանուր կրթություն» և 09 բաժնի 02 խմբի 02 դասի «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն» ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին` կնքելով համապատասխան պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան