Գլխավոր տեղեկություն
Номер
N 83-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2007
Дата вступления в силу
04.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2007 թվականի N 83-Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 941-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 941-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Վ. Հակոբյանի, Ա. Վարդանյանի, Գ. Քյալյանի, Մ. Սիմոնյանի, Ա. Վանեսյանի, Ն. Մովսիսյանի և Վ. Օհանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Լ. Մկրտչյանին, Կ. Բարոյանին, Ա. Հարությունյանին, Հ. Հակոբյանին, Ս. Սմբաթյանին, Գ. Զախարյանին և Կ. Դիլբարյանին:

 Այդ կապակցությամբ «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վ. Հակոբյան - ԵՊԲՀ-ի ռեկտոր» բառերը փոխարինել «Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով, «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Վարդանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական» բառերը` «Կ. Բարոյան - ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ» բառերով, «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Քյալյան - ԵՊԲՀ-ի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ» բառերը` «Ա. Հարությունյան - ԵՊԲՀ-ի բուժական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր» բառերով, «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Սիմոնյան - ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Հ. Հակոբյան - ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերով, «Ա. Վանեսյան - ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատոր» բառերը` «Ս. Սմբաթյան - ԵՊԲՀ-ի դեղագործական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերով, «Ն. Մովսեսյան - ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը` «Գ. Զախարյան - ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի» բառերով, իսկ «Վ. Օհանյան - ԵՊԲՀ-ի ընդհանուր կենսաբանության ամբիոնի ասպիրանտ» բառերը` «Կ. Դիլբարյան - ԵՊԲՀ-ի դեղագործության ամբիոնի ասպիրանտ» բառերով.

«Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ս. Երիցյան - ՀՀ Նախագահի խորհրդական» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 3
Երևան