«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011575
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 դեկտեմբերի 2011 թ. |
N 568-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված)` կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 1-ին կետի «Վստ» և «Վլրաց» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.
«Վստ | - համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ էլեկտրական ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս՝ էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը)՝ համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված): |
Վլրաց | - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս Վլրաց -ը ներառում է՝ |
ա. էլեկտրական ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը,
բ. սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:»:
2) Հավելվածի 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 4
6(10) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
13. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ ,
որտեղ`
Վստ | - էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը)՝ համաձայն N 2 մեթոդիկայի (հավելված): |
Վլրաց | - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝ |
2) ՏՏՀ-ով Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:
Վպահուստ - սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:»:
3) Հավելվածի N 1 մեթոդիկայի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ ,
որտեղ`
Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,
Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,
Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),
Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:»:
4) Հավելվածի N 4 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մեթոդիկա 2. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
1. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ ,
որտեղ՝
Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,
Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,
Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),
Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 15-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|