Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 260-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.01/27(410).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.10.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
15.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

11 հոկտեմբերի 2011 թվականի

 թիվ 260-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԳԱՍԱՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 658 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 44 արձանագրություն) և «Առգասար Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ արտարժույթի առուվաճառքի թիվ 658 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու 2011 թվականի սեպտեմբերի 14-ի և սեպտեմբերի 16-ի դիմումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Առգասար Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 658 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Առգասար Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու (հասցե՝ ք. Երևան, Մալաթիա 56) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. հոկտեմբերի 14
Երևան