«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2317-Ն
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ընտանիքների անապահովության գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) բնակավայրերի ցանկն ըստ ընտանիքի անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների` համաձայն N 3 հավելվածի.
դ) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
1.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն` համաձայն N 5 հավելվածի:
(1.1 կետը լրաց. 04.12.08 N 1523-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Սույն կարգով սահմանվում են ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները` յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքները, գործակիցների մեծությունները, ընտանիքների անապահովության գնահատման բանաձևը, ինչպես նաև ցուցանիշների տվյալները հավաստող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: 2. Յուրաքանչյուր ընտանիքի կազմը և պայմանները նկարագրող տվյալները լրացվում են տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում: Սույն կետով նախատեսված տվյալներով ստեղծվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան: Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացնում և տեղական տեղեկատվական բազան ձևավորում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը (այսուհետ` գործակալություն): Ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և այդ ընտանիքի տվյալների տեղեկատվական բազան նույնական են: 3. Ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) կողմից տրված հայտարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի (այսուհետ` տեղական ռեգիստր) կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ գործակալության առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության հիման վրա: Տեղեկանքում նշվում է ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին: 4. Ընտանիքի` գտնվելու վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաստացի չբնակվող անդամը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» նշված անդամ, եթե առկա է գործակալության և սոցիալական աջակցության խորհրդի ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելության մասին արձանագրությունը: Որպես «բացակա» լրացված ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազայում մուտքագրվում է «հարգելի բացակա», եթե` ա) ընտանիքի տվյալ անդամը «Պետական նպաստների մասին»3 Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` ընտանիքի անդամ չհամարվող անձ է. բ) տեղական ռեգիստրում տվյալ բնակության վայրում հաշվառված ընտանիքի բոլոր անդամներն են նշված «բացակա», և սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում փաստացի հիմունքներով հաշվառված և բնակվող ընտանիքի համար. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ գտնվում է հետախուզման մեջ. դ) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը. ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու. զ) ընտանիքի բացակա անդամը 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայում է և ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունից դուրս հաշվառված լինելու (բնակվելու) մասին: 5. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե` ա) սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկանքում որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն. բ) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության հասցեով: Ուսումնասիրության արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից: 6. Միևնույն բնակության վայրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին սոցիալական անձնագիր, եթե` ա) առկա է բնակարանային մակերեսի բաժանման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը. բ) առկա է միևնույն բնակության վայրում բնակվող ընտանիքների առանձին տնտեսություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեսություն վարելու նմանատիպ այլ հանգամանքներ), որը հաստատվել է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ և գործակալության կատարած տնային այցելության ուսումնասիրության արձանագրությամբ: 7. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգով առանձին ընտանիք ճանաչված դիմողի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում են միայն դիմողի ընտանիքի անդամների տվյալները: 8. Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի և միայնակ չաշխատող կենսաթոշակառուի դիմում-հայտարարության ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
II. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ բնութագրիչները` ա) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը. բ) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը. գ) բնակավայրը. դ) ընտանիքի բնակարանային պայմանները. ե) անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը. զ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը. է) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը. ը) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի մաքսային վճարումներ կատարելը. թ) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը. ժ) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության, ինչպես նաև համապատասխան սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը. ժա) ընտանիքի եկամուտը: 10. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը և ամրագրման համար անհրաժեշտ փաստաթուղթը (փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ամրագրված տվյալները ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում և առկա է դրանք առցանց եղանակով ստանալու հնարավորությունը)`
պահանջվող փաստաթուղթը` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` ԲՍՓՀ) տեղեկանքի պատճենը և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ 16 տարեկանը լրացրած անձանց համար անձնագրի պատճենը
պահանջվող փաստաթուղթը` ծնողի մահվան վկայականի պատճենը կամ մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, ինչպես նաև կենսաթոշակի իրավունքի դեպքում` տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
պահանջվող փաստաթուղթը` ծնողների կամ միակ ծնողի մահվան վկայականի պատճենը, կամ մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, ինչպես նաև տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին, կենսաթոշակի իրավունքի դեպքում` տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի, որում հոր տվյալներին վերաբերող տողում չկա որևէ գրանցում, պատճենը, մնացած դեպքերում տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից, որ հոր մասին տվյալները լրացված են մոր ցուցումով Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված` Հայաստանում բնակվող երեխաների համար, այդ պետություններում սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանքներ
պահանջվող փաստաթուղթը` երեխայի ծնողների ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի (2005 թվականի մայիսի 1-ից հետո կայացված), երեխայի հայրության որոշման վկայականի, եթե երեխայի ծնողները բնակվում են առանձին, կամ երեխայի ծնողներից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենները
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից,
պահանջվող փաստաթուղթը` առաջարկություն զբաղվածության տարածքային կենտրոնից,
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից,
պահանջվող փաստաթուղթը` դիմում-հայտարարություն,
17) ընտանիքի «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամին տրվում է 18 միավոր. 18) ընտանիքի անապահովության միավորը որոշելիս` ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում. 19) միայնակ մոր երեխա է համարվում այն երեխան, որի մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը կամ որդեգրվել է ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից, ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը (բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից) նույնն է. 20) միակողմանի ծնողազուրկ երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած 21 տարեկանը չլրացրած անձը, եթե չի աշխատում, և մինչև 23 տարեկանը չլրացրած անձը, եթե սովորում է ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ, բայց ոչ ավելի, քան մինչև այն ավարտելը: Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած 23 տարեկանը չլրացրած անձը. 21) միայնակ չաշխատող կենսաթոշակառու է համարվում այն չաշխատող կենսաթոշակառուն, որը չունի չափահաս` կենսաթոշակի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ և դրա մասին տվյալ միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) չաշխատող կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) տալիս է (են) դիմում-հայտարարություն. Կ 87 ծածկագիրը չի ամրագրվում, եթե` ա) տվյալ կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) ունի (ունեն) 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող (ծնողներ) անկախ նրա (նրանց) բնակության վայրից, բ) տվյալ կենսաթոշակառուի (կենսաթոշակառուների) հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացրած և ավելի բարձր տարիքի` կենսաթոշակի իրավունք չունեցող անձ (անձինք)` բացառությամբ, եթե այդ անձի (անձանց) համար սոցիալական անձնագրում ամրագրված և տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը. 22) միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբի անապահովության միավորների գումարման միջոցով` օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերի անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3, իսկ երրորդը և չորրորդը` 0,1` ճշգրտման գործակիցներով. 23) միակողմանի ծնողազուրկ երեխայի, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, ամուսնալուծված ընտանիքի երեխայի, միայնակ մոր երեխայի, ինչպես նաև հաշմանդամ երեխայի սոցիալական խմբերի դեպքերում, որպես 2-րդ սոցիալական խումբ, հաշվի է առնվում նրանց անչափահաս երեխա լինելու հանգամանքը` իրենց ժամկետներով. 24) կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ չեն դիտարկվում: Կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբերի դեպքում հաշմանդամության 3-րդ խումբը որպես 2-րդ սոցիալական խումբ չի դիտարկվում. 25) ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.) որոշելու համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի բացակա» անդամի) անձանց թվի վրա`
Pմիջ = (1/n) x (P1 + P2 +.....+ Pn),
որտեղ n-ն ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թիվն է: 11. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը` 1) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`
Kընտ = 1,00 + 0,02 m,
որտեղ` m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է: Ընտանիքի անաշխատունակ անդամներն են երեխաները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձինք. 2) ընտանիքի «բացակա» անդամի` անապահովության գնահատման տեղեկատվական բազայում ծննդյան թվի առկայության դեպքում, Kընտ գործակիցը հաշվելիս, անաշխատունակ լինելը հաշվի է առնվում իր տարիքին համապատասխան: Ծննդյան թվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպես ընտանիքի չափահաս աշխատունակ անդամ (18-63 տարեկան): 12. Բնակավայրը` Բնակավայրն ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկն ըստ Kտ գործակցի արժեքների նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 3 հավելվածում: 13. Ընտանիքի բնակարանային պայմանները` Բնակարանային պայմանների ազդեցությունն ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա որոշվում է Kբն գործակցով`
պահանջվող փաստաթուղթը` տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք,
պահանջվող փաստաթուղթը` տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք,
Պահանջվող փաստաթուղթը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով, տվյալ եզրակացությունը տալու օրվանից հետո տվյալ շինության ամրացման աշխատանքներ իրականացված չլինելու դեպքում` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանք,
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք հանրակացարանի ղեկավար կառավարման մարմնից, 5) այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց, առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության հանգրվան, մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ և
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ հյուրանոցի, առողջարանի, հիվանդանոցի, զբոսաշրջության հանգրվանի, մանկապարտեզի, դպրոցի կառավարման ղեկավար մարմնից,
14. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը` 1) ընտանիքի որևէ անդամի որպես սեփականություն ունեցած ավտոմեքենայի նախորդ տարվա ընթացքում տեխնիկական զննում անցնելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Kավ գործակցի 0-ական արժեքը պահպանվում է մինչև ավտոմեքենայի հաջորդ տարվա տեխնիկական զննում անցնելու ժամկետը. 2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kավ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ. 3) ստացված տեղեկատվությունը չի կիրառվում, եթե` ա) միակ ավտոմեքենան հաշմանդամի անվճար ստացած ավտոմեքենան է. բ) առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 15. Ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը` 1) ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք. 2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kձ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ. 3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 16. Անշարժ գույքի հետ կապված գործարքների կատարումը` 1) ընտանիքի անդամներից որևէ մեկի անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք. 2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kագ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ. 3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 17. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելը` 1) ընտանիքի որևէ անդամի` ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքս գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք. 2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kմաքս-ը հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ. 3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 18. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը` 1) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kէ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է միջին ամսական սահմանային չափաքանակները, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` w = 1,3 x (80 կՎտ . ժամ + 40 կՎտ . ժամ x n), որտեղ n-ը ընտանիքի անդամների թիվն է. 2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kէ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ. 3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 19. Սույն կարգի 14-18-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ գործում է` 1) 14-15-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով. 2) 16-18-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը. 3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի անապահովության միավորի հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով: 20. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության եզրակացությունը` 1) գործակալությունը տարածքն սպասարկող մասնագետի կամ նրա և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ բարեկեցիկ ճանաչված ընտանիքների համար կիրառում է Kբ գործակից, որն ունի 0-ական արժեք. 2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kբ-ն հավասարվում է 1.0-ի: 21. Ընտանիքի եկամուտը` 1) ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`
որտեղ` d-ն սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի հաշվառված և փաստացի բնակվող բոլոր անդամների թիվն է, Sj-ն ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարի), n-ը սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ ընտանիքում անդամների թիվն է առանց «հարգելի» հաշվառված բացակա անդամի. 2) ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված հաշվարկված` վճարման ենթակա միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմամբ հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկի, կենսաթոշակը, գործազրկության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձի ընտանիքի նպաստները, դրամական օգնությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահանելու մասին» N 668-Ն որոշման, ինչպես նաև անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը. 3) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 4 հավելվածի. 4) աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը դիմողի կողմից ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ընթացքում` եթե այդ ամիսը չի հաջորդում տվյալ ընտանիքի փաստագրման ամսվան: Եթե դիմողը մինչև դիմելու ամիսն աշխատել է երեք ամսվանից քիչ, ապա աշխատավարձի չափը հաշվի է առնվում ամսվան նախորդող ամսվա աշխատավարձի չափով, իսկ դիմողի աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը հանվում է տեղեկատվական բազայից` դրա մասին համապատասխան փաստաթուղթը ներկայացվելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում. 5) աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ միջոցների չափերն ստուգվում են պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալների հիման վրա` տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը. 6) կենսաթոշակի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստների, դրամական օգնության չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա չափով: Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն. 7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, դրամական օգնության չափի բարձրացման դեպքում կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստների, դրամական օգնության չափի փոփոխությունը կատարվում է կենտրոնական տեղեկատվական բազայում, կենսաթոշակի չափի բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում. 8) ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը: 22. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը` Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը սույն կարգի 7-18-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է, այսինքն`
P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kավ x Kձ x Kագ x Kէ x Kեկ x Kմաքս x Kբ,
որտեղ` P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է: Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը` մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով: 23. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:
(Հավելվածը փոփ. 04.05.06 N 563-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.11.06 N 1647-Ն, 28.12.06 N 1896-Ն, 27.12.07 N 1530-Ն, 04.12.08 N 1523-Ն, 15.01.09 N 39-Ն, լրաց. փոփ. 23.04.09 N 436-Ն, փոփ. 14.01.10 N 32-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.12.10 N 1763-Ն, լրաց. 03.02.11 N 67-Ն, խմբ. 24.02.11 N 178-Ն, լրաց. 30.06.11 N 928-Ն, փոփ. 28.07.11 N 1091-Ն, խմբ. 29.12.11 N 1859-Ն) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 | |
1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի (այսուհետ` գնահատման համակարգ) տեղեկատվական բազայում անհատական տվյալները մշակվում են այդ համակարգում հաշվառված ընտանիքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սոցիալական աջակցություն տրամադրելու որոշում կայացնելու նպատակով: 2. Գնահատման համակարգի տեղեկատվական բազան ստեղծվում է ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված` ընտանիքի յուրաքանչյուր անդամին և ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին տվյալների մուտքագրման միջոցով: 3. Գնահատման համակարգի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և դրա բաղկացուցիչ մասերից` սոցիալական ծառայությունների 55 տարածքային գործակալությունում (այսուհետ` գործակալություն) ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից: Գնահատման համակարգի տեղեկատվական բազան տնօրինում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կենտրոնական տեղեկատվական բազան շահագործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը, իսկ տեղական տեղեկատվական բազաները շահագործում են գործակալությունները: 4. Տեղական տեղեկատվական բազան կազմված է գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) և տվյալ գործակալության սպասարկման տարածքում բնակվող ընտանիքների և նրանց անդամների տվյալներից: Գնահատման համակարգում հաշվառված և նախորդ 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքների կազմի և պայմանների մասին տվյալները պահպանվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` անժամկետ:
(4-րդ կետը լրաց., փոփ. 27.12.07 N 1530-Ն) 5. Տեղական տեղեկատվական բազան տեղակայված է տվյալ գործակալությունում: Արգելվում է տեղական տեղեկատվական բազայի տեղափոխում այլ վայր, քան սահմանված է սույն կարգով: 6. Գնահատման համակարգի անհատական տվյալները պաշտպանվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 7. Գնահատման համակարգի կենտրոնական և տեղական տեղեկատվական բազաներ մուտքի թույլտվություն ունի այն շահագործող անձնակազմը: 8. Կենտրոնական և տեղական տեղեկատվական բազաների շահագործող անձնակազմի յուրաքանչյուր աշխատող ունի տեղեկատվական բազայի հետ աշխատանքի իր ծածկագիրը, նշանաբանը և կարգը, որոնցով որոշվում են յուրաքանչյուրի տեղեկատվական բազա մուտքի, անհատական տվյալների պաշտպանության և տեղեկատվական բազայի շահագործման համար լիազորությունների իր շրջանակները: 9. Գործակալության յուրաքանչյուր աշխատող գործակալության պետի կարգադրությամբ կատարում է իրեն ամրակցված սպասարկման որոշակի տարածքի ընտանիքների հաշվառումը (փաստագրումը) և նրանց տվյալների տեղեկատվական բազայի սպասարկումը, նրանց անհատական տվյալների, դրանց փոփոխությունների, նպաստի հատկացման համար դիմումի մուտքագրումը տեղեկատվական բազա, նպաստի իրավունքի ծրագրային որոշումը: Գործակալության աշխատողն իր ծածկագրով և նշանաբանով մուտք ունի իր սպասարկման տարածքի տեղեկատվական բազա: Գործակալության աշխատողի ծածկագիրը և նշանաբանը գնահատման համակարգի տեղեկատվական բազայում լրացնում է ամբողջ տեղական տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողը (այսուհետ` ադմինիստրատոր)` ապահովելով յուրաքանչյուր աշխատողի կողմից իր ծածկագրի գաղտնի մուտքագրումը:
(9-րդ կետը լրաց. 27.12.07 N 1530-Ն) 10. Ադմինիստրատորի պարտականություններն ամրացվում են գործակալության աշխատողներից մեկին` գործակալության պետի կարգադրությամբ: Ադմինիստրատորն ապահովում է տվյալների տեղական տեղեկատվական բազայի ամբողջականության պահպանումը, իրականացնում տեղեկատվական բազայի սպասարկման բոլոր գործառույթները` բազայի սպասարկում, բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալ տեղական տեղեկատվական բազայում անձի կրկնակի հաշվառման հայտնաբերում, տեղափոխված ընտանիքի սոցիալական անձնագրի համարի մուտքագրում, նպաստ վճարող մարմնի աշխատողի երթուղիների մուտքագրում, ցուցակի հերթականության ընտրություն, ժամկետանց սոցիալական խմբերի հեռացում, ընտանիքի անապահովության միավորի հաշվարկ, նպաստի գործառույթներ, ռեեստրների մուտքագրում, հաշվետվության կազմում: Ադմինիստրատորն ապահովում է գործակալության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ի դեմս կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության, միջև տվյալների միմյանց փոխանցումը: 11. Ադմինիստրատորի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության մեկ այլ աշխատող, որի վրա ադմինիստրատորի լիազորությունները դրվում են գործակալության պետի կարգադրությամբ (հրամանով): Փոխարինող ադմինիստրատորը տեղական տեղեկատվական բազայում աշխատում է հիմնական ադմինիստրատորի նշանաբանով, սակայն իր ծածկագրով: Ծածկագրի գաղտնի փոփոխությունն ապահովում է հիմնական ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը, տեղական տեղեկատվական բազայի և փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որը ստորագրում են ադմինիստրատորը և նրան փոխարինող համապատասխան աշխատողը: Ադմինիստրատորի անսպասելի բացակայության դեպքում նրան փոխարինող ադմինիստրատորի տեղական տեղեկատվական բազա մուտքի թույլտվությունն ապահովում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության աշխատողը: 12. Գործակալության աշխատողներից մեկի բացակայության ընթացքում նրան փոխարինում է գործակալության այլ աշխատող, որին այդ լիազորությունները փոխանցվում են գործակալության պետի կարգադրությամբ (հրամանով): Փոխարինող աշխատողն աշխատում է տեղական տեղեկատվական բազայում հիմնական աշխատողի նշանաբանով, սակայն իր ծածկագրով, որի գաղտնի մուտքագրումը տեղական տեղեկատվական բազա ապահովում է ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը և տեղական տեղեկատվական բազայի համապատասխան փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որն ստորագրում են 2 աշխատողը: Աշխատողի անսպասելի բացակայության դեպքում արձանագրությունն ստորագրում են ադմինիստրատորն ու նրան փոխարինող աշխատողը: Գործակալության աշխատողի աշխատանքի վերադարձի ժամանակ հանձնում-ընդունումը կատարվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով: 13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները: (13-րդ կետը խմբ. 27.12.07 N 1530-Ն, փոփ. 30.04.09 N 456-Ն) 14. Գնահատման համակարգի տեղեկատվական բազայի պաշտպանության մաթեմատիկական ծրագրային ապահովումն իրականացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը:
15. Տեղական տեղեկատվական բազայում ընտանիքի կազմում և պայմաններում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են դրա մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում: (15-րդ կետը փոփ. 27.12.07 N 1530-Ն) 16. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում տվյալ սոցիալական խմբի, դրանով պայմանավորված եկամտի չափի հանումը և սոցիալական խմբի փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում մաթեմատիկական ծրագրային եղանակով: 17. Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման վերաբերյալ տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Եթե այն ներկայացվում է ժամկետի լրացման օրվանից 3 ամսվա ընթացքում, ապա, անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվից սկսած, իսկ եկամուտը ներկայացված փաստաթղթում ամրագրված տվյալին համապատասխան: Եթե ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը լրանում է և 2 ամսվա ընթացքում ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, ապա դրա արդյունքով ձեռք բերված անապահովության միավորը վերականգնվում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետի լրացման ամսաթվից սկսած: 18. Կենտրոնական տեղեկատվական բազան թարմացվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, գործակալությունների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը: (18-րդ կետը փոփ. 04.12.08 N 1523-Ն) 19. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են` ա) համադրումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով` ամբողջ կենտրոնական տեղեկատվական բազայում. բ) տարբեր նախարարություններից և պետական այլ մարմիններից, ինչպես նաև կազմակերպություններից, անկախ կազմակերպական-իրավական ձևից, ստացված տեղեկատվական հարակից բազաների մշակում և համադրում. գ) ուղղումներ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ամրագրված տվյալներում (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)` սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում. դ) կենսաթոշակի ամրագրված չափի փոփոխություն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կենսաթոշակի չափի բարձրացման դեպքում` կենսաթոշակի չափի բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: (19-րդ կետը լրաց. 23.12.10 N 1763-Ն) 20. Գնահատման համակարգի միջոցով իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվում են տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալներ ունեցող և անապահովության սահմանային միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: (20-րդ կետը փոփ. 27.12.07 N 1530-Ն, 15.01.09 N 39-Ն) 21. Գնահատման համակարգի տվյալների հիման վրա իրականացվող սոցիալական աջակցության բաշխման ծրագրերում չեն ընդգրկվում (անկախ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված պայմանների բավարարումից)` ա) կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները՝ մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը. բ) ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամսվա ընթացքում չփաստագրված ընտանիքները:
22. Գործակալությունը տեղեկատվական բազայի փոփոխությունները՝ արդիականացված տվյալները, փոխանցում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը` մագնիսական կրիչների միջոցով: 23. Գործակալության պետը կամ ադմինիստրատորը տվյալ ամսվա փոփոխությունները՝ արդիականացված տեղեկատվությունը, ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը` համապատասխան արձանագրությամբ: (23-րդ կետը փոփ. 27.12.07 N 1530-Ն) 24. Տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արխիվացվում են տվյալ ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ: 25. Կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 5-օրյա ժամկետում փոխանցվում են գործակալություններին` մագնիսական կրիչով: (25-րդ կետը փոփ. 27.12.07 N 1530-Ն) 26. Հարակից բազաներից ստացված տվյալների և գնահատման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրման արդյունքները կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը փոխանցում է գործակալություններին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով՝ ցուցակների ձևով: 27. (27-րդ կետն ուժը կորցրել է 27.12.07 N 1530-Ն) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | ||||||||||||||||||||||||||||||||||
Հանրապետության մյուս բնակավայրերում Kբ-ն հավասար է 1,0-ի: | ||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կ Ա Ր Գ
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Ընտանիքի` անասնապահությունից ստացվող եկամուտը հաշվարկվում է ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին դիմողի դիմում-հայտարարագրում և համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժի կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձի (այսուհետ` անասնաբույժ) կողմից քաղաքացուն տրամադրված տեղեկանքում (համաձայն ձևի) առկա տվյալների հիման վրա: Ընդ որում, քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում բնակվող` որևէ անասնատեսակ չտնօրինող ընտանիքը դրա մասին հայտնում է (հայտարարություն է տալիս)` նշում կատարելով տեղեկանք-հայտարարագրի համապատասխան բաժնում: (1-ին կետը լրաց. 03.02.11 N 67-Ն, փոփ., լրաց. 29.12.11 N 1859-Ն) 2. Անասնաբույժը տրամադրվող տեղեկանքում ներառում է տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ տվյալ ընտանիքի կողմից տնօրինվող անասնատեսակները և դրանց քանակը: 3. Անասնաբույժը հաշվառում է իր տրամադրած տեղեկանքները` ըստ ընտանիքների և տեղեկանքների տրամադրման ժամկետի: Տեղեկանքի տրամադրման ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի կողմից ներկայացված անասնագլխաքանակի շարժի մասին տեղեկատվությունն անասնաբույժը պաշտոնապես տրամադրում է համապատասխան գործակալությանը` ներկայացված տեղեկատվությունը հաշվառելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: 4. Եթե ընտանիքը տնօրինում է մեկ անասնատեսակ, ապա անասնապահությունից ընտանիքների ստացվող եկամուտը ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի մեջ չի հաշվարկվում, եթե ընտանիքը տնօրինում է մինչև՝ 1) 1 կով, կամ՝ 2) 1 այլ սեռահասակային խմբերի տավար, կամ՝ 3) 1 գոմշամատակ, կամ՝ 4) 1 խոզամայր (խոճկորներով), կամ՝ 5) 3 այլ սեռահասակային խմբերի խոզեր, կամ՝ 6) 4 ոչխար (կամ այծ), կամ՝ 7) 36 հավ, կամ՝ 8) 37 բադ (կամ սագ), կամ՝ 9) 1 ջայլամ, կամ՝ 10) 18 հնդկահավ, կամ՝ 11) 13 մեղվաընտանիք: 5. Եթե ընտանիքը տնօրինում է մեկից ավելի անասնատեսակ կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված անասնագլխաքանակից ավելի, ապա անասնապահությունից ընտանիքի ստացվող եկամուտը հաշվարկվում է համաձայն աղյուսակի` 150000 դրամը գերազանցող գումարի մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով:
Աղյուսակ
6. Սեփականության կամ վարձակալության իրավունքով մշակվող գյուղատնտեսական նշանակության հողից ստացվող եկամտի հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և բնակավայրային հողերի կադաստրային զուտ եկամտի չափերի հիման վրա: 7. Ընտանիքի` հողօգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է ընտանիքին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքի և հողատարածքի մակերեսի մասին դիմողի դիմում-հայտարարագրում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմից առցանց եղանակով ստացած տեղեկանքում առկա տվյալների հիման վրա: (7-րդ կետը փոփ. 29.12.11 N 1859-Ն) 8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը տեղեկանքում նշում է ընտանիքին (ըստ ընտանիքի անդամների) պատկանող հողատարածքի մակերեսի չափը (ամբողջ հանրապետությունում), գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը և դրա մեկ հեկտարի կադաստրային զուտ եկամտի չափը: (8-րդ կետը փոփ. 29.12.11 N 1859-Ն) 9. Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի մեջ հողօգտագործումից ստացված եկամուտը հաշվարկվում է` օգտագործելով մեկ հեկտար տվյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար կադաստրային զուտ եկամտի չափը, սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող հողատարածքի մակերեսը` մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով: 10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հաշվարկով ստացված տարեկան եկամտից հանվում է հողի հարկի կամ վարձավճարի չափը, որը դիմողը լրացնում է դիմում-հայտարարագրում: (10-րդ կետը փոփ. 29.12.11 N 1859-Ն) 11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի հարկից ազատված ընտանիքների համար հողօգտագործումից ստացվող եկամուտը չի հաշվարկվում` հողի հարկից ազատված լինելու ժամանակահատվածում: 12. Անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտ չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր, Այգեպար, Պառավաքար, Ներքին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ, Կայան, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Բարձրունի, Խնձորուտ, Խաչիկ, Նոր Ազնաբերդ և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վահան, Ջիլ, Թթուջուր և Արտանիշ բնակավայրերում բնակվող ընտանիքների համար: (Հավելվածը փոփ. 14.01.10 N 32-Ն, խմբ. 23.12.10 N 1763-Ն, լրաց. 03.02.11 N 67-Ն, փոփ., լրաց. 29.12.11 N 1859-Ն)
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
Ձև
Խնդրվում է լրացնել ընթեռնելի ձեռագրով
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին
Հիշեցում. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Տեղեկանք N
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|